Մայլի Ստյուարտ (անգլ.՝ Miley Stewart), կերպար, Հանա Մոնտանա հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին։ Նրա դերը միշտ (2006 թվականի մարտի 24-ից սկսած) կատարել է Մայլի Սայրուսը։

Մայլի Ստյուարտ

ծնվել է 1992 թվականին, 14[1]-15 տարեկան[2] (1 եթերաշրջան), 15-16 տարեկան (2 եթերաշրջան), 16-17 տարեկան (3 եթերաշրջան), 17-18 տարեկան (4 եթերաշրջան)
Այլ անուն(ներ) Հանա Մոնտանա
Բարեկամ(ներ) Լիլի Թրեսքոթ (ընկերուհի), Օլիվեր Օքեն (ընկեր)

Ըստ հեռուստասերիալի սյուժեի նա ապրում է երկու կյանքով։ Առավոտյան՝ դպրոցում, նա սովորական աղջիկ է, Մայլի Ստյուարտ անունով։ Բայց երեկոյան, ծանորթերից գաղտնի նա կերպարանապոխվում է, դառնում աշխարհահռչակ փոփ-աստղ, որի անունը Հանա Մոնտանա է։ Նրա գաղտնիքի մասին գիտեն միայն նրա բարեկամները, լավագույն ընկերներ Լիլի Թրեսքոթն (Էմիլի Օսմենթ) ու Օլիվեր Օքենը (Միտչել Մուսո), ինչպես նաև շերիֆ Դիարեյան և նրա աղջիկը։ Նա ունի նաև ավագ եղբայր՝ Ջեքսոն (Ջեյսոն Էրլզ), իսկ նրա հոր՝ Ռոբի Ռեյի դերը կատարում է Մայլի Սայրուսի իսկական հայր Բիլի Ռեյ Սարյուսը։ Մայլին ունի նաև հորեղբայր՝ Բոբի Ռեյ Սայրուս, հորաքույր՝ Դոլլի, տատիկ՝ Ռուտի և ոչ հարազատ քույր՝ Լեոն, Մայլիի և Ջեքսոնի մայրը մահացել է, բայց նրանք հաճախ են հիշում նրա մասին։

Այդ կերպարի հայտնիությունը բերեց նրան, որ Դիսնեյը Հանա Մոնտանա հեռուստասերիլաի մոտիվներով նկարահանեց Հանա Մոնտանայի և Մայլի Սայրուսի համերգային շրջագայությունը ֆիլմը։ ԱՄՆ-ում թվականին ֆիլմը զբաղեցրել է առաջին տեղը իր շահույթով

Ինչպես նաև 2009 թվականի ապրիլի 10-ին էկրաններին հայտնվեց Հանա Մոնտանա։ Կինո լիամետրաժ ֆիլմը։ Ըստ սյուժեի Մայլիի հայրը նրան տանում է իր հարազատ քաղաք, որը գտնվում է Թենեսի նահանգում, երբ Հանա Մոնտանան արդեն հայտնի էր դարձլ։ Թենեսիում Մայլին հանդիպում է իր հին ընկեր Թրեվիսին, ովքեր առաջին դասարանում ընկերությու էին անում։ Նրանք սիրահարվում են միմյանց, բայց Հանան նորից ամեն ինչ փչացում է։ Արդյունքում Մայլին մեծ ամբոխի առաջ հանում է իր կեղծամը, բայց Թենեսիի բնակիչները խնդրում են Մայլիին մնալ որպես Հանա և խոստանում են, որ կպահպանեն իր գաղտնիքը։

Հանա Մոնտանա հեռուստասերիլաի չորրորդ եթերաշրջանի վերջում Մայլին բոլորի առաջ հանում է իր կեղծամը, իսկ հետո հարցազրույցի ժամանակ պատմում է իր բոլոր գաղտնիքները։ Հեռուստասերիլալը վերջանում է այն ժամանակ, երբ Մայլին որոշում է որոշ ժամանակով կանգնեցնել իր կարիերան և ընդունվել քոլեջ՝ իր լավագույն ընկերուհու՝ Լիլիի հետ։

Կերպարի ստեղծումը խմբագրել

Սկզբում գլխավոր հերոսուհուն ցանկանում էին անվանել Քլոե Ստյուարտ, իսկ իր ալտեր-էգոյին Ալեքսիս Տեխաս։ Քասթինգին առաջինը եկավ Թեյլոր Մոմսենը, բայց նրան միանգամից մերժեցին։ Դերը բաժին ընկավ Մայլի Սայրուսին։

Հեռուստասերիալի պրոդյուսերները որոշեցին գլխավոր հերոսուհուն անվանել Մայլի Ստյուարտ՝ պահպանելով իր իրական անունը, իսկ ալտեր-էգոյին՝ Հանա Մոնտանա։

Մայլի Սայրուսը կատարել է իր դերը մինչև 2010 թվականը։ Երբ նկարահանումները վերջացան աղջիկը սկսեց կազմակերպել իր անձնական կյանքը և պատրաստում էր "Can't Be Tamed" ալբոմի ռելիզը։ Դերը ռուսերեն էր հնչյունավորում Մարիա Իվաշենկոն։ Երբ Հանա հայտնվեց ուրիշ հեռուստասերիալներում նրան հնչյունավորում էր մեկ ուրիշ դերասան։ Մայլի Սայրուսը սկսել է նկարահանվել հեռուստասերիլաում 13 տարեկանից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սցենարիստ՝ Մայքլ Փորիես (մարտի 24 2006 թվական). «Լիլի, ուզում ես իմանալ գաղտնիքը». Հանա Մոնտանա. Season 1. Սերիա 1. 24 minutes in.
  2. Ռեժիսոր՝ Ռոջեր Քրիստիանսեն, սցենարիստ՝ Մայքլ Փորիես (մայիսի 12 2006 թվական). «Սա մանեկենների աշխարհն է». Հանա Մոնտանա. Season 1. Սերիա 7. 24 minutes in.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայլի Ստյուարտ» հոդվածին։