Մալեզ Ջոու (անգլ.՝ Malese Jow, փետրվարի 18, 1991(1991-02-18), Թալսա), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր։ Ավելի հայտնի է Անաբել Օստինի դերում՝« Վամպիրների օրագիրը» սերիալում։

Մալեզ Ջոու
Ծնվել էփետրվարի 18, 1991(1991-02-18) (33 տարեկան)
ԾննդավայրԹալսա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ժանրերփոփ

Կենսագրություն խմբագրել

Մալես Ջոուն ծնվել է 1991 թվականի փետրվարի 18֊ին, Տալսայում, Գոնգա և Լանայե Ջոու ընտանիքում։ Ունի ճապոնական, հնդկական արմատներ։ 7 տարեկանում նա երգում էր Rodney Lay-ի և Wild West-ի հետ։ 9 տարեկանում մոր հետ մեկնում է Կալիֆոռնիա։ Մալեսն ունի երկու եղբայր՝ Ջենսնը և Բրենդնը, և մեկ քույր ՝ Մակենան։ Ֆոբիանո Ջինիի հետ նկարահանվել է «Unfabulous» սերիալում։ Այնուհետև նկարահանվել է «SP Untitled» ֆիլմում։ Այժմ Մալեզը երգում է և շատ է սիրում իր կարիերան։ Նրան օգնում է PJ Bianco-ն, ով նաև օգնել է Jonas Brothers֊ին։ Հիմա ինքը երգում է փոփ֊ռոք ժանրերում, նրան դուր են գալիս «Pat Benatar»,«Paramore» և Պետսի Քլեյնը։

Երաժշտական կարիերա խմբագրել

Սինգլներ խմբագրել

  • Caught up in you
  • Mista DJ
  • Where you Belong
  • Go Go
  • Left Waiting
  • Hey Oh
  • No Better
  • Red Light
  • You had it all
  • You left me in the air
  • Dear Lover

Արտաքին հղումներ խմբագրել