Մահմուդ Սամի ալ-Բարուդին (ամբողջական անուն՝ արաբ․՝ محمود سامي بن حسن حسين بن عبد الله البارودي المصري‎‎, Մահմուդ Սամի իբն Հասան Հուսեյն իբն Աբդալլահ ալ-Բարուդի ալ-Միսրի, հոկտեմբերի 5, 1839(1839-10-05)[1], Դամանհուր, Եգիպտոս - 1904[1][2][3], Կահիրե, Եգիպտոս), արաբ բանաստեղծ էր, համարվում է ժամանակակից արաբական բանաստեղծության հիմնադիրներից մեկը։

Մահմուդ Սամի ալ-Բարուդի
محمود سامي البارودي
Ծնվել էհոկտեմբերի 5, 1839(1839-10-05)[1]
ԾննդավայրԴամանհուր, Եգիպտոս
Վախճանվել է1904[1][2][3]
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունբանաստեղծ, քաղաքական գործիչ և գրող
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Եգիպտոս

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արաբական պոեզիայի զարգացումը կապված է նեոդասականության հետ, կասիդայի վերածնունդով։ Արաբական գրականության մեջ նեոդասականությունն այն է, որ պետք է պահպանել հին արաբական պոեզիայի ձևը՝ կասիդան, հարմարացնել ժամանակի պահանջներին։ Այս ժանրի առավել հայտնի ներկայացուցիչներն են Մահմուդ Սամի ալ-Բարուդին, Հաֆիզ Իբրահիմը, Ահմադ Շաուկին։

Մահմուդ Սամի ալ-Բարուդի խմբագրել

Կենսագրություն խմբագրել

Նեոդասականության ամենաառաջին ներկայացուցիչը Մահմուդ Սամի ալ-Բարուդին է։ Նա առաջինն էր, ով լավագույն ձևով ընդօրինակելով ավանդական բանաստեղծությանը՝ կապեց իր ստեղծագործությունները երկրի ներկա քաղաքական և հասարակական կյանքի խնդիրների հետ։ Արաբ քննադատները նրան համարում են նոր արաբական բանաստեղծության հիմնադիր՝ համարելով, որ նա կարողցավ վերականգնել արաբական բանաստեղծությունը։

Այդ դարաշրջանի պատմությունը և իրադարձություններով լի իր կյանքն անջնջելի հետք են թողել Բարուդիի մտածողության և հոգեբանության վրա և իրենց արտահայտումը գտան նրա բանաստեղծություններում։ Բարուդին կազմում է դասական արաբական պոեզիայի հատընտիր՝ նրա մեջ ներառելով Աբբասյան շրջանի ավելի քան 30 հեղինակի։ Ալ-Բարուդիին ծնվել է չերքեզ արիստոկրատների և գեներալների ընտանիքում և կրթություն է ստացել Կահիրեում զինվորական ակադեմիայում։ Բարուդին ոչ միայն բանաստեղծ էր, նա նաև հասարական և պետական գործիչ էր։ Նա բարձր պաշտոններ է վարում բանակում և կառավարությունում և Արաբի փաշայի ապստամբության ժամանակ ակտիվ գործունեություն է ծավալել, ինչպես նաև մասնակցել է Ղրիմի և Կրետեի պատերազմներին։

Բարուդիի մասնակցությունը Արաբի փաշայի ապստամբությանը հանգեցրեց նրան, որ նա 17 տարի աքսորվեց Ցեյլոն կղզի։ Այս բոլոր իրադարձություններն իրենց արտացոլումն են ունեցել ալ-Բարուդիի պոեզիայի մեջ և այդ պատճառով նրա պոեզիայով մենք նաև ծանոթանում ենք նրա կյանքին։ Ալ Բարուդիի պոեզիան կարելի է բաժանել 3 շրջանի՝

  • Արաբի փաշայի ապստամբությունից առաջ;
  • ապստամբության ժամանակ;
  • Ցեյլոնյան աքսորը։

Բարուդիի դիվանի բանաստեղծությունները հրատարակվել են իր այրու՝ Ամինա Ամինի կողմից։

Ստեղծագործությունները խմբագրել

Բարուդիի դիվանի մեջ ընդգրկված են ավանդական մադհ (արաբերեն՝ مدح, ձոն), ֆախր (արաբերեն՝ فخر, ինքնագովերգում), համասսա (արաբերեն՝ حماسة, հերոսապատում), վասֆ (արաբերեն՝ وصف, նկարագրություն) և հիջա (արաբերեն՝ هجاء, պախարակում) ժանրերով գրված բանաստեղծություններ։ Դրանց հիմնական թեման ժողովրդի, հայրենիքի, նրանց պատմական անցյալի և ներկայի դժվար ճակատագրի թեման է։ Նրա բանաստեղծություններում կարելի է հանդիպել վիշտ, տառապանք, բայց միևնույն ժամանակ երջանկություն և լավատեսություն։ Նրա գործերում կարելի է հանդիպել նաև զինվորական երգեր։ Գեղեցիկ են նաև Բարուդիի նկարագրական բանաստղեծություները, որտեղ տեղ են գտել բնության նկարագրություններ։

Այստեղ Բարուդին նորամուծություն է կատարում.նա բնության նկարագրության հետ չի համատեղում այլ թեմաներ, այլ դրան հատկացնում է առանձին կասիդա։ Բարուդին հաջողվեց ստեղծել մի ամուր կամուրջ նորի և հնի, ավանդականի և ժամանակակցի միջև։ Բանաստեղծությունները դիվանում դասավորված են հանգերով։ Դիվանի նախաբանում հեղինակը շեշտը դնում է նրա վրա, թե ինչպես էր նա պատկերացնում իր պոեզիայի առջև դրված խնդիրները։ Ալ Բարուդիի դիվանը, որն ընդգրկում է 228 ստեղծագործություն և 3000 բեյթ, հիմնականում ներառում է վասֆեր, զուհդիյաթ, նասիբ։

Օգտագործված գրականություն խմբագրել

  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.