Մաթիլդա Մարքեզի (մարտի 24, 1821(1821-03-24)[1][2][3][…] կամ մարտի 28, 1826(1826-03-28)[4], Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն[5] - նոյեմբերի 17, 1913(1913-11-17)[1][5][6], հունիսի 18, 1913(1913-06-18)[7] կամ նոյեմբերի 18, 1913(1913-11-18)[4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), գերմանացի մեցցո-սոպրանո, երգեցողության ուսուցչուհի, բելկանտո ձայնային մեթոդի ջատագով։

Մաթիլդա Մարքեզի
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1821(1821-03-24)[1][2][3][…] կամ մարտի 28, 1826(1826-03-28)[4]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն[5]
Մահացել էնոյեմբերի 17, 1913(1913-11-17)[1][5][6], հունիսի 18, 1913(1913-06-18)[7] կամ նոյեմբերի 18, 1913(1913-11-18)[4]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտություներգչուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և վոկալի մանկավարժ
ԱմուսինSalvatore Marchesi?[8][5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[4]
ԵրեխաներԲլանշ Մարքեզի[5]
 Mathilde Marchesi Վիքիպահեստում
Մաթիլթա Մարքեզին 1897 թվականին

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Հոր ազգանունը Գրաուման էր, իսկ հորաքույրը Բեթհովենի դաշնակահար և ընկեր Դորոթեա վոն Էրթմանն էր՝ ծնյալ Գրաուման։ Պատանեկության տարիներին ընտանիքը հայտնվել է դժվարին կացության մեջ, և 22 տարեկանում է մեկնել Վիեննա վոկալի դասեր առնելու։ Հետագայում մեկնել է Փարիզ և սովորել բարիտոն Մանուել Գարսիա II-ի մոտ, որը նրա վրա մեծ ազդեցություն է թողել։ Երգչուհու դեբյուտը կատարել է 1844 թվականին ու կարճատև կարիերա ունեցել օպերայում ու մենահամերգներում։ 1849 թվականից սկսել է դասվանդել, իսկ 1852 թվականին ամուսնացել է իտալացի բարիտոն Սալվադորե Մարքեզիի հետn (մահացել է 1908 թվականին)։

Հենց այս ասպարեզում է հանրահայտ դարձել․ դասավանդել է Քյոլնի կոնսերվատորիայում, իսկ 1870-ական թվականներին՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում, որտեղ ի թիվս այլոց, դասավանդել է նաև Մարի Ֆիլունգերին[12]։ 1881 թվականին Փարիզում բացել է իր սեփական դպրոցն ու այնտեղ անցկացրել կյանքի մնացած մասը։ Հռչակ է ձեռք բերել որպես մի շարք մեծ երգչուհիների վոկալի ուսուցիչ, որոնցից ամենահայտնին թերևս Նելլի Մելբան է, բայց դասավանդել է նաև այնպիսի ականավոր երգչուհիների, ինչպիսիք են՝ Էմմա Կալվեն, Ֆրանսեզ Ալդան, Սելմա Կուրցը և Էմմա Էյմզը։ Վախճանվել է Լոնդոնում 1913 թվականին։

Դասավանդում խմբագրել

Երգեցողության բելկանտո ոճի նվիրյալ ջատագովն էր․ պնդում էր, որ երգեցողության միայն երկու տեսակ գոյություն ունի՝ «լավ և վատ», և որ պատշաճ պատրաստված վոկալիստը կարող է երգել հին բելկանտո ոճում։

Ընդհանուր առմամբ երգեցողության նատուրալիստական ոճի կողմնակից էր․ ճիշտ էր համարում շնչելու բնազդային մեթոդը և պայքարում «ժպտացող» բերանային դիրքի դեմ, որն իր ժամանակակից մյուս դասավանդողներն էին նախընտրում։ Հատկապես հետաքրքրվում էր ձայնասահմանով, այն անվանելով «կանացի ձայնի ձևավորման ու զարգացման ալֆան ու օմեգան, երգեցողության բոլոր հին ու նոր մեթոդների հենասյունը»։ Բազմիցս արհամարհանք է արտահայտել այն ուսուցիչների հասցեին, որոնք առաջարկում էին մեթոդներ, ըստ որոնց ձայնն ամբողջությամբ ձևավորվում է մեկ կամ երկու տարվա ընթացքում․ ընդհակառակն, նա զգում էր, որ վոկալ մարզումներին պետք է մոտենալ դանդաղ ու մտածված տեմպով։

Դասավանդման նրա երկու տարբերակիչ առանձնահատկություններից էին «անալիտիկ մեթոդն» ու սկսնակների համար շատ կարճ պարապմունքները։ «Անալիտիկ մեթոդը» կարևորություն էր տալիս երգվածի տեխնիկական և էսթետիկ բնույթի ինտելլեկտուալ ըմբռնմանը, լինեն դրանք մեծ արիաներ, թե պարզ ձայնային վարժություններ։ Պնդում էր, թե առանց հասկանալու, հիշողությամբ պարապելը խիստ վնասակար է ձայնի արտիստիկ օգտագործման համար։ Պնդում էր նաև, որ սկսնակները պետք է կարճաժամկետ պարապմունքներ անեն, ընդամենը հինգ րոպե օրվա մեջ երեք-չորս անգամ, որն իհարկե կարող է և պետք է երկարացվի ձայնի հասունանալուն զուգընթաց։

Աշակերտներ խմբագրել

Նրա աշակերտների թվում էին՝

  • Սյուզան Ադամս
  • Ֆրանսեզ Ալդա
  • Զիգրիդ Առնոլդսոն
  • Բլանշ Արրալ
  • Քեյթ Բենսբերգ
  • Նադինա Բուլցիոֆ
  • Էմմա Կալվե
  • Ադա Քրոսլի
  • Իլմա դե Մուրսկա
  • Մեյ Դե Սոուսա
  • Մարի Դյումա
  • Էմմա Էյմզ
  • Ռոուզ Էտինգեր
  • Անտուանետ Ֆրիչի
  • Մարի Ֆիլունգեր[12]
  • Մերի Գարդեն
  • Էտելկա Գերստեր
  • Լուիզ Ջոնսոն-Միսիևիչ
  • Ջին Ջոմելլի
  • Բոժենա Կացերովսկա
  • Մեյ Կալնա
  • Կատարինա Կլաֆսկի
  • Գաբրիելլա Կրաուսս
  • Սելմա Կուրց
  • Միրիամ Լիսետտե
  • Էստել Լիբլինգ
  • Բլանշ Մարքեզի (իր դուստրը)
  • Տիկին Նելլի Մելբա
  • Եվգենյա Մռավինա
  • Լուիզ Նատալի-Գրահամ
  • Էմմա Նևադա
  • Ագլայա Օրգենի
  • Ջինա Օսելիո
  • Ռեգինա Պաչինի
  • Ռոզա Պապիր
  • Աննա Պեսսիակ-Շմերլինգ
  • Մարտա Պետրինի
  • Սեդոր Ռոդես
  • Լուիզ Ռիգեր
  • Կարոլին Սալլա
  • Սիբիլ Սանդերսոն
  • Ֆրանսեզ Սավիլլ
  • Էվելին Սկոտնի
  • Նադինա Սլավիանսկի
  • Ջորջինա Ստիրլինգ
  • Մեգգի Ստիրլինգ
  • Ֆլորենս Տորոնտա
  • Գուիլաում Տրեմելլի
  • Ինես ՄքՔյուն Ուիլյամսոն
  • Էլեն Բիչ Յո
  • Նադեժդա Զաբելա-Վրուբել

(Աշակերտներից ոմանք նշված էին 1899 թվականի Anniversary Fete – հիսուն տարվա պրոֆեսորություն, Մաթիլդա Մաթքեզի, 1849–1899 պաստառի վրա

Ընտանիք խմբագրել

Դուստրը՝ կոնտրալտո Բլանշ Մարքեզին (1863–1940), նույնպես հանրահայտ երգչուհի ու ուսուցչուհի էր, որն իր դեբյուտը կատարել է երիտասարդ տարիքում։ Առաջին անգամ օպերայում հանդես է եկել 1900 թվականին Պրահայում, որից հետո՝ 1902 և 1903 թվականներին երգել Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ Սիրված համերգային երգչուհի էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Baumgartner M. 81 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.)Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Grove Music OnlineOUP. — ISBN 978-1-56159-263-0doi:10.1093/GMO/9781561592630.ARTICLE.17730
  6. 6,0 6,1 6,2 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #116760206 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. Н. С. Маркези, Матильда (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 649.
  9. Le Figaro, Figaro (ֆր.) / A. BrézetParis: Société du Figaro, 1826. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
  10. Le Figaro, Figaro (ֆր.) / A. BrézetParis: Société du Figaro, 1826. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
  11. 11,0 11,1 https://books.google.fr/books?id=BrinQwUnAI4C&pg=PA190&lpg=PA190&dq=Virtuti+Ingenio+Saxe-Weimar,&source=bl&ots=hADpWVx1ZJ&sig=iO8EhxbUWTzBaxhM-jQeygobbUE&hl=fr&sa=X&ved=0ahUKEwj_qrSHn-nbAhXJUBQKHfdBDH0Q6AEIPTAD#v=onepage&q=Virtuti%20Ingenio%20Saxe-Weimar%2C&f=false
  12. 12,0 12,1 Manchester Faces and Places (Vol XVI No 2 ed.). Manchester: Geo. Woodhead and Co Ltd. February 1905. էջեր 44–45.

Նշումներ խմբագրել

  • Marchesi, Mathilde. Bel Canto: A Theoretical and Practical Vocal Method. Dover (1970). 0-486-22315-9
  • Marchesi, Mathilde. Marchesi and Music: Passages from the Life of a Famous Singing Teacher. New York ; London : Harper & Bros. Publishers, 1898.
  • Marchesi, Mathilde. Ten Singing Lessons. Preface by Madame Melba, introduction by W. J. Henderson. New York ; London : Harper, 1901.
  • Somerset-Ward, Richard. Angels & Monsters: Male and Female Sopranos in the Story of Opera, (Chapter 10, "Marchesi's Pupils"). New Haven ; London : Yale University Press, 2004. 0-300-09968-1

Արտաքին հղումներ խմբագրել