Մանդալա (սանսկրիտ Maṇḍala, «շրջան»), տիեզերքը ներկայացնող հոգևոր և ծիսակարգային խորհրդանիշ հնդկական տարբեր կրոններում[1]։ Առօրյայում մանդալան դարձել է ընդհանուր տերմին ցանկացած սխեմայի, աղյուսակի, երկրաչափական նմուշի համար, որը ներկայացնում է տիեզերքը մետաֆիզիկական և խորհրդանշական ձևով. մի փոքրիկ պատկեր տիեզերքից։ Մանդալայի ամենապարզ օրինակը 4 մուտքից բաղկացած քառակուսին է, որը կենտրոնում շրջան ունի։ Յուրաքանչյուր մուտք ունի T տառի ձև[2][3]։ Մանդալայում հաճախ առկա է ճառագայթային հավասարակշռություն[4]։

Յուրաքանչյուր մուտք ունի ընդհանուր T տառի ձև

Մանդալա տերմինը առաջին անգամ հայտնվել է Ռիգվեդայում՝ որպես աշխատանքի տարբեր մասերի անվանում, բայց այն նաև օգտագործվում է ուրիշ կրոններում, փիլիսոփայություններում, հատկապես բուդդիզմում։

Հոգևոր տարբեր ավանդույթներում մանդալան կարող է կիրառվել որպես հոգևոր ուղղորդության գործիք, պարապողի և վարպետի ուշադրությունը կենտրոնացնելու, սրբազան տարածք հաստատելու, մեդիտացիային օժանդակելու և տրանսի հասցնելու համար։

Հինդուիզմ խմբագրել

Կրոնական նշանակություն խմբագրել

Յանտրան երկաչափ կամ եռաչափ երկրաչափական աշխատանք է, որը որը օգտագործվում է սադհանաներում, փուջայում և մեդիտացիոն ծեսերում։ Համարվում է, որ այն ներկայացնում է աստվածների բնակավայրը։ Յուրաքանչյուր յանտրա եզակի է և ճոխ, խորհրդանշական երկրաչափական նախշերի միջացով կանչում է Աստծո գոյությունը դրանով զբաղվողի մեջ։ Համաձայն մի գիտնականի․ «Յանտրաները կատարում են տիեզերական ճշմարտությունների բացահայտման և մարդկային փորձը հոգևոր տարբեր տեսանկյուններով ուսուցանելու գործառույթ»[5]։ Շատ յանտրաններ ծառայում են որպես հիմնական կետեր հնդկական տանտրիկ ուսումնասիրության համար։ Յանտրանները պատկերներ չեն, այլ կենդանի, փորձառական, ոչ երկակի իրողություններ, ճշմարտություններ։ Ինչպես նկարագրում է Խաննան․ Հակառակ իր տիեզերական նշանակության յանտրան կյանքի իրողություն է։ Տանտրաներում գոյություն ունեցող արտաքին աշխարհի (մակրոկոսմ) և մարդու ներքին աշխարհի (միկրոկոսմ) միջև հարաբերության շնորհիվ յուրաքանչյուր խորհրդանիշ հակասական կերպով մեծ արձագանք առաջացնող երևույթ է ներքին և արտաքին սինթեզներում և կապված է հոգևոր մարմնի և մարդկային գիտակցության հետ[6]։

Տարբեր մանդալաներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «mandala». Merriam–Webster Online Dictionary. 2008. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. [Artiste Nomade, What's a mandala?]
  3. «Kheper,The Buddhist Mandala - Sacred Geometry and Art». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. www.sbctc.edu (adapted). «Module 4: The Artistic Principles» (PDF). Saylor.org. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  5. Khanna Madhu, Yantra: The Tantric Symbol of Cosmic Unity. Thames and Hudson, 1979, p. 12.
  6. Khanna, Madhu, Yantra: The Tantric Symbol of Cosmic Unity. Thames and Hudson, 1979, pp. 12-22