Մամուձուն կամ Մոմոյուն[4] (Շիմաորե՝ Momoju, ֆրանսերեն` Mamoudzou), ֆրանսիական անդրծովյան տարածքի և Մայոտ դեպարտամենտի մայրաքաղաքն է։ Գտնվում է Հնդկական օվկիանոսում, Մայոտի գլխավոր կղզի Գրանդե-Տերրեի վրա։ Մամուձուն նաև Մայոտի ամենախիտ բնակեցված համայնք է։ Բնակչությունը՝ 71 437 մարդ (2018)[2]:

Բնակավայր
Մամուձու
ֆր.՝ Mamoudzou[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված էմարտի 31, 2011 թ.
Մակերես42,3 կմ²
ԲԾՄ23 մետր
Բնակչություն71 437 մարդ (2018)[2]
Փոստային դասիչ97600[3], 97605[3], 97680[3] և 97650[3]
Պաշտոնական կայքmamoudzou.yt(ֆր.)
Մամուձու (Ֆրանսիա)##
Մամուձու (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

Մայոտի նախկին մայրաքաղաքը Ձաուձին էր, որը գտնվում է Պետիտիե-Տերրե փոքր կղզու վրա։ Մամուձուն ընտրվեց դեպարտամենտի նոր մայրաքաղաք 1977 թվականին։ 1985 թվականի ցուցանիշներով քաղաքում բնակվել է մոտ 12,026 մարդ[5]։

Քաղաքում կան բնապահպանական մտահոգություններ ի դեմս ծովային ախտոտման։ Ափամերձ ջրային հատվածների որակի կտրուկ անկում է նկատվել 1977-2007 թվականներին Մամուձու-Ձաուձի նեղուցում[6]։

Բնակչություն խմբագրել

Բնակչության պատմություն
1966 1978 1985 1991 1997 2002 2007 2012
4,556 7,798 12,026 20,307 32,774 45,485 53,022 57,281
Պաշտոնական մարդահամարի տվյալներ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. 2,0 2,1 Recensement de la population 2017 de Mayotte — 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Allibert, Claude (2002). Regards sur Mayotte (French). INALCO. էջ 305. ISBN 978-2-85831-135-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Wright, John (2006 թ․ մայիսի 23). New York Times Almanac 2002. Routledge. էջ 1589. ISBN 978-1-135-45586-6.
  6. Ceccaldi, Hubert J. (2011 թ․ հունվարի 12). Global Change: Mankind-Marine Environment Interactions: Proceedings of the 13th French-Japanese Oceanography Symposium. Springer Science & Business Media. էջ 407. ISBN 978-90-481-8630-3.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամուձու» հոդվածին։