Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակեդոնիա (այլ կիրառումներ)


Մակեդոնիա, պատմական երկրամաս Հունաստանում։

Μακεδονία
Մակեդոնիա
Մ.թ.ա. 359  
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սալոնիկ
Մակերես 34,177 կմ2
Բնակչություն 56.800.000 մարդ
Բնակչություն 2,400,721
Լեզու մակեդոներեն, հունարեն
Կրոն Հեթանոսություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Մակեդոնիայի արքա
Օրենսդրություն Մակեդոնական Սենատ

Պատմություն խմբագրել

Մակեդոնիայի և Հունաստանի միջև չկային տարաձայնություններ և Մակեդոնիան գտնվելով Հունաստանի տիրապետության տակ չէր բարձրացնում ապստամբություններ։ Մակեդոնացիների լեզուն շատ նման էր հունարենին։ Հունասստանի երկու պոլիսների՝ Աթենքի և Սպարտայի միջև բռնկված հերթական խռովությունը թուլացրեց Հունաստանը, որի արդյունքում Հունաստանը կորցրեց որոշ տարածքներ։ Գնալով վատանում էր նաև հույների վերաբերմունքը մակեդոնացիների նկատմամբ։ Սակայն հույն-մակեդոնական հարաբերությունները ծայրահեղ վատացան երբ մակեդոնական գահը անցավ Ֆիլիպ II-ին։ Ֆիլիպը կարողացավ իր կողմը համախմբել մակեդոնական, իսկ հետագայում նաև ալբանական և խորվաթական հողերը։ Կարճ ժամանակ անց Ֆիլիպը գրավեց տարածքներ նաև Հունաստանից։ Մ.թ.ա. 346 թվականին Ֆիլիպի նախաձեռնությամբ ստեղծվում է մակեդոնական նավատորմը, որը կազմված էր մոտ 20,000 նավերից։

Հույն-մակեդոնական խռովությունները խմբագրել

Երբեմնի հզոր տերությունը գնալով թուլանում էր և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ պայման էր հունական պոլիսների միավորումը, սակայն պոլիսները չէին դադարում իրենց խռովությունները։ Օգտվելով Հունաստանի այս իրավիճակից Մակեդոնիայի կառավարությունը որոշում է միջամտել պոլիսների պայքարին։ Ֆիլիպ II-ին հաջողվեց նվաճել Հյուսիսային և Միջին Հունաստանները։ Հունական պոլիսները՝ Աթենքը, Թեբենը, Սպարտան և Կրետեն հասկացան իրենց սպառնացող վտանգը և վերջ տալով թշնամությանը միավորվեցին Մակեդոնիայի դեմ։ Ք.ա. 338 թվականին Քերոնեայում Ֆիլիպ II-ը ջախջախեց հունական զորքերին և նվաճեց հունական որոշ տարածքներ։

Հունական պոլիսների միավորումը խմբագրել

Մակեդոնական նվաճումները չէին դադարում և ստիպված հունական պոլիսները Աթենքի գլխավորությամբ հաշտություն են խնդրում Ֆիլիպից։ Մ.թ.ա. 339 թվականին Թրակիայում կնքվում է պայմանագիր, որով Հունաստանին վերադարձվեց հունական գրաված տիրույթները՝ պոլիսներին տրվեց ձևական անկախություն։ Փաստորեն Հունաստանը ամբողջությամբ հաշվետու էր դառնում Մակեդոնիային։

Մակեդոնիան Մ.թ.ա. IV դարի 30-ական թվականներին խմբագրել

Հունական պոլիսները չէին դադարում ըմբոստ տրամադրությունները, որից տուժում էր միմիայն Հունաստանը։ Շուտով Ֆիլիպ II-ը ժողով հրավիրեց և որոշեց միավորել հունական պոլիսները։ Մ.թ.ա. 337 թվականին Կորնթոսում գումարվում է ժողով, որտեղ քննարկվում է հունական պոլիսների միավորման և Պարսկաստանի դեմ հարձակման խնդիրները։ Մակեդոնացի արքային հաջողվում է միավորել հունական պոլիսներին և պետության գլուխ կանգնում է Աթենքը։ Այս ժողովի որոշմամբ նաև միավորվում են հունական և մակեդոնական բանակները և ստեղծում են մեկ միասնական բանակ, որոը պատրաստվում է ծովից արշավել Պարսկաստան։ Սակայն արշավանքից մեկ օր առաջ Ֆիլիպը սպանվում է սեփական թիկնապահի կողմից և արշավանքը խափանվում է։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիա (Հունաստան)» հոդվածին։