Մայք Հենրի (անգլ.՝ Mike Henry, նոյեմբերի 7, 1965(1965-11-07), Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր, երգիչ, հնչյունավորող դերասան։

Մայք Հենրի
անգլ.՝ Mike Henry
Ծնվել է1964 թվականի մարտի 25-ին
ԾննդավայրՌիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունCollegiate School? և Վաշինգտոնի և Լիի համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, երգիչ, սցենարիստ, դերասան
Ժանրերկատակերգություն
Պարգևներ և մրցանակներ
IMDbID ID 1396611
mikehenry.co

Հենրին առավել հայտնի է «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի ստեղծման վրա կատարած աշխատանքով, որտեղ եղել է սցենարիստ, պրոդյուսեր, երգիչ և հնչյունավորող դերասան։ Մուլտսերիալում նա հնչյունավորում էր շատ կերպարների՝ ներառյալ Կլիվլենդ Բրաունին և Հերբերտին։

Հիմա զբաղված է «Քլիվլենդի շոուն» սիթքոմի Քլիվլենդի դերի հնչունավորմամբ[1]։ Սիթքոմի առաջին սերիան լույս է տեսել 2009 թվականի սեպտեմբերի 27-ին[2]։

Կենսագրություն խմբագրել

Մայք Հենրին ծնվել է դերասանների ընտանիքում։ Նա ունի կրտսեր եղբյար՝ Պատրիկը։ Հենրին մեծացել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ 8 տարեկան էր, այդ իսկ պատճառով նրան դաստիարակել է մայրը[3]։

Մայքը նկարահանվել է իր եղբոր կարճամետրաժ կինոնկարներում, ով այդ ժամանակ հաճախում էր «Ռոդ-Այլենդի դիզայներական դպրոցը» (Rhode Island School of Design): Հենց այդտեղ նա ծանոթացավ Սեթ Մաքֆարլեյնի հետ[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսութոյւն
Տարեթիվ Անվանում Դեր
1999թ. - մինչ այժմ Գրիֆինների ընտանիքը Կլիվլենդ Բրաուն, Հերբերտ և այլ
2003 Գիլմորի աղջիկները Էդ
2005 Ռոբոտե հավ Տարբեր կերպարներ
Stewie Griffin: The Untold Story Կլիվլենդ Բրաուն, Հերբերտ
2005 թ. - մինչ այժմ Ամերիկացի հայրիկը Ջեկսոն, տարբեր ձայներ
2006 Family Guy Video Game! Կլիվլենդ Բրաուն
2007 Կլինիկա ուրոլոգ
2009 Սեթ Մաքֆարլեյնի մուլտիպլիկացիոն հեծելախմբի կատակերգրությունը Տարբեր կերպարներ
Քլիվլենդի շոուն Քլիվլենդ Բրաուն, Ռելլոու Թաբս և տարբեր կերպարներ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել