Մանկական թանգարան, երեխաների և դեռահասների՝ թանգարանային կրթությանը միտված գիտա-լուսավորչական ուղղվածությամբ հասարակական հաստատության տեսակ։ Մանկական թանգարանների մեծ մասը նվիրված է կոնկրետ թեմաների և առաջարկում է տարբեր էքսկուրսիաներ՝ ըստ տարիքային խմբերի։ Իրենց աշխատանքում թանգարաններն ուղղորդված են ուսուցման հստակ մոդելների, օրինակ՝ ուսուցման մոդելը՝ գործունեության գործընթացում և պրակտիկ վարժություններ։

Հրշեջ խաղալու սենյակ: Գլեյզեր մանկական թանգարան, ԱՄՆ:

Ավանդական թանգարաններում բացվում են նաև հատուկ մանկական սենյակներ, որոնք իրենց բնույթով նման են մանակական թանգարաններին[1]։

Մանկական թանգարանների միջազգային պրոֆեսիոնալ ասոցիացիայում, որը հիմնվել ՝ 1962 թվականին, 2007 թվականի տվյալներով՝ ընդգրկված են 341 մասնակիցներ՝ 23 երկրներից[2]։

Նկարագրություն խմբագրել

 
Հետազոտողների գիտական լաբորատորիա Քլիվլենդի մանկական թանգարանում, ԱՄՆ:

Մանկական թանգարանն իր աշխատանքում հետևում է զգայական ընկալման, պրակտիկ թեստավորման և փորձարարության մեթոդին, որը հայտնի է «Սոկրատեսի մեթոդ» անվանմամբ։ Թանգարանի նպատակը զգայական գրագիտության ձևավորումը, գիտության և արվեստի նկատմամբ հետքրքրության արթնացումը, հույզերի (նկար, պար, դեկլամացիա (արտասնաություն), դրամատիզացիա, կարծիքների փոխանակում) ակտիվ արտահայտման հնարավորության տրամադրումն է.

  Երեխայի՝ առաջին անգամ տեսածի, զգացածի, շնչածի, փորձածի պարգևած ուրախությունն անհամեմատելի վառ է, քան ծնողներինը. նրա պահանջմունքները նման զգացողություններում ավելի ուժեղ են։ Նորից ճաշակելու այդ հետաքրքրությունը նրան դրդում է նոր բացահայտումների և նրա մեջ ծնում է դրանց ակտիվ արտահայտման պահանջմունք։  

Առանձնացնում են մանկական թանգարանի[3] երկու մոդել.

  • Ամերիկյան, հիմնվում է ինտերակտիվ թանգարանի կոնցեպցիայի վրա, որտեղ երեխաները յուրացնում են առարկայական միջինը և սոցիալական իրականությունը՝ դրա հետ անմիջական շփման ճանապարհով։ Կոնցեպցիայի համար որպես ներշնչանք ծառայեցին Ժան Պիաժեի՝ 1950-1960-ական թվականների խոստովանությունները, որոնց համաձայն՝ առարկայի միջոցով արվող մանիպուլյացիան երեխայի ինտելեկտի ձևավորման հիմքն է։ Թանգարանային ցուցադրության արժեքավորության հիմնական չափանիշն այդպիսի թանգարանում՝ երեխաների՝ աշխարհի մասին ունեցած պատկերացումների ընդարձակումը, նրա հետ շփման հնարավորությունները և սոցիալական իրականության մեջ ներգրավումն է։
  • Եվրոպական, բացի ինտերակտիվությունից, մշակութային կոնտեքստի մեջ կոնկրետ պատմական իրականության մեջ խորասուզվելու գաղափարն է ներառում։ Այդ իսկ պատճառով այստեղ մեծ նշանակություն է տրվում հավաքածուների ոչ միայն կրթական, այլև թանգարանային արժեքին։

ԱՄՆ-ում մանկական թանգարանն անվանում են մշակութային նոր ֆենոմեն՝ հիմնվելով այն փաստի վրա, որ երկրի ժամանակակից մանկական թանգարանների 75 %-ը բացվել է վերջին 20 տարիներին[4]։

Պատմություն խմբագրել

 
Միջատների կերակրում՝ առաջին մանկական թանգարանում, Բրուքլին, ԱՄՆ, 1908 թվական:

Աշխարհի առաջին մանկական թանգարանը 1899 թվականին[3] ստեղծվել է Նյու-Յորքի Բրուքլին (ԱՄՆ) արվարձանում և անվանվում է «Բրուքլինի մանկական թանգարան»։ 1899 թվականի դեկտեմբերի 16-ին այն բացեց արվեստի ստեղծագործությունների հավաքորդ Ուիլյամ Հենրի Հուդիերը։ Շուտով՝ 1913 թվականին, Բոստոնում[5] բացվեց երկրորդ մանկական թանգարանը, իսկ ևս 4 տարի անց՝ Դեթրոյթում։ Ամերիկյան պատանեկան թանգարանների ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 1990-ական թվականների կեսերին աշխարհում հաշվվում էր շուրջ 400 մանկական թանգարան, որոնց մեծ մասը (շուրջ 300) գտնվել է ԱՄՆ-ում[3]։

Եվրոպական մայրցամաքում մանկական թանգարաններն սկսեցին բացվել 1970-ական թվականներին, և 1990-ականների կեսերին թիվը գերազանցեց 30-ը։ Գերմանիայում[3] մանկական թանգարանների ստեղծման գործընթացը շատ ավելի ինտենսիվ էր

Մանկական թանգարանների օրինակներ խմբագրել

 
Բեռլինի «Լաբիրինթոս» մանկական թանգարանը

Համեմատաբար հայտնի մանկական թանգարաններն են[3].

Ռուսաստանում խմբագրել

Մանկական թանգարաններ բացվում են Ռուսաստանի ողջ տարածքում։ Ինքնուրույն մանկական թանգարանները՝ Նոյաբրսկի մանկական թանգարանը (Տյումենի մարզ, 1993 թվական), Մոսկվայի՝ «Լինում է, չի լինում» հեքիաթի տունը (1995 թվական), Նևթեգորսկի մանկական թանգարանը (Սամարայի շրջան, 1999 թվական), Սմոլենսկի պետական թանգարանի՝ «Հեքիաթների աշխարհում» մանկական թանգարանը (1992 թվական), Խաբարովսկի՝ Ն. Ի. Գրոդեկովի անվան գավառագիտական թանգարանի մանկական թանգարանային կենտրոնը (1996 թվական)[3]։

Մեր օրերում մանկական թանգարանները դառնում են ամենադինամիկ զարգացող և մեծ պահանջարկ ունեցող թանգարանային[3] խումբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Музееведческая мысль в России XVIII-XX веков: Сборник документов и материалов / Э. Шулепова. — Litres, 2017. — 1030 с. — ISBN 9785457725966
  2. «ACM Home» (բրիտանական անգլերեն). www.childrensmuseums.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Галкина Т.В Музееведение: детский музей. — Учебно-методическое пособие для специализации «Историческое краеведение и музееведение» на исторических факультетах. — Томск: Издательство Томского государственного педагогического университета, 2004. — 32 с.
  4. Наталья Германовна Макарова-Таман, Елена Борисовна Медведева, Марина Юрьевна Юхневич Детские музей в России и за рубежом / Ярославский историко-архитектурный музей-заповедник, Российский институт культурологии. — Ин-т "Открытое общество", 2001. — С. 13. — 134 с.
  5. «Boston Children's Museum». www.bostonkids.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Лушникова А.В. Детский музей: социокультурные основы организации и функционирования. — Челябинск, 2006.
  • Юхневич М. Ю. Детский музей: прошлое и настоящее. — М., 2001.

Արտաքին հղումներ խմբագրել