Մանոն Լեսկո կամ «Ասպետ դե Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» (ֆր.՝ Histoire du chevalier des Grieux et de Manon Lescaut), ֆրանսիացի գրող Աբբա Պրևոյի վեպը։ Գրականության պատմության մեջ հոգեբանական առաջին վեպերից մեկը։

Ասպետ դե Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը
Histoire du chevalier des Grieux et de Manon Lescaut
1753 թվականին հրատարակված գրքի շապիկը
ՀեղինակԱբբա Պրևո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհուշագրություն, հուշագրությունի վեպ և ռոմանտիկ գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Նկարագրում էՖրանսիա
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1731
Առաջնախաղի տարեթիվ1731
ՎիքիքաղվածքՄանոն Լեսկո
 Manon Lescaut Վիքիպահեստում

1731 թվականին առաջին հրատարակումից հետո վեպը ակտիվ քննարկման տեղիք տվեց։ Չնայած Ֆրանսիայի արգելքին` վեպը մեծ ճանաչում է ձեռք բերում։ 1753 թվականին հրատարակված գրքում Պրևոն հեռացրեց սկանդալային որոշ հատվածներ և ավելացրեց ավելի շատ բարոյական մեղադրանքներ։

Սյուժե խմբագրել

Վեպում գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում ռեգենտության ժամանակաշրջանում (1715—1723)։ Պատմվում է ազնվական երիտասարդ դե Գրիյոյի կյանքի մասին։Գիրքը ասպետ դե Գրիոյի և Մանոն Լեսկոյի սիրո մասին է, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խոր զգացմունքների պատմություն է։ Լինելով 17 տարեկան պատանի` նա Ամյենեում ավարտում է փիլիսոփայության բաժինը։ Ճեմարանում, որտեղ նա սովորում էր, ուներ նվիրված ընկեր` Տիբերժը, ով երեք տարով մեծ էր իրենից։ Քննությունները հաջող հանձնելուց հետո դե Գրիյոն պատրաստվում էր վերադառնալ հոր մոտ, սակայն նա հանդիպում է մի հիասքանչ անծանոթուհու, ով հանրակառքով ժամանում էր քաղաք։ Դա Մանոն Լեսկոն էր, ում ծնողները որոշել էին ուղարկել կուսանոց։ Դե Գրիյոն առաջին հայացքից խենթի պես սիրահարվում է նրան և փորձում է համոզել աղջկան փախչել իր հետ։ Տիբերժը դրական արձագանք չի տալիս նրա մտադրությանը, սակայն դե Գրիյոն նրան չի լսում և գաղտնի կերպով լքում է քաղաքը։Շատ փորձությունների միջով են անցնում Մանոնն ու Գրիյոն, մի քանի անգամ Մոնոնը դավաճանում է ասպետին։ Ամեն անգամ, երբ դե Գրիոյի գումարը պակասում էր, Մանոնն ավելի հեշտ էր գայթակղվում ավելի հարուստ տղաներով, սակայն հոգու խորքում նա զգում էր, որ սիրում է Գրիոյին և սխալ է վարվում նրա հետ։ Իսկ դե Գրիյոն անում էր հնարավոր ամեն բան Մանոնին երջանկացնելու համար, մինչև անգամ թղթախաղ ու խարդախություն։ Դավաճանությունները ստիպում էին հասկանալ դե Գրիոյին, որ ինքը մոլության մեջ է և սխալ ճանապարհով է գնում, բայց սերը նրան դրդում էր արհամարհել նույնիսկ իր ողջամտությունը։ Սիրո ծուռումուռ ճամփաները երկու անգամ նրանց բանտ են նետում, որոնցից երկրորդը ավարտվում է Մանոնին Ամերիկա աքսորելու որոշմամբ։ Դե Գրիյոն հետևում է նրան։ Ճանապարհին կրած անտանելի մարմնական և հոգեկան տանջանքները և անասելի զղջումը ազնվացնում են Մանոնի հոգին ու նրա սերը մաքրվում է ասպետի սիրո շնորհիվ։ Ամերիկայում մի քանի ամսվա խաղաղ կյանքը, սակայն, ընդհատվում է նոր դժբախտությամբ, ինչի պատճառով ի վերջո Մանոնը հյուծվում է ու մահանում։ Հոգեկան տառապանքների այս գագաթնակետը դարձի է բերում ասպետին, և նա կրկին որոշում է գնալ դեպի առաքինությունը։ Իր հավատարիմ ընկեր Տիբերժի հետ, ով, բազում փորձանքների միջով անցնելով, Ամերիկա էր հասել, մի քանի ամիս անց դե Գրիյոն Ֆրանսիա է վերադառնում։

Այսպիսով, վեպը արտասովոր սիրո մի պատմություն է, որը կարող է տանել մարդուն դեպի մոլություն, բայց ի վերջո նպաստել նաև երկու հոգիների բարոյական վերակազմավորմանը։

Սյուժեի փոփոխությունները խմբագրել

Օպերաներ և բալետներ խմբագրել

  • 1830 — «Մանոն Լեսկո» (1830) — Ժան Օմերի բալետը (Փարիզի օպերա)
  • 1856 — «Մանոն Լեսկո» — Դանիել Օբերի երեք գործողությամբ օպերան
  • 1884 — «Մանոն Լեսկո» (1884) — Ժյուլ Մասնեի լիրիկական օպերան
  • 1893 — «Մանոն Լեսկո» — Ջակոմո Պուչինիի չորս գործողությունից կազմված օպերան
  • 1894 — «Մանոնի դիմանկարը» — Ժյուլ Մասնեի մեկ գործողությունից կազմված օպերան
  • 1952 — «Մենակության ճեմելիք» — Հանդ Վերներ Հենցի մեկ գործողությունից կազմված օպերան։ Գործողություններըծավալվում են Փարիզում` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
  • 1974 — «Մանոն» —Քենեթ Մաքմիլանի բալետը, որը ստեղծվել է Ժյուլ Մասնեի տարբեր ստեղծագործություններից։

Էկրանավորում խմբագրել

  • 1949 — «Մանոն» — Անրի Ժորժ Կլուզոյի ֆիլմը։ Գլխավոր դերում` Սեսիլ Օբրի։
  • 1968 — «Մանոն» —Ժան Օրելի ֆիլմը։ Գլխավոր դերում Քեթրին Դենյով։
  • 1980 — «Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի պատմությունը» — Ռոման Վիկտյուկի ֆիլմ-ներկայացումը
  • 2011 — «Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի պատմությունը» — Գաբրիել Ագիոնի ֆիլմը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանոն Լեսկո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանոն Լեսկո» հոդվածին։