Մահագիտություն, տանատոլոգիա (հին հունարեն՝ θάνατος՝ մահ, λόγος՝ գիտություն), գիտություն, որն ուսումնասիրում է օրգանիզմի վիճակը կյանքի ավարտին, մահանալու դինամիկան, գործընթացը և մեխանիզմները, մահվան պատճառները, կլինիկական, ձևաբանական և կենսաքիմիական հատկանիշները։ Մահագիտությունն ուսումնասիրում է նաև մարմնում կատարվող փոփոխությունները դատաբժշկական տեսանկյունից, ինչպես նաև մահվան հետ առնչվող սոցիալական գործընթացներն ու առանձնահատկությունները։

Դիահերձում (1890) Էնրիկ Սիմոն.

Բառը ունի հունական ծագում։ Հունական դիցաբանության մեջ Թանատոսը (θάνατος՝ մահ) մահվան անձնավորումն էր[1]։ -լոգիա վերջածանցը հին հունարենից թարգմանաբար նշանակում է գիտություն (-λογια՝ խոսացող)։

Պատմություն խմբագրել

1903 թվականին ռուս գիտնականի Իյլա Մեչնիկովը, ով հայտնի էր միկրոկենսաբանության հետազոտությունների և ֆագոցիտոզի հայտնաբերման համար, հայտարարեց, որ առանց մահվան հանդեպ ուսումնասիրության, բնական գիտությունները լիարժեք չեն կարող լինել։ Մեչնիկովը միաժամանակ հիմնեց նաև մահվանն առնչվող գիտական սկզբունքների ամբողջությունը, որն անվանեց տանատոլոգիա։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ աշխարհում գոյություն ունեին բազմաթիվ զոհեր, շատ էկզիստենցիալ փիլիսոփաներ սկսեցին քննարկել կյաքնի և մահվան խնդիրները։ Ամերիկացի հոգեբան Հերման Ֆեյֆելը ժամանակակից մահվան շարժման հիմնադիրն է։ Ֆեյֆելը առաջինը կոտրեց մահվան մասին քննարկումներ անելու տաբուն, իր՝ «Մահվան իմաստը» գրքով[2]։ Մահվան իմաստը մահագիտության կարևոր գրքերից մեկն է։ Պոլ Լուի Լանդսբերգի «Մահվան փորձ», Մարտին Հայդեգերի «Գոյությունը և ժամանակը», ինչպես նաև գեղարվեստական գրականության շատ գրքեր, օրինակ՝ Ալեքսանդր Տոլստոյի «Բժիշկ Իվան Իլյիչ» և Վիլյամ Ֆոլքների «Երբ մեռնելուց պառկում եմ» այս շարքի այլ կարևոր գրքեր են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «thanatology բառը Օքսֆորդի բառարանում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  2. Feifel, Herman. The Meaning of Death.