Մաղադանոս
Մաղադանոս
Մաղադանոս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Տրիբա Apieae
Ցեղ Մաղադանոս (Petroselinum)
Տեսակ Մաղադանոս (P. crispum)
Միջազգային անվանում
Petroselinum crispum

Մաղադանոսը (լատին․՝ Petroselínum) կարոս, ազատքեղ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3 տեսակ մշակության մեջ 1 տեսակ՝

  • մաղադանոս մշակովի (P. sativum

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Մաղադանոս։ Բուսաբանական նկարազարդումը «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Ունի 2 տարատեսակ՝

  • արմատապտղային
  • տերևային,

որոնք երկամյա են, խաչաձև փոշոտվող։ Առաջին տարում առաջանում են տերևների վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկակիր ցողունը։ Արմատը պարզ է կամ թույլ ճյուղավորվող, իլիկաձև, արտաքինից՝ սպիտակադեղնավուն կամ բաց դարչնագույն։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրություն՝ 50-80 սմ։ Մաղադանոսի տերևները խիստ կտրտված են, եռակի փետրաբաժան, մուգ կանաչ, փայլուն մակերեսով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մամրիչ երկսերմնապտուղ է, սերմերը՝ մանր, մոխրականաչ, բնորոշ հոտով։

Ծագում խմբագրել

Ըստ ավանդության՝ վայրի վիճակում առաջին անգամ հայտնաբերվել է Պելոպոնեսի Մորեիի թերակղզում հույն հողագործի կողմից։ Հին Հունաստանում վայելել է այնպիսի հարգանք, ինչպիսին վայելում է կովը Հնդկաստանում։ Մաղադանոսը համարվում է սուրբ բույս, խորհրդանշում հաղթանակի փառք և բերկրանք։ Բուրմունավետ բույս է, շատ նման է նեխուրին (քարավուզ), բերվել է հին Հելլադայի այգիներից ու այնտեղ աճեցվել «Պետրոսելինոն»։

Հռոմեացիներն այն անվանել են «Պետրոսելինում», այսինքն՝ քարի վրա աճող։ Դրանցով զարդարում էին բնակարանները, մարդկանց գլուխները։ Հնուց արմատները և տերևները կիրառվում էին՝ որպես միզամուղ և վերքերը բուժելու համար։ Միջնադարում Կարլ Մեծի հրամանով աճեցվում էր այգիներում և օգտագործվում որպես համեմունք (812Անգլիայում մաղադանոսը հայտնվել է 16-րդ դարում, իսկ Նոր Աշխարհ է տարվել վերաբնակների միջոցով։

Լեհերը փաղաքշական ձևով անվանեցին «Պետրուշկա»։ Ռուսաստանում Պետրուշկա են անվանել ժողովրդական տիկնիկային թատրոնը։ Ռուս երգահան Իգոր Ստրավիցկին գրել է «Պետրուշկա» բալետը (1911)։ Նա Կիևի Մարիինյան թատրոնի երգիչ (բաս) Ֆեոդոր Իգնատևիչի որդին է։ Լեհաստանում մաղադանոսը նույնպես համարվում էր ծիսական բույս։ Գարնանային հավերժահարսին նվիրված տոնակատարության ժամանակ երիտասարդները զարդարվում էին այս բույսով։ Այն անվանվում էր Ջրահարսի բույս։

Կիրառում խմբագրել

 
Արմատները
 
Աղցան

Համեմունքային բույս է. օգտագործվում է (թարմ և չորացրած) կերակուրների, պահածոների, թթուների մեջ։

Քիմիական կազմ խմբագրել

Պտուղը պարունակում է եթերայուղեր (2-6 %), ճարպայուղեր (22 %), ֆլավոնային գլիկոզիդներ, հարուստ է նաև հանքային աղերով ու վիտամիններով, Կա նաև կարոտին և մեծ քանակությամբ (22 %) ճարպայուղեր։ Այն հարուստ է հանքային աղերով և միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր և այլն։ Տերևների թուրմը և սերմերը (փոշու ձևով) միզամուղ են։

Բուժական ազդեցություն խմբագրել

Մաղադանոսի թարմ արմատները և հատկապես սերմերը ունեն միզամուղ ուժեղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլիաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։

Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։ Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաև շագանակագեղձի հիվանդությունները։

Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ օգտակար է կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների և այլ լաքաների բուժման համար։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել

Մաղադանոսի տեսակը Petroselinum դասի, Apiaceae ընտանիքի Apiales կարգի մեջ։


  ևս 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   ևս 1 տեսակ
Petroselinum segetum
 
         
  Կարգ Հովանոցավորներ     դաս Մաղադանոս     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք Նեխուրազգիներ     տեսակ Մաղադանոս    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ավելի քան 300 դաս   f2
     

Ենթատեասակներ խմբագրել

Տեսակի ներսում առանձնացնում են 3 տարբեր տեսակներ[1].

  • Petroselinum crispum var. crispum [syn. Apium crispum Mill.]
  • Petroselinum crispum var. neapolitanum Danert
  • Petroselinum crispum var. tuberosum (Bernh.) Mart.Crov.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По данным сайта GRIN (см. карточку растения).

Գրականություն խմբագրել

  • Գ. Ա. Պետրոսյան, «Մրգերի և բանջարեղենների օգտակարությունը», 1978, «Հայաստան» հրատարակչություն
  • Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения։ Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.։ Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0.
  • Siegmund Seybold (Hrsg.)։ Schmeil-Fitschen interaktiv. CD-Rom. Quelle & Meyer, Wiebelsheim 2001, ISBN 3-494-01327-6.
  • Avril Rodway։ Kräuter und Gewürze. Die nützlichsten Pflanzen der Natur - Kultur und Verwendung. Tessloff Verlag, Hamburg 1980, ISBN 3-7886-9910-8.
  • Ingrid und Peter Schönfelder։ Das neue Handbuch der Heilpflanzen, Franckh-Kosmos Verlagsgesellschaft, 2011, ISBN 3-440-09387-5

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։