Մանոլո (քանդակագործ)

կատալոնացի նկարիչ և քանդակագործ

Մանուել Մարտինես Հուգո (կատալոնական արտասանությամբ՝ Ուգե), առավել հայտնի է Մանոլո անունով (իսպ.՝ Manuel Martinez Hugué ապրիլի 29, 1872(1872-04-29)[2][3][4], Բարսելոնա, Իսպանիա[4] - նոյեմբերի 17, 1945(1945-11-17)[2][5][6][…], Կալդես դե Մոնտբուի, Վալլես Օրիենտալ, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), կատալոնացի նկարիչ և քանդակագործ, նովեսենտիզմ շարժման ականավոր ներկայացուցիչ[9]։ Եղել է մեծահամբավ նկարիչ Պաբլո Պիկասոյի մտերիմներից, սակայն իր արվեստով առավել հոգեհարազատ է Արիստիդ Մայոլին[10][11][12]։

Մանոլո
ԿեղծանունManolo[1], Hugue, Manuel Martinez[1] և Martinez Hugue, Manuel[1]
Ծնվել էապրիլի 29, 1872(1872-04-29)[2][3][4]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[4]
Վախճանվել էնոյեմբերի 17, 1945(1945-11-17)[2][5][6][…] (73 տարեկան)
Մահվան վայրԿալդես դե Մոնտբուի, Վալլես Օրիենտալ, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա[7]
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարազարդող, լուսանկարիչ և ակնագործ
ՄեկենասներDaniel-Henry Kahnweiler?
ԱշակերտներIgnasi Mundó?[8]
ԱնդամակցությունՍանտ Ժորդիի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա
 Manolo Hugué Վիքիպահեստում
Manolo Hugué, Repòs, 1929, avenue Josep Tarradellas, Barcelone
Dona asseguda de Manolo Hugué, 1929-1930, Museu Abelló deMollet del Vallès.

Կենսագրություն խմբագրել

Մանոլոն ծնվել է 1872 թվականին, Բարսելոնում, բարձրաստիճան զինվորականի ընտանիքում։ Երբ սկսվել է Տասնամյա պատերազմը, գեներալ հայրը մեկնել է ռազմաճակատ[13]։ Վաղ մանկական տարիքում տղան զրկվել է մորից, ապրել է դժվարին մանկություն։

Երիտասարդությունն անց է կացրել բոհեմական կյանքով. եղել է Կատալոնիայի մայրաքաղաքի նշանավոր «Չորս կատու» սրճարանի մշտական հաճախորդներից, մտերմացել այդ սրճարանն իրենց հանդիպատեղի դարձրած արվեստագետների՝ Պաբլո Պիկասոյի, Սանտյագո Ռուսինյոլի, Ժոակին Միրի, Իսիդրո Նոնելի հետ։ 1900 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ անց է կացրել շուրջ տասը տարի։ Այստեղ նա ծանոթացել ու մտերմացել է Ժան Մորեասի, Գիյոմ Ապոլիների հետ, սկսել է արձանիկներ պատրաստել, ոսկերչական աշխատանքներ կատարել՝ այդ կերպ վաստակելով ապրուստի միջոցներ։ Մանոլոն այն արվեստագետների շարքում էր, ովքեր ողջունել են Պիկասոյի ժամանումը Փարիզ և օգնել, որ նա մուտք գործի արվեստագետների շրջան[13]:. Այդ ընթացքում ավելի է սերտացել նրա մտերմությունը Պիկասոյի, ինչպես նաև Ապոլիների ու Մաքս Ժակոբի հետ։

1910 թվականին նա ամուսնացել է Ժաննա դը Ռոշետի հետ, ով ավելի հայտնի է Տոտոտ անունով[13] (ամուսինները որդեգրած մի աղջիկ են ունեցել՝ Ռոզիտան)[14]. Ի դեպ, 1954 թվականին Պիկասոն նկարել է Ռոզիտային ու Տոտոտին[11]։

Այդ նույն տարում՝ 1910 թվականին Մանոլոն Ֆրենկ Բերտի Հևիլենդի ու Դեոդ դը Սևերակի հետ մեկնել է Սերա, ուր՝ կարճ ժամանակ անց եկել-հավաքվել են նաև կուբիստ արվեստագետներից շատերը, այդ թվում՝ Պիկասոն, Ժորժ Բրակը, Մաքս Ժակոբը, Խուան Գրիսը։ Մանոլոն կնոջ հետ զբաղեցրել է Հևիլենդի գնած տան երկրորդ, Պիկասոն՝ առաջին հարկը[13]։ Քանդակագործը, որ արդեն հասցրել էր մասնակցել մի քանի ցուցահանդեսների, սկսել է մեծամասշտաբ գործերի վրա աշխատել։ 1923 թվականին ստեղծել է Դեոդ դը Սևրակի, հաջորդ տարում՝ «Հուշարձան զոհվածներին»[9] գործերը, բայց առողջական խնդիրների, առաջին հերթին՝ արթրիտի պատճառով հարկադրված է եղել ընդհատել աշխատանքը։ Այդուհանդերձ, գնահատելով արդեն իսկ ստեղծածը, նրան ընտրել են գեղարվեստի Սանտ Ժորդի թագավորական ակադեմիայի անդամ[12]։

1932 թվականին կազմակերպվել է Մանոլոյի աշխատանքների մեծ ցուցահանդեսը Փարիզի Մեծ պալատում։

Տաղանդավոր արվեստագետը մահացել է Կալդես դե Մոնբուիում, 1945 թվականի նոյեմբերի 17-ին[12]։ Կալդեսում գտնվող նրա տունը վերածվել է թանգարանի, որը կրում է Thermalia անվանումը։ Այս թանգարանում է պահվում Մանոլոյի ֆոնդը, որը, արվեստագետի աշխատանքների հետ մեկտեղ, իր մեջ ամփոփում է տեղեկություններ նրա կյանքի մասին, ինչպես նաև՝ Պիկասոյի հեղինակած շուրջ հարյուր աշխատանք[9][14]։ Իսկ փաստաթղթերն ու անձնական բնույթի այլ թղթեր, այդ թվում՝ նամակները, պահպանության են հանձնվել Կատալոնիայի գրադարանին։

Գրականություն խմբագրել

  • BLANCH, Montserrat, Manolo, Ed. Polígrafa, Barcelona, 1972.
  • Manolo Hugué, Museu d'Art Modern de Barcelona, Barcelona, 1990.
  • Gran Enciclopèdia Catalana. Enciclopèdia Catalana S.A., Barcelona 2003, ISBN 84-85194-81-0
  • PIA, Pascal, Manolo, collection Sculpteurs nouveaux, NRF, Paris, 1930.
  • CASTRE, Victor, Manolo, éditions Cahiers du Sud, Marseille, 1933.
  • BENET, Rafael, El escultor Manolo Hugué, éditions Argos, Barcelone, 1942.
  • PLA, Josep, Vida de Manolo contada per ell mateix, éditions Destino, Barcelone, 1947; Libros del Asteroide, 2008 (en espagnol).
  • Manuel Martinez Hugué, dit Manolo, Sculptures, gouaches, dessins, Paris, galerie Louise Leiris, 1961.
  • Manolo Manuel Hugué, éditions Tramontane, Perpignan 1967.
  • Exposición homenaje a Manolo Hugué, Ajuntament de Caldes de Montbui i amics de Manolo, 1969.
  • BLANCH, Montserrat, Manolo. Escultura. Pintura. Dibujo, éditions Polígrafa, Barcelone, 1972.
  • BLANCH, Montserrat et CORREDOR, José, Poesias Manolo Hugué, éditions Saturno, Barcelone, 1972.
  • BLANCH, Montserrat, Manolo, de Ceret a Caldes de Montbui, Diputació de Barcelona, 1973.
  • Manolo, Sculptures, Peintures, Dessins, éditions Cercle d'art, Paris, 1974.
  • Manolo, Ajuntament de Caldes de Montbui, Caldes de Montbui, 1988.
  • Manolo Hugué, Museu d'Art Modern de Barcelona, Barcelona, 1990.
  • Manolo Hugué, Fundació Caixa de Catalunya i Ajuntament de Barcelona, Barcelona, 1990.
  • Manolo, Musée Tavet-Delacour, Pontoise, 1995.
  • Manolo Hugué Escultura, Pintura y Dijubo, Centro Cultural del Conde Duque, Madrid, 1997.
  • BLANCH, Montserrat, Manolo, Ed. Polígrafa, Barcelona, 1972.
  • Manolo, Ajuntament de Caldes de Montbui, Caldes de Montbui, 1988.
  • PLA, Josep, Vida de Manolo contada per ell mateix, Edicions Destino, Barcelo-na, 1988.
  • Manolo Hugué, Museu d’Art Modern de Barcelona, Barcelona, 1990.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://mix-n-match.toolforge.org/#/entry/115947846
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 https://www.familysearch.org/ark:/61903/3:1:939D-6ZZ4-1?i=563&wc=QZ7W-X5M%3A335015101%2C335015102%2C335499201&cc=2015324
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://hedendaagsesieraden.nl/2021/11/28/manolo-hugue/
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. http://www.elpuntavui.cat/cultura/article/19-cultura/548145-mor-el-pintor-ignasi-mundo.html?cca=1
  9. 9,0 9,1 9,2 «Fons Mas Manolo». Ajuntament de Caldes de Montbui. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.
  10. Salmon, André (2005). André Salmon on French Modern Art. Cambridge University Press. էջ 214. ISBN 978-0-521-85658-4. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.
  11. 11,0 11,1 Richardson, John (2001). The Sorcerer's Apprentice: Picasso, Provence, and Douglas Cooper (2 ed.). University of Chicago Press. էջ 328. ISBN 978-0-226-71245-1. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Manuel Martinez Hugué dit MANOLO». Galeria Malaquais. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Penrose, Roland (1981). Picasso, his life and work (3 ed.). University of California Press. էջ 517. ISBN 978-0-520-04207-0. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.
  14. 14,0 14,1 «Picasso network: the first joint venture with Thermalia». Picasso Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Notices d'autoritéVoir et modifier les données sur Wikidata : Fichier d’autorité international virtuel • International Standard Name Identifier • Union List of Artist Names • Bibliothèque nationale de France (données) • Système universitaire de documentation • Bibliothèque du Congrès • Gemeinsame Normdatei • Service bibliothécaire national • Bibliothèque nationale d’Espagne • Bibliothèque royale des Pays-Bas • Bibliothèque nationale de Catalogne • Id RKDartists • WorldCat

  • Ressources relatives aux beaux-arts : AGORHA • Artnet • Bénézit • Invaluable • Musée d'Orsay • Musée national centre d'art Reina Sofía • Museum of Modern Art • Répertoire de sculpture française