Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր

Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր (անգլ.` Lucasian Professor of Mathematics), պրոֆեսորություն Քեմբրիջի համալսարանում, աշխարհի ամենահեղինակավոր գիտական պաշտոններից մեկը[1][2]։ Այն կրողին անվանում են Լուկասյան պրոֆեսոր (անգլ.` Lucasian Professor)։ Պրոֆեսորության անդամների շարքին են դասվում՝ Իսահակ Նյուտոն, Ժոզեֆ Լարմոր, Չարլզ Բեբիջ, Ջորջ Գաբրիել Ստոքս, Պոլ Դիրակ, Սթիվեն Հոքինգ։

Հիմնադրվել է 1663 թվականին անգլիացի հոգևորական, քաղաքական գործիչ, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ և 1639-1640 թվականներին խորհրդարանի անդամ Հենրի Լուկասի (1610—1663) կողմից։ Հիմնադրումը պաշտոնապես հաստատվել է Չարլզ II արքայի 1664 թվականի հունվարի 18-ի հրամանով։

Ամբիոնի պատմությունը խմբագրել

Հենրի Լուկասը Քեմբրիջի համալսարանին ժառանգեց իր գրադարանը (շուրջ չորս հազար գիրք) և հողատարածքը, որը տարեկան 100 ֆունտ եկամուտ էր բերում, ինչն էլ ուղղվում էր մաթեմատիկայի պրոֆեսորի պաշտոնի ֆինանսավորմանը[3]։ Ներկայիս պաշտոնատարը տեսաբան ֆիզիկոս Մայքլ Գրինն է, ով ներկայումս Քեմբրիջի համալսարանի Քլեր սրահի կրթաթոշակառու է։ Նա նշանակվել է 2009 թվականի հոկտեմբերին[4]՝ հաջորդելով Սթիվեն Հոքինգին, ով 2009 թվականի սեպտեմբերին՝ իր 67-ամյակին, թոշակի անցավ՝ ինչպես որ պահանջվում է համալսարանում[5]։ Հոքինգը ներկայումս ստանձնում է մաթեմատիկայի Էմերիտուս Լուկասյան պրոֆեսորի պաշտոնը։

Լուկասյան պրոֆեսորների ցուցակը խմբագրել

# Նշանակման տարեթիվ Դիմանկար Անուն Մասնագիտացում Պաշտոնավարում (տարի)
1 1663   Իսահակ Բարոու
(1630 – 1677)
Կլասիկա և մաթեմատիկա 6
2 1669   Իսահակ Նյուտոն
(1642 – 1726)
Մաթեմատիկա և ֆիզիկա 33
3 1702   Ուիլյամ Ուիսթոն
(1667 – 1752)
Մաթեմատիկա 9
4 1711   Նիկոլաս Սաունդերսոն
(1682 – 1739)
Մաթեմատիկա 28
5 1739   Ջոն Քոլսոն
(1680 – 1760)
Մաթեմատիկա 21
6 1760   Էդվարդ Վորինգ
(1736 – 1798)
Մաթեմատիկա 38
7 1798   Իսահակ Միլներ
(1750 – 1820)
Մաթեմատիկա և քիմիա 22
8 1820   Ռոբերտ Վուդհաուս
(1773 – 1827)
Մաթեմատիկա 2
9 1822   Թոմաս Թուրթոն
(1780 – 1864)
Մաթեմատիկա 4
10 1826   Ջորջ Բիդել Էյրի
(1801 – 1892)
Աստղագիտություն 2
11 1828   Չարլզ Բեբիջ
(1791 – 1871)
Մաթեմատիկա և հաշվողական տեխնիկա 11
12 1839   Ջոշուա Քինգ
(1798 – 1857)
Մաթեմատիկա 10
13 1849   Ջորջ Գաբրիել Ստոքս
(1819 – 1903)
Ֆիզիկա, հեղուկների և գազերի մեխանիկա 54
14 1903   Ջոզեֆ Լարմոր
(1857 – 1942)
Ֆիզիկա 29
15 1932   Պոլ Դիրակ
(1902 – 1984)
Ֆիզիկա 37
16 1969 Ջեյմս Լայթհիլ
(1924 – 1998)
Հեղուկների և գազերի մեխանիկա 10
17 1979   Սթիվեն Հոքինգ
(ծնունդ՝ 1942)
Տեսական ֆիզիկա և տիեզերագիտություն 30
18 2009   Մայքլ Գրին
(ծնունդ՝ 1946)
Տեսական ֆիզիկա ներկայումս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Michael Green to become Lucasian Professor of Mathematics". Daily Telegraph. Retrieved 11 December 2012.
  2. Knox, K.; Noakes, R. and Hawking, S. (2007). From Newton to Hawking: A History of Cambridge University's Lucasian Professors of Mathematics. Cambridge: Cambridge University Press.
  3. "A Brief History of The Lucasian Professorship of Mathematics at Cambridge University."(չաշխատող հղում)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  5. "Hawking gives up academic title", 30 September 2009. Retrieved 1 October 2009 (Հոքինգը թողնում է ակադեմիական կոչումը)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Kevin Knox and Richard Noakes, From Newton to Hawking։ A History of Cambridge University's Lucasian Professors of Mathematics