Մանուելա Կարմենա

իսպանացի իրավաբան և քաղաքական գործիչ

Մանուելա Կարմենա Կաստրիլյո (իսպ.՝ Manuela Carmena Castrillo, փետրվարի 9, 1944(1944-02-09)[3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, փաստաբան։ 2015 թվականի հունիսի 13-ից Մադրիդի քաղաքապետն է։

Մանուելա Կարմենա
իսպ.՝ Manuela Carmena
 
Կուսակցություն՝ Ahora Madrid? և Իսպանիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Վալենսիայի համալսարան (1965)[1]
Մասնագիտություն՝ դատավոր, քաղաքական գործիչ, գրող և փաստաբան
Դավանանք ագնոստիցիզմ[2]
Ծննդյան օր փետրվարի 9, 1944(1944-02-09)[3] (80 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Manuela Carmena Castrillo
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Մանուելա Կարմենա Կաստրիլյոն ծնվել է 1944 թվականի փետրվարի 9-ին Մադրիդում։ 1965 թվականին ստացել լիցենցիատի աստիճան Կոմպլուտենսեի համալսարանում[8]։ Նույն տարում անդամակցել է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը։ Ակտիվորեն պաշտպանել է աշխատողների և կալանավորների իրավունքները և մասնակցել աշխատանքային իրավունքի հարցերով զբաղվող իրավաբանական ընկերության հիմնադրմանը։ Իսպանիայի կոմունիստական կուսակցությունից հեռանալուց հետո 1981 թվականի հունվարին ծառայել է որպես դատավոր[9]։ 1986 թվականին ստացել է Ազգային մրցանակ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ 1993 թվականին ընտրվել է Մադրիդի գլխավոր դատավոր[10]։

1996 թվականին «Միավորված ձախեր» կուսակցության առաջարկով Մանուել Կարմենան նշանակվել է Սենատի կողմից դատական իշխանության գլխավոր խորհրդի անդամ։ Նաև «Դատավորները հանուն ժողովրդավարության» ասոցիացիայի հիմնադիրների թվում էր և ՄԱԿ-ի կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբի նախագահ-զեկուցողն էր։ 2010 թվականին պաշտոնապես թոշակի է անցել։

Պարգևատրվել է Սուրբ Ռայմունդ Պենյաֆորտի շքանշանի մեծ խաչով (2002)[11]։

2015 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գլխավորել է «Պոդեմոս» կուսակցության հետ փոխկապակցված Ahora Madrid քաղաքական շարժումը։ 2015 թվականի հունիսի 13-ին Կարմենան դարձել Է Մադրիդի քաղաքապետ[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.madridiario.es/434483/manuela-carmena-alcaldesa-perfil-premios-madrid
  2. https://www.religionenlibertad.com/espana/44673/la-alcaldesa-de-madrid-que-se-confiesa-agnostica-le-gusta-el.html
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Real Decreto 22/2002, de 11 de enero, por el que se concede la Gran Cruz de la Orden de San Raimundo de Peñafort a doña Manuela Carmena Castrillo // Boe District — 2002. — Iss. 11. — P. 1577.
  5. http://www.embajadaperu.es/eventos/el-gobierno-peruano-condecora-a-la-alcaldesa-de-madrid/
  6. http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
  7. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  8. «Manuela Carmena, elected Podemos' candidate to lead the Ahora Madrid list» (իսպաներեն). The Huffington Post. 2015 թ․ մարտի 10.
  9. «The visionary story of Manuela Carmena» (իսպաներեն). La Marea. 2015 թ․ ապրիլի 1.
  10. «A progressive judge, new senior of Madrid» (իսպաներեն). El País. 1993 թ․ փետրվարի 11.
  11. «Manuela Carmena, alcaldesa de Madrid con el apoyo del PSOE». EFE Doc Análisis (իսպաներեն). Agencia EFE. 2015 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  12. El Ayuntamiento de Carmena reduce la deuda de Madrid un 38 % en menos de dos años: No robar ayuda

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուելա Կարմենա» հոդվածին։