Մամբրե Վերծանող (գրաբար՝ Մամբրէ Վերծանող, մոտ 400 - մոտ 460), հայ մատենագիր, մեկնիչ, ճառախոս և թարգմանիչ։ Իրեն են վերագրում «Ճառ յարութեան Ղազարու» «Ճառ Քրիստոսի գալստեան յԵրուսաղէմ» ճառերը։

Մամբրե Վերծանող
Ծնվել էմոտ 400
Մահացել էմոտ 460
Քաղաքացիություն Մեծ Հայք
Ազգությունհայ
Մասնագիտությունմեկնիչ, թարգմանիչ և հռետոր

Կենսագրություն խմբագրել

Ստեղծագործել է V դարի երկրորդ կեսին։ Նրա կենսագրությանը վերաբերվող տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Ըստ ավանդական տեղեկությունների Մամբրե Վերծանողը Մովսես Խորենացու եղբայրն է, Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից մեկը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ալեքսանդրիա քաղաքում։ Եղել է Բյուզանդիայում, արժանացել պատիվների։ Հետագա մատենագիրները նրան անվանել են «մեծ փիլիսոփա»։ Մամբրե Վերծանողի մատենագիտական ժառանգությունից պահպանվել է միայն չորս ճառ (որոնց բովանդակությունն առնչվում է Նոր կտակարանին) և «Դատումն քերթածաց» խորագրով մի գրվածք, որը հավանաբար մի հատված է նրա կորած քերականության մեկնությունից։ Թովմա Արծրունին (IX-X դարեր) օգտվել է նրա պատմական մի երկից, որը նույնպես չի պահպանվել։ Մամբրե Վերծանողի լեզուն հունաբան դպրոցի վաղ շրջանի հայերենն է, մեկնաբանության եղանակը՝ այլաբանական։

Մամբրե Վերծանողին նվիրված իր ուսումնասիրության մեջ Արամ վրդ. Քեշիշյանը (այժմ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ), հեղինակի ապարած ժամանակի վերաբերյալ, զանազան կարծիքների համադրումից հետո հասել է այն եզրակացության, որ՝ ««Մամբրէ Վերածանող Ե․ դարուն 430-էն 500 թուականներուն միջեւ ապրած եւ գործած, թարգմանչաց Բ. սերունդին պատկանող հեղինակ մըն է՝ «երկրորդ փիլիսոփայս»[1]։

 
Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտներով շրջապատված

Աշխատություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Անդրիկյան Հ. Ն., Մամբրէ Վերծանող, «Բազմավեպ», 1904, համար 7, 8։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տե՛ս «Հասկ» հայագիտական տարեգիրք, նոր շրջան, Թ. տարի, 1997-2001, Անթիլիաս-Լիբանան, 2001, էջ 35-36։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1946, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 183
  • Երկ. Մատննագրութիւնք, Վնտ., 1833, էջ 31-93։ Պ. Խաչատրյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 191