Մայր Թերեզայի թանգարան (մակեդոներեն՝ Спомен-куќа на Мајка Тереза), մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզային նվիրված թանգարան-հուշահամալիր Մակեդոնիայում՝ իր հայրենի Սկոպյե քաղաքում, որտեղ նա ապրել է 1910-1928 թվականներին[1]։ Հուշահամալիրը կառուցվել է Մակեդոնիայի Սենտար շրջանի հայտնի փողոցում՝ նախկին հռոմեական կաթոլիկ եկեղեցու տեղում, որտեղ մկրտվել է Մայր Թերեզան[2]։ Թանգարանը գտնվում է Ռիստիկ պալատից և Մակեդոնիայի հրապարակից արևելք։ Գործունեության առաջին երեք շաբաթների ընթացքում թանգարանն ունեցել է 12000 այցելու[3]։

Մայր Թերեզայի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղագրությունCentar Municipality?
ՎայրՍկոպիե
ՀասցեУл. „Македонија“ бр. 91000
Հիմնադրվել է2009
Այցելուներ100 000 մարդ
Կայքmemorialhouseofmotherteresa.com/en/(մակեդ.)(ալբ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Բացում խմբագրել

 
Մայր Թերեզայի արձանը թանգարանի մոտ

Երկու միլիոն եվրո արժողությամբ հուշատուն-թանգարանը բացվել է 2009 թվականի հունվարի 30-ին։ Բացման արարողությունը կատարել է Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին։ Բացմանը ներկա են գտնվել օտարերկրյա պատվիրակություններ, Մակեդոնիայի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցու անդամներ։ Թանգարանի բացումից մեկ շաբաթ առաջ Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Միլոշոսկին Մայր Թերեզայի՝ Կալկաթայում գտնվող գերեզմանի մոտ տեղադրել է հուշատախտակ, որտեղ գրված է.

  Ի նշան երախտագիտության Մակեդոնիայի Հանրապետությունից և Սկոպյեի նրա համաքաղաքացիներից[4]։  

Ճարտարապետություն խմբագրել

Թանգարանի կառուցման աշխատանքները սկսվել են 2008 թվականի մայիսին։ Ծրագիրը ֆինանսավորել է Մակեդոնիայի կառավարությունը, իրականացրել է Մակեդոնիայի մշակույթի նախարարությունը։ Այն Մայր Թերեզայի ծնված տան բազմաֆունկցիոնալ, ժամանակակից փոխակերպված, սակայն ծիսական բնույթի տարբերակն է։ Տան ներսում պահպանվում են մասունքների մի մասը, որոնք Սկոպյե են փոխադրվել Սկոպյեի հռոմեական կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ, որի մասին Նիկոլա Գրուևսկին կանխավ պայմանավորվածություն էր ձեռք բերել[5]։ Թանգարանային հատվածում կա սրահ, որտեղ ներկայացված են Մայր Թերեզայի և նրա ընտանիքի անդամների քանդակները։ Քանդակներից մեկում Մայր Թերեզան տասը տարեկան է՝ աղավնին ձեռքերում նստած մի քարի վրա։ Թանգարան-հուշահամալիրում կազմակերպվում են նաև մշակութային ցուցադրություններ։ Շենքում գործում է պատկերասրահ։ Շենքի ճարտարապետն է Վանգել Բոժինսովսկին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Memorial House of Mother Teresa
  2. «Macedonian Information Agency». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  3. Večer Online newspaper
  4. Macedonian Government Web Site
  5. Večer Online newspaper

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայր Թերեզայի թանգարան» հոդվածին։