Մադրիդի դրոշը հանդիսանում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի պետական խորհրդանիշներից մեկը։

Մադրիդի դրոշ
Տեսակհամայնքի դրոշ
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Իրավասության տարածքՄադրիդ
Հարաբերություն3:2
Ընդունված է1967 թվականի ապրիլի 28-
Գույներմուգ մորեգույն

Մադրիդի դրոշը իրենից ներկայացնում է մուգ մորեգույն պաստառ, որի կենտրոնում տեղակայված է Մադրիդի զինանշանը։ Դրոշը ստեղծվել է 2:3 համամասնությամբ։ Մորեգույնի երանգները համապատասխանում են Պանտոնի գունային 207 և 208 մոդելներին։

Ելակի ծառին հենված արջի նշանակությունը հստակ հայտնի չէ, բայց ըստ հայտնի մի տեսակետ՝ արջն ու ծառը իրենցից ներկայացնում են հոգևորականության և քաղաքացիների միջև տնտեսության համար մղվով վեճը։ Յոթ աստղերը ներկայացնում եմ Մեծ Արջ համաստեղությանը ամենամոտ յոթ աստղերը։ Այս աստղերը խորհրդանշում են Հյուսիսային աստղը և, հետևաբար, հյուսիսային ուղղությունը, որի վրա գտնվում են մյուս բոլոր աստղերը։ Աստղերը ներկայացնում են Մադրիդը որպես վայր, ուր տեղակայված է կառավարությունը։