Մայնի Օֆենբախ, Օֆֆենբախ[3] (գերմ.՝ Offenbach am Main), քաղաք Գերմանիայիում, Հեսսենի նահանգում։

Բնակավայր
Մայնի Օֆենբախ
գերմ.՝ Offenbach am Main
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Առաջին հիշատակում977
Մակերես44,88 կմ²
ԲԾՄ98 մետր
Բնակչություն134 170 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ069
Փոստային դասիչ63065, 63067, 63069, 63071, 63073 և 63075
Ավտոմոբիլային կոդOF
Պաշտոնական կայքoffenbach.de
Մայնի Օֆենբախ (Գերմանիա)##
Մայնի Օֆենբախ (Գերմանիա)

Բնակչությունը կազմում է մոտ 118 հազար մարդ։ Բնակչության շրջանում միգրանտների մասնաբաժինը ռեկորդային է Գերմանիայի համար`55% (2011): Սկզբնապես այն արդյունաբերական քաղաք էր, որը հիմնականում զբաղվում էր կաշվե արդյունաբերությամբ։ Այսօր Մայն Օֆենբախը-ը հայտնի է որպես Ռայն-Մայնի շրջանի կարևոր սպասարկման կենտրոն, և այն նաև ընդգրկում է դիզայնի ինստիտուտը։ Քաղաքն անմիջականորեն հարում Է Մայնի Ֆրանկֆուրտին, մտնում է Ֆրանկֆուրտի ագլոմերացիայի մեջ և ենթարկվում է 2011 թվականին հողային կառավարության սահմանած տարածաշրջանային վարչակազմին, որը միավորում է Ֆրանկֆուրտի և նրա շրջակայքի կառավարումը։

Աշխարհագրություն խմբագրել

Մայն Օֆենբախը գտնվում է Մայն գետի հարավային և հարավ-արևմտյան ափին։ Կառուցապատված տարածքը գտնվում է քաղաքի հյուսիսային մասում, իսկ անտառային զանգվածը՝ հարավային մասում։ Քաղաքի ամենաբարձր կետը, 166 մետր, Շնեկենբերգում է (խխունջների սար)։ Ամենացածր կետը՝ Մայնի ափից 97 մետր հեռավորության վրա՝ Իզենբուրգյան ամրոցի դիմաց։

Հարակից համայնքներ խմբագրել

Մայն Օֆենբախը արևմուտքից և հյուսիսից սահմանակից է Մայնի Ֆրանկֆուրտին, հյուսիս-արևելքում՝ Մայնտալ քաղաքին (Մայն-Կինցիգ-Կրեյիս), արևելքում`Մայն Մյուլհայմ և Օբերտշաուզեն քաղաքների հետ (երկուսն էլ պատկանում են Օֆենբախի շրջանին), իսկ հարավում՝ Հյուսենշտամ և Նոյ-Իզենբուրգ քաղաքների հետ (երկուսն էլ պատկանում են Օֆենբախի շրջանին)։

Համայնքային բաժանում խմբագրել

Մայն Օֆենբախը բաժանված է հետևյալ տարածքներ՝ Բիբեր, Բյուրգել, Կայզերլայ, Լաուտերբորն, Ռոզենհեյոէ, Ռումպենհայմ, Տեմպելզե և Վալդհայմ։ Յուրաքանչյուր շրջան կարող է կիսվել քառորդով և շրջանով, որոնք չպետք է վերաբերվեն առանձին շրջաններին, քանի որ աշխարհագրորեն և վարչության կողմից նրանք միասնական են։

Պատմություն խմբագրել

 
120-մետրանոց աշտարակ Օֆենբախում

Օֆենբախի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 977 թվականին։ 1486 թվականին քաղաքին տիրացել է իզենբուրգների տոհմը, 1556 թվականին Կոմս Ռայնգարդը այստեղ է տեղափոխել իր նստավայրը՝ կառուցելով Իզենբուրգի ամրոցը, շինարարությունն ավարտվել է 1559 թվականին։ 1564 թվականի հրդեհից հետո ամրոցը այրվել է և վերականգնվել է 1578 թվականին։

1600-ականների կեսերից Օֆենբախը ընկավ Հեսե-Դարմշտադտի հողատարածքների տիրապետությանը։ 1815թ. Վիեննայի կոնգրեսը քաղաքը փոխանցեց Ավստրիայի կայսր Ֆրանց II-ին։ Բայց մեկ տարի անց այն կրկին վերադարձվեց Հեսսենի մեծ դքսությանը՝ Դարմշտադտին։ Դքսական վարչությունը շարունակվել է մինչև 1918 թվականը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվեց դաշնակիցների զանգվածային ռմբակոծության, ավերվեց քաղաքի մեկ երրորդ մասը, 467 մարդ զոհվեց։

Մայն Օֆենբախը մտնում է Ֆրանկֆուրտի հետ հասարակական տրանսպորտի միասնական համակարգի մեջ, կապված է Ֆրանկֆուրտի քաղաքային էլեկտրագնացքի (S-Bahn), տրամվայի և ավտոբուսների հետ։

Կրոնական համայնք խմբագրել

Բարեկամական քաղաքներ.

Նագարիա (Իսրայել) — 1978 թ-ից

Տնտեսություն խմբագրել

Ճարտարապետություն խմբագրել

 
Klinikum Offenbach am Main, hier das Dr.Erich-Rebentisch-Zentrum

Գերմանիայի եղանակային ծառայություն խմբագրել

Գերմանական եղանակի ծառայությունը Օֆենբախում կենտրոնական գրասենյակի հետ թողարկում է տարեկան 90000 կանխատեսում և 20000 զգուշացում անբարենպաստ եղանակային երեւույթների մասին։ Դրանով գերմանական եղանակի ծառայությունը կարևոր դեր է խաղում Ֆրանկֆուրտի օդանավակայանի թռիչքների անվտանգության ապահովման գործում։

Մեծ նշանակություն ունի նաև կլիմայի փոփոխությունների մոնիթորինգը և ուսումնասիրությունը, որոնք թույլ են տալիս գնահատել գլոբալ տաքացման հետևանքները և նվազագույնի հասցնել դրա հնարավոր վնասները ազգային և միջազգային մակարդակներում։ Գերմանական եղանակի ծառայությունն իր տրամադրության տակ ունի գերմանական ազգային գրադարան՝ աշխարհի խոշորագույն մասնագիտացված գրադարաններից մեկը։

Գերմանական եղանակային ծառայությունը այցելուների համար անվճար ապահովում է եղանակային պարկը։

Թանգարաններ խմբագրել

 
Նախկին Բերնդ Ռոզենհայմի թանգարան

Գերմանական կաշվե թանգարանը (Deutsches Ledermuseum) նվիրված է կաշվի օգտագործմանը արվեստում, արհեստում և առօրյա կյանքում։ Այն հիմնադրվել է 1917 թվականին տեխնիկական դպրոցի պրոֆեսոր Ուգո Էբերհարդտի կողմից։ Ներկայումս 2500 ք.մ. մակերեսով տարածքում ցուցադրվում է ավելի քան 30,000 ցուցանմուշ։

 
Deutsches Ledermuseum

Կրթություն խմբագրել

 
Hauptgebäude der HfG
 
Das OFC Stadion

Հայտնի բնակիչներ խմբագրել

Յակով Ֆրանկ

Էդուարդ Գորոխովսկի

Գրականություն խմբագրել

  • Helmut Hill (Hrsg.): Rumpenheim und Waldheim, Lebendige Stadtteile von Offenbach am Main. CoCon-Verlag, Hanau 2006, ISBN 3-937774-25-4.
  • Hans Georg Ruppel: Geschichte der Stadt Offenbach. Neuauflage, Wartberg Verlag, ISBN 3-8313-1334-2.
  • Hans Georg Ruppel, Lothar Braun: Es begann in Offenbach... Wartberg Verlag, ISBN 3-9801846-3-3.
  • Ulrich Jung: The war das 20. Jahrhundert in OF und Region. Wartberg Verlag, ISBN 3-86134-923-X.
  • Alfred Kurt: Stadt + Kreis Offenbach in der Geschichte. Hg. Offenbach-Post-ը, Bintz-Verlag, 1998, ISBN 3-87079-009-1.
  • Wilfried B. Sahm, Christina Uslular-Thiele: Offenbach – was für eine Stadt. Hg.: Volkshochschule Offenbach, Cocon-Verlag, 2004, ISBN 3-937774-05-X.
  • Hessisches Städtebuch; Band-IV 1. Teilband aus "Deutsches Städtebuch. Handbuch städtischer Geschichte" – Im Auftrage der Arbeitsgemeinschaft der historischen Kommissionen und mit Unterstützung des Deutschen Städtetages, des Deutschen Städtebundes und des Deutschen Gemeindetages, hrsg. von Erich Keyser, Stuttgart 1957.
  • Günter Burkhard: Die Attraktoren der Armut – Eine sozialökologische Untersuchung der wohnräumlichen Verteilung von Armut in der Stadt Offenbach. Shaker-Verlag, 1998, ISBN 3-8265-2696-1.

Նշումներ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. GeoNames — 2005.
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 270.

Հղումներ խմբագրել