Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողով

Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողով (անգլ.՝ International Commission on Mathematical Instruction, ICMI), Միջազգային մաթեմատիկական միությանը կից հանձնաժողով (IMU), որը զբաղվում է մաթեմատիկական կրթության զարգացմամբ և պրոբլեմներով։ Նրա անվանումը թարգմանվում է նաև, որպես «Մաթեմատիկայի դասավանդման միջազգային հանձնաժողով»։ IMU-ի միջոցով հանձնաժողովը մասնակցում է Գիտության միջազգային խորհրդի աշխատանքներին։

Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողով
Տեսակգիտական ընկերություն և Միջազգային կազմակերպություն
Երկիր Գերմանիա
ՀապավումCIEM
Հիմնադրված1908
Գլխադասային գրասենյակԲեռլին, Գերմանիա
Կայքmathunion.org/icmi(անգլ.)

Մաթեմատիկայի ուսուցման ընթացքում կրթական ստանդարտների կատարելագործմանն են ուղղված հանձնաժողովի կողմից կազմակերպվող ծրագրերը, սեմինարները, նախաձեռնություններն ու հրապարակումները։ 2013 թվականի դրությամբ հանձնաժողովի անդամ էին համարվում 92 երկրների ազգային մաթեմատիկական կազմակերպությունները[1]։

Պատմություն խմբագրել

Կազմակերպությունը հիմնադրվել է 1908 թվականին Հռոմում կայացած Մաթեմատիկների IV միջազգային կոնգրեսում, Հանձնաժողովի առաջին նախագահ է ընտրվել Ֆելիքս Կլայնը։ Հանձնաժողովի տպագիր օրգանը դարձավ տարին երկու անգամ հրատարակվող տեղեկագիրը։ Սկզբում (Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը) հանձնաժողովը այլ կերպ էր կոչվում։

  • Ֆրանսիական տարբերակը` Commission internationale de l'enseignement mathématique (CIEM).
  • Անգլիական տարբերակը` International Commission on the Teaching of Mathematics.

1950-1954 թվականներին անվանումը փոխեցին կոչելով International Mathematical Instruction Commission (IMIC), 1954 թվականին վերջնականապես ընդունվեց ներկայիս անվանումը[2]։

Առաջին տարիներին, հատկապես Կլեյնի մահից հետո (1925), հանձնաժողովի գործունեությունը աննշան է եղել, 1952 թվականին կազմակերպությունը ենթարկվեց վերակառուցման և զգալիորեն ակտիվացրեց իր աշխատանքները։

Կառուցվածք խմբագրել

Միջազգային մաթեմատիկական միության կազմի մեջ մտնող բոլոր երկրներն ավտոմատորեն դառնում են Հանձնաժողովի անդամներ։

Հանձնաժողովի կառավարումն իրականացնում է Գլխավոր ասամբլեան, որը կազմված է Գործադիր կոմիտեից[3] և բոլոր անդամ-երկրների ազգային ներկայացուցիչներից։ Գլխավոր ասամբլեան հավաքվում է 4 տարին մեկ անգամ, Մաթեմատիկական կրթության միջազգային կոնգրեսի շրջանակներում (ICME), այն քննարկում է ընթացիկ և հեռանկարային խնդիրները և ընտրում Գործադիր կոմիտեի նոր կազմ։

Գործունեություն խմբագրել

Բացի հիշատակված Մաթեմատիկական կրթության Միջազգային կոնգրեսի իրականացումից, Հանձնաժողովը զբաղվում է մաթեմատիկական կրթությանն առնչվող ազգային նախագծերի աջակցությամբ (ներառյալ նյութական)։ Հանձնաժողովի հովանավորությամբ կամ աջակցությամբ հրապարակվում են բազմաթիվ պարբերական հրատարակչություններ, այդ թվում`

  • The ICMI Bulletin
  • ICMI News – The ICMI electronic newsletter
  • ICME Proceedings
  • ICMI Studies Publications
  • Proceedings from other ICMI Conferences
  • L’Enseignement Mathématique

Սկսած 2000 թվականից հանձնաժողովը շնորհում է երկու թեմատիկ մրցանակներ

2013 թվականին դրանց ավելացավ երրորդ մրցանակը, որը կոչվում է Էմմա Կաստելնուովոյի (Emma Castelnuovo) անվամբ։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ICMI Members». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. Howson A. G. Seventy five years of the International Commission On Mathematical Instruction. Educational Studies in Mathematics № 15 (1984), pp. 75-93.
  3. «Executive Committee». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել