Մալայագիտություն, արևելագիտության ճյուղ, որը ուսումնասիրում է Մալայան կղզեխմբի երկրների (Բրունեյ, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր) պատմությունը, լեզուն, էկոնոմիկան, մշակույթը, արվեստը, կրոնը, փիլիսոփայությունը, էթնոգրաֆիան, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները։