Մահվան աստվածներ, տարբեր կրոնների ատվածություններ, կապված մահվան, հոգիների ուղեկիցների, հանդերձյալ աշխարհի հետ։ Այս տերմինը վերաբերվում է աստվածություններին, որոնք կամ հավաքում են մահացածների հոգիները, կամ իշխում են նրանց, այլ ոչ նրանց, ովքեր որոշում են մահվան պահը։

Շատ մշակույթներ ունեն մահվան աստված դիցաբանությունում և կրոնում։ Մահը, ինչպես նաև ծնունդը, մարդկային կյանքի հիմնական մասն են, այդ իսկ պատճառով դրանց աստվածությունները կարող են համարվել ամենակարևորը կրոնում։

Ծագումը խմբագրել

Բազմաստված կրոններում կամ դիցաբանություններում, որոնք ունեն աստվածությունների բարդ համակարգ՝ կառավարող բնական երևույթները, մարդկային կյանքի ասպեկտները, հաճախ ունեն աստվածություն, որին տրված է մահը վերահսկելու գործառույթը։ Նման ասվածություն ներառելը համաստվածության մեջ պարտադիր չէ։

Միաստվածային կրոններում մեկ աստված է կառավարում կյանքը և մահը։ Սակայն դա տարբեր կերպ է դրսևորվում ծեսերում, ավանդույթներում, փոխվում է կախված բազմաթիվ գործոններից, ներառյալ աշխարհագրական, քաղաքական գործոնները, այլ կրոնների ազդեցությունը։

Մահվան աստվածների ցանկ խմբագրել

 
Հունական Հադես (հռոմեացիների մոտ՝ Պլուտոն)
 
Միկտլանտեկուտլին ացտեկների դիցաբանություն
 
Թեիբեթական Յամա
Աստվածության անունը Մշակույթ / Կրոն
Գրող Հայկական դիցաբանություն
Միկտլաննտեկուտլի Ացտեկյան դիցաբանություն
Էրեշկիգալ Շումմերաաքքադական դիցաբանություն
Ներգալ Բաբելոնյան դիցաբանություն
Բաբալու Այե (ինչպես նաև Օմոլու, Սոնպոննո, Օբալույու, Սակպանա, Սակպատա) Յորուբա, աֆրոբրազիլական կրոնական համակարգեր, ինչպիսիք են՝ Ումբանդա, Սանտերիա, Կանդոմբլե
Յամա (հինդուիզմ), Յամա (բուդդայականություն) Բուդդայականություն, հինդուիզմ, չինական դիցաբանություն, բուդդայականություն Ճապոնիայում
Մարա Բուդդայականություն
Մոտ Քանան
Մորրիգան Կելտական դիցաբանություն
Անուբիս Հին Եգիպտոս
Օսիրիս Հին Եգիպտոս
Տուոնի Կառելո-ֆիննանական դիցաբանություն
Թանատոս Հին Հունաստան
Հադես Հին Հունաստան
Գհիդ (նաև Գուեդ), Բարոն Սամդի Վուդու
Օբունաբալի Իգբո դիցաբանություն
Ազրաիլ Իսլամ
Իձանամի[1] Ճապոնական դիցաբանություն (Սինտոիզմ)
Էմմա[1] Ճապոնական դիցաբանություն
Շինիգամի Ճապոնական մշակույթի ֆանտաստիկ ստեղծագործություններ
Հինե նուի տե պո Մաորի դիցաբանություն
Ապուխ Մայաների դիցաբանություն
Սանտա Մուերտե Մեքսիկա
Գրիմ Ռիփեր[2] Հյուսիսային Ամերիկա
Մարժանա (ինչպես նաև Մորանա, Մորենա, Մարա) Սլավոնական կրոն
Մորս Հին հռոմեական կրոն
Պլուտոն Հին հռոմեական կրոն
Օրկուս Հին հռոմեական կրոն
Դիսպատեր Հին հռոմեական կրոն
Հել Սկանդինավյան դիցաբանություն
Մահվան հրեշտակ Հուդայականություն և քրիստոնեություն
Ազրայիլ հրեշտակ Հուդայականություն և իսլամ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Անիմեի ու մանգայի լայն տարածումից հետո տարածվել է նաև «Շինիգամի» (ճապ.՝ 死神) տերմինը։ Չնայած ո՛չ շինտոյականության, ոչ այլ կրոնում Մահվան աստվածներին այդպես չեն անվանել։
  2. անգլ.՝ Grim Reaper, дословно переводится как Мрачный жнец

Տես նաև խմբագրել