Մալագա (բասկետբոլային ակումբ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալագա (այլ կիրառումներ)

«Մալագա բասկետբոլային ակումբ» (իսպ. անվանում՝ Club Baloncesto Málaga, S.A.D.), հովանավորչական պատճառներով նաև հայտնի որպես «Ունիկախա Մալագա» (Unicaja Málaga), իսպանական պրոֆեսոնալ բասկետբոլային ակումբ, որը հանդես է գալիս Իսպանիայի ACB լիգայում։ Տեղակայված է Անդալուսիա ինքնավար համայնքի Մալագա քաղաքում։ Տան հանդիպումները «Մալագան» անցկացնում է «Խոսե Մարիա Մարտին Կարպենա արենա» մարզապալատում։ Հիմնադրվել է 1992 թվականին։

Ունիկախա


Լիգաներ ACB
Բասկետբոլի Եվրոլիգա
Հիմնադրում 1992
Պատմություն Կախա դե Ռոնդա
(1977–1992)
Ունիկախա Մայորալ
(1992–1993)
Ունիկախա Պոլտի
(1993–1994)
Ունիկախա
(1994–այժմ)
Մարզադաշտ Խոսե Մարիա Մարտին Կարպենա արենա
(տարողությունը՝ 11 000)
Տեղագրություն Իսպանիա Մալագա, Անդալուսիա, Իսպանիա
Ակումբի գույներ Եղևնային կանաչ, սպիտակ և լայմ
              
Նախագահ Էդուարդո Գարսի Լոպեզ
Սեփականատեր {{{սեփականատեր}}}
Գլխավոր մարզիչ Հոան Պլազա
Առաջնություններ 1 Իսպանիայի առաջնություն
1 Իսպանիայի գավաթ
1 Կորաչի գավաթ
Կոնֆերենցիոն տիտղոսներ
Դիվիզիոն տիտղոսներ
Հավերժացված
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

Ակումբն հիմնադրվել է 1992 թվականին, երբ ACB-ում հանդես եկող և Մալագան ներկայացնող երկու թիմեր՝ «Կախա դե Ռոնդան» և «Մարիստասը» միավորվում են և ձևավորում մեկ ակումբ։

Ակումբի հաղթած առաջին առաջնությունը Կորաչի գավաթն էր՝ 2001 թվականին։ 2005 թվականին «Ունիկախան» հաղթում է Իսպանիայի թագավորական գավաթը, իսկ արդեն հաջորդ տարի՝ 2006-ին՝ առաջին ACB առաջնությունը։

2007 թվականին հոկտեմբերին, «NBA Europe Live» իրադարձության շրջանակներում «Ունիկախան» ընկերական հանդիպում է ունենում NBA«Մեմֆիս Գրիզլիս» ակումբի հետ և պարտության մատնում վերջինիս 102–99 հաշվով։ Այդ ժամանակաշրջանում «Մեմֆիսում» հանդես էին գալիս իսպանացիներ Պաու Գասոլը և Խուան Կարլոս Նավարոն[1]։

Ակումբի՝ Եվրալիգայում գրանցած ամենահաջող մրցաշրջանը համարվում է 2007 թվականը, երբ ավարտում է հանդիպումները զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Ունի կրտսեր թիմ՝ «Մալագա Բ» անվանումով, որն հանդես է գալիս Իսպանիայի բասկետբոլի առաջնության երրորդ դիվիզիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել