Մանուլ
Մանուլ
Մանուլ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ենթակարգ Feliformia
Ընտանիք Կատվազգիներ (Felidae)
Ենթաընտանիք Փոքր կատուներ (Felinae)
Ցեղ 'Otocolobus'
Տեսակ Մանուլ (O. manul)
Միջազգային անվանում
Otocolobus manul
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մանուլ (լատին․՝ Otocolobus manul)[1] (լատին․՝ Felis manul, Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր Մանուլը։ Մոտ 100 տարի դադարից հետո 2020 թվականին, Մանուլը կրկին հայտնվել է Հայաստանում։

Արտաքին տեսք խմբագրել

Մանուլը ունի տնային կատվի չափ, սև ծայրով 23-31 սմ երկարությամբ պոչ, 52-65 սմ մարմնի երկարություն, 2-5 կգ քաշ։ Սովորական կատվից տարբերվում է առավել պնդակազմ և ծանրաքաշ մարմնով, կարճ, հաստ թաթերով և շատ խիտ մազածածկով[2]։ Գլուխը փոքր է ու լայն, հեռու տեղադրված փոքր կլորավուն ականջներով։ Ի տարբերություն ընտանի կատուների՝ աչքերը դեղին են, վառ լույսի ժամանակ բբերը մնում են կլոր և չեն ստանում ճեղքաձև կառուցվածք։ Այտերի վրա երկարացած մազերի խրձեր են։ Պոչը երկար է ու հաստ կլորացած ծայրով։ Մոխրագույն մորթին շատ փափուկ է և խիտ, մազիկները ունեն սպիտակ ծայրեր։ Իրանի ետին մասը և պոչը ծածկված են նեղ, մուգ, զուգահեռ բծերով։ Մռութի կողքերից՝ աչքերի անկյուններց անցնում են ուղղահայաց սև գծեր։ Մարմնի ստորին մասը գորշ է։

Տարածվածություն և ենթատեսակներ խմբագրել

Մանուլը տարածված է Կենտրոնական և Միջին Ասիայում, Արևելյան Անդրկովկասից և արևմտյան Իրանից մինչև Անդրբայկալ, Մոնղոլիա, Հարավ-Արևմտյան Չինաստան։ Տարբերում են երեք ենթատեսակ

Կենսակերպ և սննդառություն խմբագրել

Մանուլների արեալը բնութագրվում է խիստ մայրցամաքային կլիմայով։ Մանուլները բնակվում են տափաստանային և կիսատափաստանային շրջաններում, միջլեռնային կատլավաններում, անտառային շրջաններում։ Վարում է նստակյաց կենսակերպ։ Ակտիվանում է մթնշաղին և վաղ առավոտյան, կեսօրին քնում է թաքստոցում։ Բույնը դնում է ժայռերի ճեղքվածքներում, փոքր քարանձավներում, քարերի տակ, գորշակների և աղվեսների լքված բներում։ Դանդաղաշարժ կենդանի է, որը սնվում է մեծ մասամբ կրծողներով, հազվադեպ որսում է գետնասկյուռներ, ճագարներ և թռչուններ։ Վտանգի դեպքում թաքնվում կամ բարձրանում է քարերի ու ժայռերի վրա։

Բազմացում խմբագրել

Բազմանում է տարին մեկ անգամ։ Հղիությունը տևում է 60 օր։ Ձագերը ծնվում են մայիս-ապրիլին։ Ոնենում են 2-6 ձագ։ Նորածին մանուլի երկարությունը մոտ 12 սմ է, իսկ քաշը՝ 300 գ։ Նորածինները կույր են և անպաշտպան։ Հասունանում են 10-12-րդ օրը։ Սեռական հասունացման հասնում են 10 ամսականում։ Կյանքի միջին տևողությունը 11-12 տարի։

Պահպանություն խմբագրել

Շատ հազվադեպ հանդիպող կենդանի է, և թվաքանակը գնալով նվազում է։ Որոշ շրջաններում գտնվում է վերացման եզրին։ Տեսակի ճշգրիտ թվաքանակը հայտնի չէ կենդանու թաքնված կենսակերպի և մոզաիկ տարածվածության պատճառով։ Թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառը մորթու համար որսագողությունն է։ Անթրոպոգեն գործոնից բացի թվաքանակի վրա ազդում է սննդային բազայի նվազումը, գայլերի և բվերի հարձակումները։

Գրանցված է IUCN-ի կարմիր ցուցակում, որսը արգելված է։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие, стр․ 108
  2. Манул, или палассов кот (Otocolobus (Felis) manul)
  3. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուլ» հոդվածին։