Մանդատային տերիտորիաներ, Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի նախկին գաղութների և Օսմանյան Թուրքիայի որոշ տիրույթների ընդհանուր անվանումը, որոնք Ազգերի լիգայի մանդատով հանձնվել էին հաղթող պետությունների կառավարմանը։ Մանդատային համակարգով փաստորեն սահմանվում էր գաղութային տիրապետության նոր՝ քողարկված կարգ, հօգուտ Անգլիայի ու Ֆրանսիայի։ Ըստ Ազգերի լիգայի ստատուտի, Մանդատային տերիտորիաի մեջ ներառվող տերիտորիաները այս կամ այն պետության կառավարման էին հանձնվում, նկատի ունենալով, որ նրանք տվյալ պահին ի վիճակի չեն պետական իշխանությունն իրականացնել ինքնուրույն։ Մանդատային տերիտորիաները բաժանվում էին «Α», «В», «С» խմբերի։ «А» խմբի տերիտորիաներում ձևականորեն[փա՞ստ] կազմակերպվում էին պետություններ՝ սեփական քաղաքացիությամբ և վարչական ապարատով։ Իրականում օրենսդրության, ներքին քաղաքականության և արտաքին հարաբերության բոլոր հարցերը, ընդհուպ մինչև լիակատար ինքնուրույնություն ստանալը, լուծում էր կառավարող՝ հանձնակատար պետությունը (Անգլիան՝ Իրաքում, Պաղեստինում, Անդրհորդանանում, Ֆրանսիան՝ Սիրիայում և Լիբանանում)։ «В» խմբի տերիտորիաներն անմիջականորեն կառավարում էր (որոշ պայմանների պահպանմամբ) հանձնակատար պետությունը (Կամերունի, Տոգոյի և Տանգանիկայի մի մասը՝ Մեծ Բրիտանիան, Կամերունի, Տոգոյի մի մասը՝ Ֆրանսիան, Ռուանդա-Ուրունդին՝ Բելգիան)։ «С» խմբի Մանդատային տերիտորիան ամբողջությամբ կառավարվում էր հանձնակատար պետության օրենքներով և համարվում այդ պետության բաղկացուցիչ մասը (Հարավ-Արեմտյան Աֆրիկա, Նոր Գվինեա, Արևմտյան Սամոա, Նաուրու, Կարոլինյան, Մարիանյան, Մարշալյան խաղաղօվկիանոսյան կղզիները)։ «В» և «С» խմբերի տերիտորիաներում հանձնակատար պետությունների իշխանությունն անսահմանափակ էր, չնայած ձևականորեն արգելվում էր ստրկավաճառությունը, զենքի և ալկոհոլի առեաուրը։ Մանդատային տերիտորիայում հանձնակատար պետությունները պարտավոր էին ապահովել խղճի ազաաություն, չկառուցել ռազմական բազաներ, չսովորեցնել հիմնական բնակչությանը ռազմական գործ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մանդատային կարգին փոխարինել է ՄԱԿ-ի միջազգային, խնամակայության համակարգը։

Ազգերի լիգայի մանդատային տարածքների քարտեզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 218