Մալքոլմ Միթչել Յանգ (անգլ.՝ Malcolm Mitchell Young, հունվարի 6, 1953(1953-01-06)[3][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 18, 2017(2017-11-18)[1][2], Elizabeth Bay), ռոք երաժիշտ, հայտնի է որպես ավստրալիական AC/DC ռոք խմբի հիմնադիր և ռիթմի կիթառահար։

Մալքոլմ Յանգ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMalcolm Young
Ի ծնե անունանգլ.՝ Malcolm Mitchell Young
Նաև հայտնի է որպեսThe Riffmaker
Ծնվել է1953 թ. հունվարի 6
Գլազգո, Շոտլանդիա
Երկիր Ավստրալիա
Մահացել է2017 թ. նոյեմբերի 16
Մեծ Բրիտանիա
ԺանրերՀարդ ռոք, բլյուզ- ռոք, հևի մետալ, ռոքնռոլ
Մասնագիտություներաժիշտ, կիթառահար
Գործիքներկիթառ
Գործունեություն1968-2014
ԼեյբլEMI
ԿրթությունԱշֆիլդ Բոյզ ավագ դպրոց
ԱնդամակցությունAC/DC
Կայքacdcrocks.com
 Malcolm Young Վիքիպահեստում

Մալքոլմ Միթչել Յանգը ծնվել է բազմազավակ ընտանիքում։ Երբ Մալքոլմը 10 տարեկան էր, Յանգերի ընտանիքը տեղափոխվում է Ավստրալիա։ Ինչպես և իր մեծ եղբայր Ջորջը, Մալքոլմը ևս դարձել է տաղանդավոր ֆուտբոլիստ և սկսել սպորտային կարիերա։

Նախքան AC/DC խմբագրել

Մալքոլմի ծնողները՝ Ուիլյամը և Մարգարետը, արտագաղթել էին Գլազգոյից Սիդնեյ, Ավստրալիա 1963 թվականին իրենց երեխաների՝ Ջորջի, Մարգարետի, Մալքոլմի և Անգուսի հետ, մեծ որդոդուն՝ Ալեքսին, թողնելով Մեծ Բրիտանիայում։ Վերջիվերջո նրանք բնակություն են հաստատում Բերվուդում՝ Սիդնեյի արվարձանում։

Ջորջ Յանգը հիմնադրել է Easybeats ռոք խումբը։ 1965-1968 թվականներին խումբը զբաղեցրել է առաջին հորիզոնականները ավստրալիական գծապատկերներում։ Ջորջը նաև հասել է միջազգային հաջողության «Friday On My Mind»-ում։ Մալքոլմը սկսել է նվագել «The Velvet Underground» խմբում Նյուքասլից, Նոր Հարավային Ուելսից։ Նրանք նվագել են T. Rex և The Rolling Stones երգերի քավր տարբերակներում։ Նրա եղբայրը՝ Անգուսը, սկսել էր նվագել մեկ այլ խմբում՝ Kentuckee անվանմամբ։

AC/DC խմբագրել

Մալքոլմը և Անգուսը հիմնադրել են AC/DC-ն 1973 թվականի նոյեմբերին, երբ Մալքոլմը եղել է 20 տարեկան, իսկ ԱՆգուսը՝ 18: Նրանց առաջին ազգային շրջագայությունը եղել է 1974 թվականին վոկալիստ Դեյվ Էվանսոնի հետ, ով, սակայն, հենց նույն թվականին փոխարինվեց Սկոթ Բոնով։

1976 թվականին AC/DC-ն տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որից հետո բացի ձայնագրություններից սկսել են ակտիվ միջազգային հյուրախաղեր՝ կազմելով թիմի լարված աշխատանքի ժամանակացույցը։

1980 թվականը խմբի համար դարձավ շրջադարձային, չնայած այն սկսվեց ծանր և ողբերգական՝ Բոն Սքոթը սպանվեց նոր նյութի աշխատանքի եռուն շրջանում, որը կասկածի տակ դրեց կոլեկտիվի հետագա գոյությունը։ Չնայած կորստին, խումբը չբաժանվեց, բացի այդ, Սքոթին փոխարինելով Բրայան Ջոնսոնով, այնումանեայնիվ AC/DC-ն թողարկեց Back in Black ալբոմը, որի փայլուն հաջողության շնորհիվ խումբը ձեռք բերեց համաշխարհային ճանաչում և խմբին բերեց առաջին գիծ այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք էին Լեդ Զափելինը և Բլեք Սաբաթը։ Այդ ռելիզը, ամենահաջողվածը խմբի պատմության մեջ, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը աշխարհի ամենաշատ վաճառված ալբոների ցանկ(այս պահին վաճառված է ավելի քան 49 միլիոն օրինակ)[4]։

Մալքոլմը բաց է թողնում 1988 թվականի տուրը ալկոհոլի խնդրի պատճառով։ Այդ պատճառը եղել է գաղտնի. պաշտոնական տարբերակներով նա բաց է թողել տուրը որդու հիվանդության պատճառով։ Ի վերջո, Մալքոլմը պայքարում է ալկոհոլի դեմ և վերադառնում խումբ։ Մալքոլմի բացակայության ժամանակ նրան փոխարինում է եղբորորդի Սթիվին։ Հետաքրքիր է, որ անգամ տարիքային տարբերությանը (3 տարի), շատ երկրպագուներ նույնիսկ չեն նկատում կիթառահարի փոխարինումը։

Իր կարիերայի վաղ փուլում Մալքոլմը ամուսնանում է Լինդայի հետ, որից ունենում է դուստր Կարին (ծնվել է Back In Black-ի ձայնագրումների ժամանակ) և որդի Ռոսին՝ լույս աշխարհ եկած 1982 թվականին։ Մալքոլմը կյանքի մեծ մասն անց է կացնում Մեծ Բրիտանիայում՝ վերադառնալով միայն «Oncaparinga» (նրա տունը Սիդնեյում) Ծննդյան տոներին։

Մալքոլմ Յանգը ընդգրկված է եղել «Ով կա Ավստրալիայում» հրատարակությունում 2004-2005 թվականներին։

Հիվանդություն և մահ խմբագրել

Վերջին անգամ խմբի հետ ելույթ է ունեցել «Black Ice» տուրի եզրափակիչ համերգի ժամանակ Բիլբաոում 2010 թվականին։ 2014 թվականի ապրիլին առողջական խնդրի պատճառով պաշտոնապաես դադարեցրել է խմբում մասնակցությունը[5]։

2014 թվականի սեպտեմբերին Մալքոլմի ընտանիքը հաստատում է, որ նա տառապում է մարազմով՝ ուղեղի հիվանդությամբ, ինչը հանգեցնում է հիշողության և մտավոր գործառույթների անբավարարության[6]։

Անանուն հեղինակը, ով մտերիմ էր Յանգի ընտանիքի հետ, ասել է. «Եթե դուք լինեիք նրա հետ մի սենյակում, դուրս գայիք և մեկ րոպե անց վերադառնայիք, ապա նա չէր հիշի, թե ով եք դուք։ Նա լիովին կորցրել է հիշողությունը»[7]։

2014 թվականի AC/DC-ի հայտարարության մեջ, որը նվիրված էր Rock Or Bust-ի 16-րդ ստուդիայի ալբոմի թողարկմանը, ասել են Մալքոլմի՝ խմբում հետագա մասնակցության ճակատագրի մասին. «Ցավոք, Մալքոլմի պայմանով, նա այլևս չի վերադառնա խումբ»։ AC/DC-ի 2015 թվականի հյուրախաղային տուրի ժամանակ Մալքոլմին փոխարինում է Սթիվ Յանգը։

2017 թվականի նոյեմբերի 18-ին, երկարատև հիվանդությունից հետո, Մալքոլմը մահանում է ընտանիքի շրջապատում՝ մեկ ամիս ավել ապրելով մեծ եղբայր Ջորջից։

Ժառանգություն և ազդեցություն խմբագրել

1960 և 1970-ական թվականներին ռոքնռոլի և բլյուզ-ռոքի ազդեցության տակ Մալքոլմը համարվել է «ճակատագրական» ռիթմի կիթառի վառ ներկայացուցիչ։

Յանգի մասին գրվել է երգ (և ալբոմ) ավստրալիական փանկ ռոք խմբի կողմից. «Forever Malcolm Young»-ը։

Guitar Player ամսագիրը հայտարարել է, որ Մալքոլմի տեխնիկայի գաղտնիքը բաց մասնիկների միջոցով ցածր ծանրաբեռնվածությամբ ազդանշանն է։ 2009 թվականին Classic Rock ամսագիրը Մալքոլմին (ինչպես նաև եղբորը՝ Անգուսին) ընդգրկեց բոլոր ժամանակների ամենամեծ կիթառահարների ցանկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 AC/DC co-founder and guitarist Malcolm Young dead at 64
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Internet Movie Database — 1990.
  4. «Ageless and Defiant, AC/DC Stays on Top Without Going Digital». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  5. «A message from AC/DC» (անգլերեն). Sony Music Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  6. «Malcolm Young Dementia Is Confirmed» (անգլերեն). Metal Hammer. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «AC/DC's Malcolm Young reportedly in care for dementia in Sydney» (անգլերեն). Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալքոլմ Յանգ» հոդվածին։