Մայր հայրենիքը կանչում է (Վոլգոգրադ)

«Մայր հայրենիքը կանչում է» (ռուս.՝ Родина-мать зовёт! Rodina-Mat' zovyot!Ստալինգրադի ճակատամարտին նվիրված հուշարձան Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում՝ Մամաև կուրգան բարձունքի վրա։ Աշխարհի ամենաբարձր արձաններից մեկն է, ամենաբարձրը Ռուսաստանում և Եվրոպայում։

Մայր հայրենիքը կանչում է (հուշարձան, Վոլգոգրադ)
Մայր հայրենիքը կանչում է հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակcolossal statue?, հուշարձան, տեսարժան վայր, արձան և պատմության հուշարձան
ՔանդակագործԵվգենի Վուչետիչ և Nikolai Nikitin?
ՃարտարապետՅակով Բելոպոլսկի և Q84723799?
Ստեղծում1959
Բացումհոկտեմբերի 15, 1967
Բարձրություն85 մետր և 2 մետր
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄամաև կուրգան
ԲնակավայրԿենտրոնական շրջան
Նյութբետոն և wire rope?
Հիմնական թեմահայրենիք
Մասն էՄամաև կուրգան
Ներկա վիճակԿանգուն
կայք
 The Motherland Calls Վիքիպահեստում

Տվյալներ խմբագրել

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Եվգենի Վուչետիչը և Նիկոլայ Նիկիտինը։ 1967 թվականին հուշարձանը համարվել է ամենամեծն աշխարհում, 87 մետր, ֆիգուրը՝ 52 մետր, թուրը՝ 33 մետր։ Մինչև հուշարձան բարձրացող 200 աստիճանները խորհրդանշում են Ստալինգրադի ճակատամարտի 200 օրերը[1]։ Հուշարձանը պատկերված է Վոլգոգրադի մարզի դրոշի և զինանշանի վրա։

 
«Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանը Մամաև կուրգան բարձունքի վրա

Առավել հավանական է այն տեսակետը, որ արձանի նախատիպը եղել է մարզիկ-սկավառակաձիգ Նինա Դումբաձեն, իսկ դեմքը քանդակագործը կերտել է իր կնոջ՝ Վերայի նմանությամբ[2]։ Տարբեր տվյալներով՝ քանդակի համար որպես բնորդ հանդես են եկել նաև Անաստասիա Անտոնովնա Պեշկովան[3], Վալենտինա Իզոտովան[4] կամ Եկատերինա Գրեբնևան[5]։

Խորհրդային Միության մարշալ Վասիլ Իվանովիչ Չուկովը, խորհրդային հայտնի դիպուկահար Վասիլ Զայցևը, ով 25 զինվոր է սպանել Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, թաղված են հուշահամալիրի տարածքում։

Կառուցվածքային խնդիրներ խմբագրել

Ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման պատճառով հուշարձանի հենքը տեղաշարժվել է[1]։ Քանի որ արձանը հենքի վրա չէ, իր քաշի շնորհիվ տեղում է մնացել՝ տեղաշարժվելով միայն 20 սմ։ 2010 թվականին կատարվել են վերականգնողական աշխատանքներ[6]։

Գրականություն խմբագրել

Scott W. Palmer, "How Memory was Made: The Construction of the Memorial to the Heroes of the Battle of Stalingrad", The Russian Review 68։3 (July 2009), 373-407.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/8040471.stm BBC News (2009)
  2. ««Родина-мать зовет!» 10 фактов о монументе». culture.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  3. Иванушкина, Полина.  «Слушайте! Я — Родина-мать!» // Аргументы и факты. — 2013. — № 17 (1694) за 24 апреля. — С. 69.
  4. «Родину-мать зовут Валей». // Волгоград-Инфо. 15.06.2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. Галкина, Анна.  «Родина-мать обосновалась на Семи Ветрах». // Ваша газета. 08.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Ռեկորդներ
Նախորդող:
Tokyo Wan Kannon
56 մ (183.7 ֆութ)
Աշխարհի ամենաբարձր արձանը
1967 –1989
Հաջորդող:
Dai Kannon of Kita no Miyako park
88 մ (289 ֆութ)