Մայա գիր, ժամանակակից Մեքսիկայի (Յուկատան թերակղզի), Գվատեմալայի և Հոնդուրասի տարածքուվ բնակված հնդկացի մայա ցեղերի գիրը, որ հայտնի է մեր թվարկության առաջին դարերից մեզ հասած գրավոր հուշարձաններով։ Գործածվել է մինչև 16-րդ դարը։ Պահպանվել են 3 մեծ ձեռագրեր և բազմաթիվ արձանագրություններ՝ քարի ու խեցեղենի վրա։ Մայա գրի բնույթը երկար ժամանակ մասնագետների վեճերի առարկա է եղել։ Խորհրդային լեզվաբան Ոու. Կնոռոզովը, շարունակելով Լ. դը Ռոնիի, Ս. Թոմասի ու Բ. Ուորֆի ուսումնասիրությունները, ապացուցել է, որ Մայա գիրը բաղկացած է եղել գաղափարագրերից և հնչյունագրերից, ինչպես նաև դետերմինատիվներից։

Մայա գիր
ՏեսակՎերծանում, logosyllabary?, բնագիր, միատառ այբուբեն, logographic writing system? և վանկային գիր
Ստեղծվել էմ.թ.ա. 3-րդ դար
 Maya writing Վիքիպահեստում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 199
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա գիր» հոդվածին։