Մայքլ Ման

ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Մայքլ Ման (անգլ.՝ Michael Mann, փետրվարի 5, 1943(1943-02-05)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, BAFTA և «Էմմի»-ի դափնեկիր, ինչպես նաև` «Օսկար» կինոմրցանակի առաջադրված թեկնածու։

Մայքլ Ման
անգլ.՝ Michael Mann
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1943(1943-02-05)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, London Film School? և Amundsen High School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, գործադիր պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
ԵրեխաներAmi Canaan Mann?
 Michael Mann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1943 թվականի փետրվարի 5-ին Չիկագոյում, Էսթեր և Ջեք Մանների հրեական ընտանիքում, ծնողները զբաղվում էին մթերքի առևտրով։ Միքայելի հայրը` Ջեքը, հրեա փախստական է Ռուսաստանի կայսրությունից և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան։ Մանը մտերիմ էր իր հոր և հորական կողմի պապին, ով ռուս գաղթական էր և Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Մանը մեծացել է Հումբոլդ պարկից ոչ հեռու, Չիկագոյում, և դեռահասության տարիքում տարվել է այդ ժամանակ մեծ ճանաչում ձեռք բերող բլյուզ երաժշտական ոճով։ Անգլերեն սովորել է Վիսկոնսին-Մադիսոնի համալսարանում, հետաքրքրվել է երկրագիտությամբ, պատմությունով և ճարտարապետությամբ։ Հենց այդ ժամանակ նա առաջին անգամ տեսել է Ստենլի Կուբրիկի «Դոկտոր Ստրանգելով» ֆիլմը և սիրահարվել է կինոյին։ Իր վերջին հարցազրույցի ժամանակ Մանը պատմում է, որ այդ ֆիլմը շատ մեծ ազդեցություն է ունեցել իր վրա։

«Սա ցույց տվեց իմ սերնդի բոլոր ռեժիսորներին, որ դուք կարող եք խոսել հեռուստադիտողի հետ բաց և ազնիվ, և նա էլ, իր հերթին, կգնահատի ֆիլմի արժանիքները։ Այլ կերպ ասած, կինոյի ոլորտում լուրջ մարդ դառնալու համար, կինոյի արդյունաբերական մաս դառնալու համար անհրաժեշտ չէ նկարահանել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Յոթ եղբայրների համար յոթ հարսնացուներ» և ցածր պաշտոններում տառապել։ Կուբրիկը հենց դա է ի նկատի ունեցել, և դրա համար մինչև այսօր ես սիրում եմ նրա աշխատանքները, և դրանք ինձ վրա մեծ ազդեցություն են թողել։»

1960-ականների կեսերին նա տեղափոխվում է Լոնդոն` մասամբ այն պատճառով, որ ուզում էր խուսափել վիետնամական պատերազմի զորակոչից, չնայած նա պիտանի չէր ծառայության` ասթմա հիվանդության պատճառով։ Գլխավոր նպատակը եղել է վաստակել Լոնդոնի կինոյի դպրոցի դիպլոմ։ Նա 7 տարի անց է կացրել Մեծ Բրիտանիայում, հաճախելով կինոդպրոց, իսկ հետո աշխատել է գովազդների վրա այնպիսի ժամանակակիցների հետ, ինչպիսիք են Ալան Պարկերը, Ռիդլի Սկոտտը և Էդրիան Լայնը։

1968 թվականին նրա վավերագրական ֆիլմերից մեկը հայտնվել է կինոստուդիայում և շուտով, ամփոփելով նախորդ տարվա արդյունքները, նա նկարահանել է կարճամետրաժ Ջուանպուրի ֆիլմը, որը 1970 թվականին ստացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ։ Առաջին կնոջից բաժանվելուց հետո, 1971 թվականին, Մանը վերադարձել է ԱՄՆ։ Սկզբից նա աշխատում էր «17 օր հետո» վավերագրական ֆիլմում ABC հեռուստաալիքի համար։ 3 տարի անց Մանը գրել է սցենարներ «Ստարսկի և Խատչ» հեռուստասերիալի 4 դրվագների և «Վեգաս» սերիալի թռիչքային թողարկման համար։ Բացի դրանից, գրողի հետ մեկտեղ, թոշակառու ոստիկան Ջոզեֆ Վեմբոն մասնակցել է «Ոստիկանության պատմություն» շոուի ստեղծմանը։ Սերիան փորձում էր ճշգրիտ պատկերել Լոս Անջելեսի ոստիկանների կյանքը, ինչի շնորհիվ և Մանը սովորում է աշխատանքի մեջ ներդնել ավելի մեծ իրատեսականություն։

Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Իերիխոնյան մղոն» կինոնկարը, որը թողարկվել է 1979 թվականին։ Ֆիլմն ի սկզբանե ստեղծվել է մեծ էկրաններին ցուցադրվելու համար, սակայն արդյունքում այն Եվրոպայում հանվել է կինովարձույթի։ «Միլլի»-ի սցենարի համար Մայքլ Մանն ստացել է իր առաջին «Էմմի» արձանիկը և արժանացել է Ամերիկյան ռեժիսորների գիլդիայի մրցանակին։ 1980 թվականին Մանը շատ ակտիվ աշխատում է հեռուստաընկերությունում։ Նա մասնակցում է «Մայամիի ոստիկանություն» և «Քրեական պատմություններ» սերիալների ստեղծմանը։ Ի տարբերություն համաժողովրդական համոզմունքների, նա այդ շոուների հեղինակ չէ, սակայն նա հանդես է գալիս որպես գործադիր պրոդյուսեր։ Ամեն դեպքում, նա այդ ծրագրերով ազդել է դերասանների ընտրության և նրանց ոճի վրա։

1981 թվականին Մայքլ Մանը թողարկել է «Գող»-ը առաջին գեղարվեստական ֆիլմը, գլխավոր դերում խաղում էր Ջեյմս Կանոմը։ Ֆիլմը մտել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրի մեջ և հավակնում էր Ոսկե արմավենի մրցանակին։ 1968 թվականին իր «Մարդկանց որսորդը» ֆիլմում (հիմնված «Կարմիր վիշապ» վեպի վրա) նա առաջին անգամ էկրանավորել է հայտնի սերիական մարդասպան, Թոմաս Հարիսի վեպերի կերպար Հանիբալ Լեկտերային։ Լեկտերայի դերը խաղում էր Բրայան Կոկսը։ 1992 թվականին մեծ ճանաչում է ստացել Մայքլ Մանի էկրանավորած «Վերջին Մոհիկանը»` ըստ Ջեյմս Ֆենիմոր Կուպերի վեպի։ Ֆիլմը արժանի էր պարգևների և առաջադրումների, այդ թվում և` «Օսկարի»։

Մանի հաջորդ 2 ֆիլմերը մեծ գովասանքի են արժանացել քննադատների կողմից, ինչպես նաև` հանդիսատեսից։ Նրանցից առաջինը, «Գրավում» (1995) ֆիլմը պատմում է պրոֆեսիոնալ մարդասպանի հակազդեցության (Ռոբերտ Դէ Նիրո) և փորձառու ոստիկանության դետեկտիվի մասին։ Երկրորդ, «Իմ մարդը» (1999) ֆիլմը, նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, պատմում է այն մասին, թե ինչպես Brown & Williamson ծխախոտային ընկերության նախկին աշխատողը` Ջեֆֆրի Վագնեդը «60 րոպե» հեռուստահաղորդմանը բացառիկ հարցազրույց է տալիս` բացահայտելով շատ «մութ» փաստեր Brown & Williamson գործունեության մասին, և ակամա դառնում է ԱՄՆ-ի պատմության մեջ ծխախոտային ամբողջ արդյունաբերության ընթացքը փոխած կորպորատիվ մեծագույն սկանդալի հրահրողը։ Վայգենդայի դերը կատարել է Ռասել Կրոունը։ Այդպես էլ Մանը նորից աշխատել է Ալ Պաչինոյի հետ, ով «60 րոպե» ֆիլմում խաղացել է պրոդյուսեր Լոուելլ Բերգմանի դերը։

Այս ֆիլմերը ցույց են տալիս ռեժիսորի ոճը և հարուստ ու բարդ սյուժետային գծերով ֆիլմեր ստեղծելու կարողությունը։ «Իմ մարդը» ստացավ 7 առաջադրում «Օսկար»-ի համար, այդ թվում և բեմադրության սցենարն ու արտադրությունն առաջադրվել են Մայքլ Մանի կողմից։ 2001 թվականին դուրս է գալիս նոր` «Ալի», ֆիլմը հանրահայտ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մասին։ Դա ռեժիսորի առաջին ֆիլմն էր, որ նկարահանվել է թվային ֆոտոխցիկով։ Ֆիլմի գլխավոր դերը տրվել է Ուիլ Սմիթին, ով հետագայում առաջադրվել է «Օսկարի» համար։

Մանի հաջորդ պրոյեկտը եղել է «Մասնակիցը»` ցուցադրված 2004 թվականին։ Ֆիլմը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում, որտեղ Մանն արժանացել է Future Film Festival Digital Award մրցանակին։ Գլխավոր դերերում խաղում էին Թոմ Քրուզը և Ջեյմի Ֆոքսը։ Ֆիլմի ստեղծման ընթացքում Մանն օգտագործում է հենց այն մեթոդը, որը օգտագործել էր «Ալի» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Գրեթե բոլոր արտաքին տեսարանները նկարահանվել են թվային տեսքով` ավելի խորացված և մանրամասնված։ Ֆիլմը ճանաչում է ստացել քննադատներից, ինչպես նաև` կոմերցիոն հաջողություն է ունեցել։ Իր աշխատանքի համար Մանն առաջադրված էր BAFTA պարգևատրման համար, ինչպես նաև` ճանաչվել է ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի կողմից լավագույն ռեժիսոր։ Բացի այդ, Մանը նկարահանել է պրոդյուսեր Մարտին Սկորսեզեի «Ավիատոր» ֆիլմի կինոադապտացիան` պատմելով ամերիկացի միլիոնատեր Հովարդ Հյուզի կյանքի մասին։ Հյուզի դերը կատարել է Լեոնարդո Դի Կապրիոն։ «Ավիատոր»-ի արտադրության համար Մայքլ Մանը կրկին ներկայացվել է «Օսկարի»։

2011 թվականին, 22-ամյա ընդմիջումից հետո, Մայքլը նորից սկսել է աշխատել հեռուստատեսությունում` նկարահանելով «Հաջողություն» սերիալի թռիչքային տարբերակը։ Առաջին սեզոնը հաջողություն է ունեցել և հայտարարվել է շարունակության մասին, սակայն ձիերի սատկելուց հետո որոշում է կայացվել փակել ծրագիրը[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թիվ Ֆիլմ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
1973 Ոստիկանական պատմություն
 Y
1975 Ստարսկին և Խատչը
 Y
1977 Փորձնական ժամանակաշրջան
 Y
1979 Ներիխոնսկական միլ
 Y
 Y
1981 Գող
 Y
 Y
1983 Բերդ
 Y
 Y
1984 Մայամիի ոստիկանություն
 Y
1986 Մարդկանց որսորդ
 Y
 Y
1986 Հանցագործական պատմություններ
 Y
1992 Վերջինը մոհիկանը
 Y
 Y
 Y
1995 Մագլցում
 Y
 Y
 Y
1999 Իմ մարդը
 Y
 Y
 Y
2001 Ալի
 Y
 Y
 Y
2002 Սպանդանոց
 Y
2004 Մասնակից
 Y
2004 Օդաչու
 Y
2006 Մայամիի ոստիկանություն. Բարոյականության բաժին
 Y
 Y
 Y
2007 Թագավորություն
 Y
2008 Հոնկոնգ
 Y
2009 Ջոննի Դ.
 Y
 Y
 Y
2011 Հաջողություն
 Y
 Y
2011 Դաշտ
 Y
2015 Կիբեր
 Y
 Y
 Y

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել