Մայքլ Քրեյգ Ջաջ (անգլ.՝ Michael Craig Judge, հոկտեմբերի 17, 1962(1962-10-17)[1][2], Գուայակիլ, Էկվադոր[2], ամերիկացի պրոդյուսեր, դերասան, ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր և անիմատոր։ Ունի ֆիզիկոսի և ճարտարագետի կրթություն, սակայն հայտնի է դարձել կինեմատոգրաֆիայում և մուլտիպլիկացիայում աշխատանքի շնորհիվ։ Լայն ճանաչում է ստացել «Բիվիս և Բաթհեդ» անիմացիոն սերիալի ստեղծումից հետո։

Մայք Ջաջ
անգլ.՝ Mike Judge
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1962(1962-10-17)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրԳուայակիլ, Էկվադոր[2]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Էկվադոր
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան (1985)[2] և St. Pius X High School?[2]
ԵրկերԲիվիս և Բաթհեդ և Սիլիկոնային հովիտ
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, հնչյունավորող, սցենարիստ, մուլտիպլիկատոր, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասան, լրագրող, կինոդերասան, electronics technician, բասիստ, կինոպրոդյուսեր, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
 Mike Judge Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մայք Ջաջը ծնվել է Գուայակիլ քաղաքում, մեծացել է Ալբուկերկում, որտեղ հաճախել է Սբ Պիուս X ավագ դպրոցը, Նա մարդաբան, Ջիմ Ջաջի որդին է[4]։ Այսօր ապրում է Օսթինում։ Նվագում է բաս կիթառ[5]։

1991 թվականին կարճամետրաժ մուլտֆիլմ Ջաջը (նաև հայտնի է որպես Միլթոնի կարճ շարքը) ընդունվեց «Comedy Central»-ի կողմից։

1992 թվականին Ջաջը ստեղծեց «Liquid Television» ժողովածուն, որում առաջին անգամ ներկայացվեցին Բիվիս և Բաթհեդը կերպարները։ Մուլտֆիլմը հանգեցրել Է MTV-ի «Բիվիսը և Բաթհեդը» սերիալի հայտնվելուն, որտեղ Ջաջը հնչեցրել է երկու հիմնական և շատ երկրորդական կերպարներ։ Սերիալում Բիվիսը և Բաթհեդը հաճախել են Ալբուկերկում գտնվող Հայլենդի միջնակարգ դպրոց։ Շոուն ցուցադրվել է, 1997 թվականներին, նրա մոտիվներով 1996 թվականին նկարահանվել է «Բիվիսը և Բաթհեդը հատկացնում են Ամերիկային», 2011 թվականին Ջաջը որոշեց շարունակել լեգենդար մուլտսերիալը։

1997 թվականին FOX հեռուստաալիքի համար Ջաջը ստեղծել է «Բլրի արքան» մուլտսերիալը։ Այս ցուցադրության կերպարներից շատերը ստեղծվել են այն մարդկանց հիման վրա, որոնք նա գիտեր, երբ ապրում էր Տեխասում։ Ջաջին բարձրաձայնեցին Հենք Հիլլը և Բումհաուերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Թիվ Հայերեն անվանում Անունը բնագրի լեզվով Դերը
2018 «Ինչպե՞ս չդառնալ նախագահ» The Front Runner Ջիմ Սևիջ
2007 «Կցորդներ 2.5» Jackass 2.5 Կամեո
2006 «Կցորդներ» Jackass Number Two Կամեո
2003 «Լրտես երեխաները 3։ խաղը ավարտվել է» Spy Kids 3-D: Game Over Դոննագոն Գիգգլզ
2002 Լրտես երեխաներ 2. Չիրականացված հույսերի կղզի Spy Kids 2: The Island of Lost Dreams Դոննագոն Գիգգլզ
«Խարդախներ» Serving Sara Հյուրանոցի սպասավոր (տիտրերում նշված չէ)
2001 «Լրտեսների երեխաները» Spy Kids Դոննագոն, Դոննամայթ
1999 «Գրասենյակային տարածք» Office Space Ստեն

Կրկնօրինակում խմբագրել

Տարի Անվանում Անվանումը օրիգինալ լեզվով Դեր
2010 «Քլիվլենդի շոու» («Cleveland Live!» դրվագ) The Cleveland Show Հենկ Հիլլ
2009 «Գուդերի ընտանիքը» անգլ.՝ The Goode Family Ջերալդ Գուդ
2006 «Aqua Teen Hunger Force» (մեկ դրվագ) Aqua Teen Hunger Force Օտարական
2001 «Աստղային պատերազմներ մինչ մահ» («Fandemonium 2000» դրվագ) անգլ.՝ Celebrity Deathmatch Բիվիս, Բատտհեդ
1999 «Հարավային պարկ. մեծ, երկար և չկտրված» South Park: Bigger, Longer & Uncut Քեննի Մակկորմիկ
1997 «Օսթին Պաուերս. համաշխարհային մարդ-հանելուկ» Austin Powers: International Man of Mystery Բիվիս, Բատտհեդ (տիտրերում ցուցադրված չէ)
«Բլրի արքան» (1997—2009) King of the Hill Հենկ Հիլլ
1996 «Բիվիսը և Բատտհեդը հաղթում են Ամերիկային» անգլ.՝ Beavis and Butt-head Do America Բիվիս, Բատտհեդ, Թոմ Անդերսոն,Դեվիդ վան Դրիսսեն, տնօրեն ՄակՎիկեր
1995 «Բիվիսը և Բատտհեդը տոնում են Սուրբ Ծնունդ» Beavis and Butt-Head Do Christmas Բիվիս, Բատտհեդ, Թոմ Անդերսոն, Դեվիդ վան Դրիսսեն, Ստյուարդ Սթիվենսոն, Burger World-ի մենեջեր, տնօրեն ՄակՎիկեր, Բրեդլի ազզկեր, Maxi-Mart-ի սեփականատեր
«The Maxx» The Maxx Բիվիս, Բատտհեդ
1994 «Գլուխ» անգլ.՝ The Head Բատտհեդ
«Դատարկագլուխներ» Airheads Բիվիս, Բատտհեդ
1993 «Բիվիս և Բատտհեդ» Beavis and Butt-head Բիվիս, Բատտհեդ
«Ֆրեյզեր» Frasier Վան
1992 «Բեյսբոլ գորտով» անգլ.՝ Frog Baseball Բիվիս, Բատտհեդ
«Աշխարհ, սեր և հասկացություն» Peace, Love & Understanding Բիվիս, Բատտհեդ
1991 «Inbred Jed» անգլ.՝ Inbred Jed Inbred Jed
«Գրասենյակային տարածքբ» Office Space Միլթոն և ուրիշներ

Սցենարներ և ռեժիսուրա խմբագրել

Տարի Անվանում Անվանումը օրիգինալ լեզվով
2017 «Բայքին շրջաայությունից» անգլ.՝ Mike Judge Presents: Tales from the Tour Bus
2014 «Սիլիկոնային հովիտ» (անգլերեն)
2009 «Գուդերի ընտանիքը» անգլ.՝ The Goode Family
«Էկստրակտ» Extract
2006 «Իդիկորատիա» Idiocracy
2000 «Մոնսենյոր Մարտինես» Monsignor Martinez
1999 «Գրասենյակային տարածք» Office Space
1997 «Բլրի արքան» King of the Hill
1996 «Բիվիսը և Բատտհեդը հաղթում են Ամերիկային» Beavis and Butt-head Do America
1995 «Բիվիսը և Բատտհեդը տոնում են Սուրբ Ծնունդ» Beavis and Butt-Head Do Christmas
1993 «Բիվիս և Բատտհեդ» Beavis and Butt-head
1992 «Բեյսբոլ գլդակով» անգլ.՝ Frog Baseball
«Աշխարհ, սեր և հասկացությունբ» Peace, Love & Understanding
1991 «Գրասենյակային տարածք» Office Space

Պրոդյուսերական աշխատանք խմբագրել

Տարի Անվանում Անվանումը օրիգինալ լեզվով
2017 «Բայքին շրջագայությունից» անգլ.՝ Mike Judge Presents: Tales from the Tour Bus
2014 «Սիլիկոնային հովիտ» (անգլերեն)
2009 «Գուդերի ընտանիքը» անգլ.՝ The Goode Family
2008 «Անիմացիոն շոու 4» Animation Show 4
2007 «Անիմացիոն շոու 2007» Animation Show 2007
2006 «Իդիոկրատիա» Idiocracy
2005 «Անիմացիոն շոու 2005» Animation Show 2005
2003 «Անիմացիոն շոու» Animation Show
2000 «Մոնսենյոր Մարտինես» Monsignor Martinez
1999 «Գրասենյակային տարածք» Office Space
1997 «Բլրի արքան» King of the Hill
1996 «Բիվիսը և ատտհեդը հաղթում են Ամերիակային» Beavis and Butt-head Do America
1995 «Բիվիսը և Բատտհեդը տոնում են Սուր Ծնունդ» Beavis and Butt-Head Do Christmas
1993 «Բիվիս և Բատտհեդ» Beavis and Butt-head
1992 «Բեյսբոլ գնդակով» անգլ.՝ Frog Baseball
«Աշխարհ, սեր և հասկացություն» Peace, Love & Understanding
1991 «Գրասենյակային տարածք» Office Space

Երաժշտություն խմբագրել

Տարի Անվանում Անվանումը օրիգինալ լեզվով
1995 «Բիվիսը և Բատտհեդը տոնում են Սուրբ Ծնունդ» Beavis and Butt-Head Do Christmas
1993 «Բիվիս և Բատտհեդ» Beavis and Butt-head
1991 «Գրասենյակային տարածք» Office Space

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Judge, Michael (Mike) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  3. https://www.comic-con.org/awards/inkpot
  4. He had an impact, heh heh San Diego Union-Tribune. George Varga . January 6, 2006. Retrieved 2007-09-18.(անգլ.)
  5. [1] Google Images. Восстановлена 2008-03-16.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Ջաջ» հոդվածին։