Մայքլ Քորս (անգլ.՝ Michael Kors, օգոստոսի 9, 1959(1959-08-09)[1][2][3][…], Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ), Նյու Յորքում ամերիկյան սպորտային նորաձևության մոդելավորող է։ Նա իր կազմակերպության պատվավոր նախագահն է և գլխավոր գեղարվեստական տնօրենը՝ Michael Kors Holdings Limited (NYSE: KORS), որը վաճառում է տղամարդու և կանանց պատրաստի հագուստ, աքսեսուարներ, ժամացույցներ, զարդեր, կոշիկ և օծանելիք։ 1997-2003 թվականներին ֆրանսիական Սելին նորաձևության տանը կանանց հագուստի դիզայներ էր։

Մայքլ Քորս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1959(1959-08-09)[1][2][3][…] (64 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
ԿրթությունՏեխնոլոգիայի նորաձևության ինստիտուտ և Ջոն Քենեդու անվան ավագ դպրոց
Մասնագիտություննորաձևության դիզայներ և reality television program judge
Ծնողներմայր՝ Joan Lorring?
Պարգևներ և
մրցանակներ
 Michael Kors Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Քորսը ծնվել է որպես Կառլ Անդերսոն, Նյու Յորքի Լոնգ Այլնդում, նախկին մոդել Ջոան Համբուրգի և իր առաջին ամուսնու՝ Կառլ Անդերսոնի ընտանիքում։ Նրա մայրը ամուսնացավ Բիլլ Քորսի հետ, երբ նա 5 տարեկան էր, և ազգանունը փոխվեց Քորս։ Իր մայրն ասաց, որ կարող է նոր անուն նույնպես ընտրել, այսպիսով ինքն իրեն վերանվանեց Մայքլ Դեյվիդ Քորս։ Մեծացել է Մերիքում և ավարտել է Ջոն Քենեդու անվան ավագ դպրոցը, Նյու Յորքի Բելմոր թաղամասում։ Կորսի մայրը հրեա է, իսկ հայրը շվեդական ծագում ունի։ 2011 թվականի օգոստոսի 16-ին Քորսն ամուսնանում է իր գործընկերոջ՝ Լանս Լե Պերեի հետ Սոուհեմփթում։

Գործունեություն խմբագրել

Քորսի սերը նորաձևության հանդեպ սկսվեց, երբ նա դեռ 10 տարեկան էր։ Մայրը կարծում էր, որ նրա հագուստի արտադրության ենթարկված լինելը կարող է առաջացած լինել իր մոդելային կարիերայի շնորհիվ։ Նույնիսկ 5 տարեկանում Մայքլը վերաձևավորել է իր մոր երկրորդ հարսանեկան հագուստը։ Երբ դեռահաս էր, Քորսը սկսեց ձևավորել զգեստներ և վաճառել դրանք նկուղում, որն անվանեց Երկաթե թիթեռ (անգլ.՝ Iron Butterfly)։ Քորսն սկսեց դերասանական դասեր, սակայն դադարեցրեց 14 տարեկանում, երբ որոշեց դառնալ ներաձևության դիզայներ։ 1977 թվականին ընդունվեց Տեխնոլոգիայի պետական նորաձևության ինստիտուտ Նյու Յորքում։ Այնուամնայնիվ ինը ամիս անց դուրս եկավ համալսարանից և Բերգդորֆ Գուդման 57-րդ փողոց հասցեի մի փոքրիկ խանութում աշխատանքի անցավ, որտեղ նրան փոքր տարածք տրամադրեցին, որ վաճառի իր դիզայնները։ Կարճ ժամանակ անց Դաուն Մելլոուն՝ նորաձևության դիզայներ Բերգդորֆում, բացահայտեց Քորսին։ Հարցրեց՝ արդյոք չի ցանկանա ցուցադրել իր հավաքածուն Բերգդորֆ Գուդմանի գնորդներին, որը մինչ այսօր էլ ներկայացնում է Քորսի հավաքածուները։ 1981 թվականին թողարկել է Մայքլ Քորս կանանց հագուստի շարքը Բլումինգդեյլում, Բերգդորֆ Գուդմանում, Լորդ և Թեյլորում, Նեյմա Մարկոսում և Սաքս Ֆիֆթ ավենյուում։ 1990 թվականին կազմակերպությունը թողարկեց KORS Michael Kors․ 1993 թվականի ճգնաժամը ստիպեց նրան որոշ ժամանակով զեղչել KORS հավաքածուն։ 1997 թվականին կարողացավ ոտքի կանգնել և թողարկեց ավելի ցածր գնի արտադրանք։ Միևնույն ժամանակ անվանակոչվեց Սելին ֆրանսիական տան առաջին կանանց հագուստը։ Սելինում իր գործունեության ընթացքում, Քորսը նորաձևության տունը վերափոխեց իր հաջողակ աքսեսուարներով և լրջորեն հավանության արժանացավ իր պատրաստի հագուստի տեսականիով։ Քորսը լքեց Սելին նորաձևության տունը 2003 թվականին, որպեսզի կենտրոնանա իր սեփական բրենդի վրա։ 2002 թվականին Կորսը արտադրեց տղամարդու հագուստի տեսականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Քորս» հոդվածին։