Մայքլ Քերթիս (անգլ.՝ Michael Curtiz, հայտնի է նաև Manó Kaminer, Mihály Kertész, Michael Kertész անուններով. դեկտեմբերի 24, 1886(1886-12-24)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - ապրիլի 10, 1962(1962-04-10)[3], Շերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծագումով հունգարացի հրեա կինոռեժիսոր, դերասան ու գրող, ով համարվում է 1930-1940-ական թվականների հոլիվուդյան ամենահամբավավոր և ամենաբեղմնավոր կինոգործիչներից մեկը. ընդհանուր առմամբ նկարահանել է 166 ֆիլմ, որոնցից 102-ը՝ Հոլիվուդում։

Մայքլ Քերթիս
հունգ.՝ Kertész Mihály
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1886(1886-12-24)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էապրիլի 10, 1962(1962-04-10)[3] (75 տարեկան)
Մահվան վայրՇերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն Հունգարիա[4] և  ԱՄՆ
Մայրենի լեզուհունգարերեն
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինԲես Մերեդիթ, Lili Damita? և Լյուսի Դորեյն
Պարգևներ և
մրցանակներ
 Michael Curtiz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մայքլ Քերթիսը[5] ·[6] ·[7] ·[8] ·[9] ·[10] ·[11] ծնվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հրեական ունևոր ընտանիքում։ 17 տարեկանում անդամագրվել է կրկեսի ստեղծագործական խմբին, որոշ ժամանակ աշխատել որպես կրկեսի դերասան, ապա ընդունվել է Markoszy համալսարան[12], այնուհետև՝ թատերական արվեստի թագավորական ակադեմիա (ներկայումս՝ թատրոնի և կինոյի համալսարան), որն ավարտել է 1906 թվականին։ 1912-ից, Mihály Kertész անվամբ, ծավալել է իր ստեղծագործական գործունեությունը որպես դերասան և բեմադրիչ[6] ·[13]: 1913-ին տեղափոխվել է Դանիա և Nordisk Film ստուդիայում մասնակցել «Ատլանտիս» ֆիլմի նկարահանումներին՝ որպես դերասան և ռեժիսորի օգնական։ Աշխատել է նաև Շվեդիայում՝ իբրև նորություններ նկարահանող օպերատոր և ռեժիսորներ Վիկտոր Շյոստրյոմի ու Մորից Ստիլլերի օգնական։ 1914 թվականին վերադարձել է Հունգարիա և զգալի ավանդ ներդրել հունգարական կինոյի կայացման գործում. մինչև 1917 թվականը հասցրել է նկարահանել 14 կինոնկար, այդ թվում՝ հունգարական ազգային կինեմատոգրաֆիայի առաջին լուրջ հաջողությունը համարվող Bánk bán-ը (1914): 1919 թվականին, երբ ծավալվել են քաղաքացիական կռիվներն ու «սպիտակ տեռոր»-ը հրեաների, կոմունիստների ու մտավորականների նկատմամբ, ստիպված՝ լքել է Հունգարիան և անցել Ավստրիա։ Կինոյում նրա կարիերան կարելի է բաժանել չորս փուլի. հունգարական (1912-1918), ավստրիական (1919-1925), գերմանական (1925-1926) և ամերիկյան (1926-1961)։

Քերթիսը Հոլիվուդ է եկել 1926 թվականին, Ուորներ Բրազերսի հրավերով և 1930-1940-ական թվականներին դարձել այդ ստուդիայի առավել կարևոր ռեժիսորը[14][15]։ Այստեղ նա նկարահանել է մի ամբողջ շարք ֆիլմեր, որոնք դասվել են կինոյի դասական երկերի շարքը[16][17]։ Ահա դրանց ոչ ամբողջական ցանկը. Captain Blood (1935), The Charge of the Light Brigade (1936), The Adventures of Robin Hood (1938), The Sea Hawk (1940), Casablanca (1942)[18] ·[19] ·[20] (վերջինիս համար արժանացել է հեղինակավոր Օսկար կինոմրցանակի)...

Մայքլ Քերթիսը մահացել է 1962 թվականին, Հոլիվուդում, քաղցկեղից։ Թաղվել է Գլենդեյլում, Forest Lawn Memorial Park-ում[21]։ 1960 թվականի փետրվարի 8-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի է ունեցել նրա անունը կրող աստղի բացման հանդիսավոր արարողությունը[22]։

Քերթիսի մասին խմբագրել

Ըստ որոշ աղբյուրների՝ 1928 թվականին աստվածաշնչյան թեմաներով «Նոյի տապանը» ֆիլմի ջրհեղեղի տեսարանը նկարահանելիս Քերթիսը, անտեսելով գլխավոր օպերատորի խորհուրդը, ստատիստներին չի փոխարինել մանեկեններով։ Հետևանքը եղել է այն, որ երկու հոգի վիրավորվել են, երեք հոգի էլ՝ խեղդվել[23] ·[24]:

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Ֆիլմի վերնագիրը հայերեն Բնագրի վերնագիրը Նշումներ
1934 Ասպետ Ջիմին Jimmy the Gent
1935 Առաջին էջի կին Front Page Woman
Նավապետ Բլուդ Captain Blood Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար)
1938 Ռոբին Հուդի արկածները The Adventures of Robin Hood Առաջադրվել է Օսկար-ի («Լավագույն ֆիլմ» անվանակարգում)
Կեղտոտ դեմքերով հրեշտակներ Angels with Dirty Faces Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար)
Չորս դուստր Four Daughters Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար)
1939 Դոջ սիթի Dodge City
Եղիսաբեթի ու Էսսեքսի անձնական կյանքերը The Private Lives of Elizabeth and Essex
1940 Սանտա Ֆեի ճամփան Santa Fe Trail
Վիրջինիա սիթի Virginia City
Ծովաբազեն The Sea Hawk
1942 Կասաբլանկա Casablanca Արժանացվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար)
Յանկի Դուդլ Դենդի Yankee Doodle Dandy Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար)
1945 Միլդրեդ Փիրս Mildred Pierce
1946 Գիշեր ու զօր Night and Day
1950 Բեկման կետ The Breaking Point
1954 Ճերմակ Ծննդյան տոներ White Christmas
Եգիպտացին The Egyptian
1955 Մենք հրեշտակ չենք We're No Angels

Գրականություն խմբագրել

  • Christian Viviani, Michael Curtiz, Anthologie du cinéma n° 73, L'Avant-scène, 1973 OCLC 1054905 ; repris dans Anthologie du cinéma tome 8, L'Avant-scène : C.I.B., 1974 OCLC 489915908
  • René Noizet, Tous les chemins mènent à Hollywood : Michael Curtiz, L'Harmattan, 1997 2738456677
  • The Many Cinemas of Michael Curtiz, par R. Barton Palmer, sous la direction de Murray Pomerance, éd. University of Texas Press, 2018[25],
  • Michael Curtiz: A Life in Film, par Alan K. Rode, éd. The University Press of Kentucky, 2017[26] ·[27] ·[28],
  • The American Films of Michael Curtiz, par R. J. Vitone, éd. Scarecrow Press, 1986[29].

Հոդվածներ և հարցազրույցներ խմբագրել

  • 'Casablanca' director Michael Curtiz is finally getting the recognition he deserves, par Kenneth Duran pour le Los Angeles Times, 2018[30],
  • No Mistakes, par David Thomson, pour The New York Review of Books, 2018[31],
  • The versality, vitriol and vision of Michael Curtiz, par Mark Burger pour Yes! Weekly[32], 2018
  • The unknown director behind one of the most famous movies of all time, par J.P O'Malley pour The Times of Israël, 2018[33],
  • A Nice Guy in Noirland Reaches 'The Breaking Point', par James Plath pour le webzine PopMatters, 2017,
  • François d’Assise superstar (Francis of Assisi, Michael Curtiz, 1961), par Charlotte Aumont pour la revue Double Jeu, 2016[34],
  • The Essentials: 5 Of Michael Curtiz's Greatest Films, par Oliver Lyttelton pour IndieWire, 2012[35],
  • The Comancheros (1961), par Christopher Lloyd, pour The Film Yap, 2011[36],
  • Actor With Guitar, par Howard Thomson, pour The New York Times, 1958[37],
  • The screen :Three newcomers arrive here, 'I'll See You in My Dreams,' a Picture About Gus Kahn, Opens at Music Hall, par Bosley Crowther pour The New York Times, 1951[38]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11867076X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. «Michael Curtiz | Hungarian-American director, actor, and writer». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  6. 6,0 6,1 «Who was Michael Curtiz? Everything You Need to Know». www.thefamouspeople.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  7. GradeSaver. «Michael Curtiz Biography | List of Works, Study Guides & Essays | GradeSaver». www.gradesaver.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  8. «Michael Curtiz». www.hollywoodsgoldenage.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  9. «Michael Curtiz». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  10. «Michael Curtiz - Cinémathèque française». cinema.encyclopedie.personnalites.bifi.fr. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  11. «Dictionnaire du cinéma anglo-saxon|Curtiz Michael». Dictionnaire du cinéma anglo-saxon (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  12. «Michael Curtiz». www.cineclubdecaen.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  13. Lobosco, David (2014 թ․ դեկտեմբերի 24). «A TRIP DOWN MEMORY LANE: BORN ON THIS DAY: MICHAEL CURTIZ». A TRIP DOWN MEMORY LANE. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  14. «TSPDT - Michael Curtiz». TSPDT (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  15. Dictionnaire du cinéma, Jean-Loup Passek, Larousse, 2006, p. 194.
  16. «Michael Curtiz Movies | Ultimate Movie Rankings» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  17. Michael Curtiz, maître du baroque, par Victor Roland Bérard et Patrick Cannière, La Revue du Cinéma, n° 369, février 1982
  18. «Casablanca | Encyclopedia.com». www.encyclopedia.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  19. «CASABLANCA | Critique du film de Michael Curtiz avec Humphrey Bogart». LE BLEU DU MIROIR | Critiques cinématographiques (ֆրանսերեն). 2019 թ․ ապրիլի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  20. «Casablanca de Michael Curtiz : La critique du film». Oblikon.net (ֆրանսերեն). 2012 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  21. «Michael Curtiz». Find a grave (ամերիկյան անգլերեն).
  22. «Michael Curtiz | Hollywood Walk of Fame». www.walkoffame.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  23. cinestranger. «MICHAEL CURTIZ». ACTERIEUR DU CINEMA (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  24. Staff, Variety; Staff (2014 թ․ մարտի 12). «Catastrophic On-Set Accidents: A History». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: Unknown parameter |prénom2= ignored (օգնություն)
  25. «The Many Cinemas of Michael Curtiz». www.goodreads.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  26. «The University Press of Kentucky - About the Book». kentuckypress.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  27. «Michael Curtiz». www.goodreads.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  28. «Review of Alan K. Rode's "Michael Curtiz: A Life in Film" | History News Network». historynewsnetwork.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  29. «The American Films of Michael Curtiz». www.goodreads.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  30. Turan, Kenneth. «'Casablanca' director Michael Curtiz is finally getting the recognition he deserves». latimes.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  31. |langue=en|auteur1=|prénom1=David|nom1=Thomson|titre=No Mistakes|périodique=The New York Review of Books|date=2018-12-20|issn=0028-7504|lire en ligne=https://www.nybooks.com/articles/2018/12/20/michael-curtiz-casablanca-no-mistakes/%7Cconsulté le=2019-04-09|pages=}}
  32. «YES! Weekly - Triad Newspaper - NC Triad Altweekly». YES! Weekly (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  33. Malley, JP O’. «The unknown director behind one of the most famous movies of all time». www.timesofisrael.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  34. |langue=fr|prénom1=Charlotte|nom1=Aumont|titre=François d’Assise superstar (Francis of Assisi, Michael Curtiz, 1961)|périodique=Double jeu. Théâtre / Cinéma|numéro=13|date=2016-12-31|issn=1762-0597|doi=10.4000/doublejeu.335|lire en ligne=http://journals.openedition.org/doublejeu/335%7Cconsulté(չաշխատող հղում) le=2019-04-09|pages=47–54}}
  35. Lyttelton, Oliver; Lyttelton (2012 թ․ ապրիլի 10). «The Essentials: 5 Of Michael Curtiz's Greatest Films». IndieWire (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: Unknown parameter |prénom2= ignored (օգնություն)
  36. «The Comancheros (1961)». THE FILM YAP (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  37. |langue=en-US|prénom1=Howard|nom1=Thompson|titre=Actor With Guitar|périodique=The New York Times|date=1958-07-04|issn=0362-4331|lire en ligne=https://www.nytimes.com/1958/07/04/archives/actor-with-guitar.html%7Cconsulté le=2019-04-09}}
  38. |langue=en-US|prénom1=Bosley|nom1=Crowther|titre=THE SCREEN: THREE NEWCOMERS ARRIVE HERE; 'I'll See You in My Dreams,' a Picture About Gus Kahn, Opens at Music Hall|périodique=The New York Times|date=1951-12-07|issn=0362-4331|lire en ligne=https://www.nytimes.com/1951/12/07/archives/the-screen-three-newcomers-arrive-here-ill-see-you-in-my-dreams-a.html%7Cconsulté le=2019-04-09}}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Քերթիս» հոդվածին։