Մալիա[1] (հուն․՝ Μάλια), փոքր քաղաք Հունաստանում՝ Կրետե կղզու հյուսիսում, Կրետական ծովի ափին։ Այն գտնվում է Խերսոնեսի դիմոսի կազմի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների ունի 3224 բնակիչ[2]։ Քաղաքից 2 կմ արևմուտք գտնվում է Մինոսյան քաղաքակրթության ժամանակահատվածում Կրետեի ծովապետության ավերակները։ Հին քաղաքի իրական անունն անհայտ է։ Բացի պալատից, Խրիսոլակոսում (Χρυσόλακκος) հայտնաբերվել են բազմաթիվ բնակատեղիներ և գերեզմանատներ։

Բնակավայր
Մալիա
հուն․՝ Μάλια
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ0 մետր
Բնակչություն3522 մարդ (2021)
Հեռախոսային կոդ28970
Փոստային դասիչ70007
Ավտոմոբիլային կոդHK և HP
Մալիա (Հունաստան)##
Մալիա (Հունաստան)
Ոսկե զարդարանք Մալիայից:
Մալիայի ճարտարապետական ամբողջության նախագիծը
Մալիայի պալատի մոդելը
Պալատ
Քաղաքը վերևից

Անվանում խմբագրել

Մի տարբերակի համաձայն՝ Մալիա անունը գալիս է «Օմալի» (Ομαλή) բառից, որը հունարենով նշանակում է հարթեցում (հարթեցնել), որը ցույց է տալիս տեղական վայրի տեսքը։

Պալատ խմբագրել

Համաձայն լեգենդի՝ Մալիայում թագավորում էր Զևսի և Եվրոպայի որդին՝ Սարպեդոնը, որը Մինոսի կրտսեր եղբայրն էր։ 1915 թվականին Իոսիֆ Խաձիդակիսի կողմից սկսվել են հնագիտական պեղումները, որոնք շարունակում է Ֆրանսիական հնագիտական դպրոցը։ Այժմ տեղակայված է Մինոյական պալատը, որոշ բնակատեղիներ և Խրիսոլակոսի պալատից հյուսիս գտնվող թագավորական գերեզմանատունը։

Առաջին պալատը կառուցվել է մ.թ.ա. մոտավորապես 1900 թվականին և քանդվել է մոտավորապես մ.թ.ա 1700 թվականին, որից հետո կառուցվել է նոր պալատ, որը նույնպես մ.թ.ա. 1450 թվականին Թիրա կղզու հրաբխային ժայթքման ժամանակ փլվել է։ Այսօր տեսանելի է, որ ավերակները պատկանում են նոր պալատին, Կնոսոս և Ֆեստ ժամանակակիցներին, թեև հայտնիները զիջում են նրանց շքեղությամբ և զարդարանքով։

Մալիի պալատը երկհարկանի է, արևմտյան մուտքը պատված է սալաքարերով։ Այն եղել է պատրաստված կենտրոնական այգով, սյունազարդ պատշգամբով, սրբավայրերով, ամբարներով, թագավորական պալատներով, արհեստանոցներով և պահեստներով։ Պալատի շրջակայքում էին գտնվում թաղամասերը, որոնք միասին կազմում էին Մինոյական քաղաքը։ Տներից մեկը վերակառուցվել է, և այժմ այնտեղ պահպանվում են տարբեր հնագիտական գտածոներ։ Այստեղ է գտնվում ամենակարևոր գտածոն՝ մեղուներով պահած հայտնի ոսկե զարդարանքը։

Մալիական նավահանգիստ և գերեզմանատուն խմբագրել

Այիա Վարվարայի (Αγία Βαρβάρα) տեղակայքի ոչ մեծ ծովախորշում, որը մինոյացիներն օգտագործում էին որպես նավահանգիստ, հայտնաբերվել են մինոյական կավե խեցիներ և դամբարաններ։

Լողափեր խմբագրել

Քաղաքային լողափերը դրանք լայնածավալ լողափեր են նուրբ ավազով և մակերեսային ջրով։ Ունեն զարգացած ինֆրակառուցվածքներ՝ փոքրիկ պանդոկներ, ժամանցային և ջրային սպորտի տեսակներ։

Պոտամոսի լողափը երկար ավազոտ լողափ է, որն իր մաքրության համար պարգևատրվել է կապույտ դրոշով։ Մալիայի գլխավոր լողափն ավելի մարդաշատ է լինում, քան այս լողափը[3]։

Լրացուցիչ խմբագրել

Այժմ Մալիան հայտնի հանգստավայր է՝ բազմաթիվ հյուրանոցներով, խանութներով, փոքրիկ ճաշարաններով, գիշերային ակումբներով, որոնք օգտագործվում են համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց, բայց, հատկապես, Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկների կողմից։

Մալիայի համայնք խմբագրել

Մալիայի համայնքն ներառում է մեկ բնակավայր։ Տարածքը 21.75 քառակուսի կիլոմետր է[4]։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 2389[5]
2001 3725[5]
2011 3224[6]

Ժողովրդագրություն խմբագրել

Տարի Բնակչություն
1991 2389 մարդ
2001 3725 մարդ
2011 3224 մարդ
2021 3522 մարդ


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Греция. Справочная карта. Масштаб 1: / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  2. Греция. Справочная карта. Масштаб 1:1 000 000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз
  3. «Пляж Потамос (Малия)». www.cretanbeaches.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  4. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Греческая статистическая служба, 2009. — Т. I. — С. 424. — ISSN 1106-5761.
  5. 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Греческая статистическая служба. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: Text "Ελληνική Στατιστική Αρχή" ignored (օգնություն)
  6. Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός (греч.) (недоступная ссылка — история). Ελληνική Στατιστική Αρχή (2011). Проверено 4 июня 2017. Архивировано 25 декабря 2013 года.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Malia Minoan Palace» (անգլերեն). www.explorecrete.com — Информация о Дворце Малия. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  • «Malia, information for your holidays in Malia» (անգլերեն). www.explorecrete.com — Информация о городе Малия. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալիա» հոդվածին։