Մանազկերտի ճակատամարտ (1915)

Մանազկերտի ճակատամարտ, Կովկասյան ճակատի մարտերից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ռազմական գործողությունների թատերաբեմը Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիայի արևելյան մասում) է եղել։ Չնայած ծանր կորուստներին, որոնք եղել են ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական կողմից, ճակատամարտից հետո ռազմական իրավիճակի առումով գրեթե ոչինչ չի փոխվել. Ռուսաստանը ձեռք է բերել տակտիկական մի փոքր առավելություն։

Մանազկերտի ճակատամարտ
Թվականհուլիսի 23-օգոստոսի 1, 1915
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրՄանազկերտ
ԱրդյունքՍտրատեգիական (ռազմավարական) ոչ-ոքի, Ռուսաստանի տակտիկական (մարտավարական) հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրությունՌուսական կայսրություն
Հրամանատարներ
Աբդուլքերիմ փաշաՆիկոլայ Յուդենիչ, Պյոտր Օգանովսկի
Կողմերի ուժեր
40.00022.000
Ռազմական կորուստներ
6.000 գերի7.000-10.000 սպանված

1915 թվականի հուլիսի 10-ին կովկասյան բանակային 4-րդ կորպուսը գեներալ Պ. Օգանովսկու գլխավորությամբ սկսում է հարձակումը Մանազկերտից արևմուտք ընկած բարձունքները գրավելու համար։ Սակայն նրանց դիմագրավում է թուրքական մի քանի դիվիզիա` մոտ 40.000 մարդ, որոնց մասին ի սկզբանե տեղեկություն չկար։ Հուլիսի 16-ին օսմանական բանակը Աբդուլքերիմ փաշայի գլխավորությամբ հակահարձակման է անցնում։ Հակամարտող կողմերից թուրքական կողմի զինվորների քանակը մոտ երեք անգամ գերազանցում էր հակառակորդի ուժերին։ Օգանովսկու ջոկատները ստիպված էին նահանջել Մանազկերտից` կորցնելով զինամթերքով գնացքը։ Հուլիսի 20-ին թուրքերը հետ են վերցնում Մանազկերտը, իսկ հուլիսի 27-ին ռուսական զորքերին դուրս են մղում Մուշից[1]։ Ռուսական հաղորդակցության վատ պայմանների պատճառով Նիկոլայ Յուդենիչը, ով Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարն էր, չէր իմանում, որ ռուսական բանակը հարաբերական կայունություն է ձեռք բերել ճակատում մինչև հուլիսի 22-ը. Յուդենիչը թուրքերի հարձակման մասին իմացել է միայն հուլիսի 22-ին։

Հասկանալով, որ եթե օսմանցիները շարունակեն հարձակումը, իր բանակը կոչնչանա, Յուդենիչը հրամայում է նահանջել։ Ռուսական զորքերը նահանջում են Մանազկերտից` լքելով Վանի վիլայեթը։

Նահանջից հետո ռուսական զորքերը արագ վերախմբավորվում են և անցնում հակահարձակման, որին մասնակցում էին 22.000 հետևակ և հեծելազոր։ Նահանջի ժամանակ կազակական հեծելագունդը գերի է վերցնում 6.000 թուրք։ Ռուսական կողմի կորուստը կազմում էր 7.000-10.000 մարդ, թուրքական կողմի կորուստն անհայտ է։ Մանազկերտը գրավվում է, սակայն Յուդենիչը ժամանակ չուներ հաջողությունը զարգացնելու։

Հետևանքներ խմբագրել

1915 թվականին Կովկասյան ճակատում համեմատաբար հանգիստ էր։ Ռուսաստանն այն դիտարկում էր որպես երկրորդական ճակատ` նախընտրություն տալով լեհական ճակատին։ Մանազկերտի գրավումը գրեթե ոչինչ չի փոխել ռազմական իրավիճակում, սակայն գերմանական ճակատում շարունակվող կորուստների ֆոնին բարոյական դրական նշանակություն ուներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Battle of Manzikert (1915)(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-06-11.