Մագոմեդ Օզդոև

ռուս ֆուտբոլիստ

Մագոմեդ Մուստաֆայիչ Օզդոև (ռուս.՝ Магоме́д Мустафа́евич Оздо́ев , նոյեմբերի 5, 1992(1992-11-05)[1], Գրոզնի, Ռուսաստան[2]), ռուս ֆուտբոլիստ, Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։

Մագոմեդ Օզդոև
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1992(1992-11-05)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Գրոզնի, Ռուսաստան
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2007 Ռուսաստան Անգուշտ
2008 Ռուսաստան Թերեք
2009 Ուկրաինա Դինամո (Կիև)
2010 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2015 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 56 (3)
2014—2015  Ռուսաստան Ռուբին 29 (6)
2015—2017 Ռուսաստան Ռուբին 58 (3)
2017  Ռուսաստան Թերեք 6 (0)
2018—մ.հ. Ռուսաստան Զենիթ (ՍՊ) 50 (3)
Ազգային հավաքական
2008—2009 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 13 (5)
2009—2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 2 (0)
2010—2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 7 (1)
2011—2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 5 (0)
2014—մ.հ. Ռուսաստան Ռուսաստան 21 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23.08.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 20.11.2019

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Իր կարիերան սկսել է սիրողական ֆուտբոլային լիգայում՝ «Անգուշտ» ակումբի կազմում։

15 տարեկանում տեղափոխվել է «Թերեքի» երիտասարդական կազմ։ Մեկ տարի անց՝ 2009 թվականին, Կիևի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզիչների կողմից հրավիրվել էր փորձաշրջան անցնելու։ Օզդոևին հետաքրքրել է գերմանական «Շալկե 04»-ը, որի հիմնական կազմ մտնելուն նրան խանգարել են միայն տարիքային սահմանափակումները։

 
Օզդոևը «Ռուբինի» կազմում

2010 թվականի փետրվարի 4-ին պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Թիմի հիմնական կազմում նորամուտը կատարել է հուլիսի 10-ին «Անժիի» դեմ խաղում՝ 87-րդ րոպեին փոխարինելով Դմիտրի Տորբինսկուն[3]։ 2011 թվականի ապրիլի 17-ին առաջին գոլն է խփել «Լոկոմոտիվի» կազմում Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» դարպասը (1։ 0)[4]։ Այդ խաղում կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին և արդյունավետ հարված է իրացրել հեռավորությունից։ 2011 թվականի սեպտեմբերին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2015 թվականը։ 2011 թվականի արդյունքներով առաջադրվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը և 141 միավորով զբաղեցրել երկրորդ տեղը։

Հերթական մարզչական վերադասավորումից հետո դադարել է հայտնվել մեկնարկային կազմում։ 2012/13 մրցաշրջանում անցկացրել է երեք կարճ հանդիպումներ՝ աչքի ընկնելով ևս մեկ գոլով։ Մրցաշրջանի երկրորդ կեսին նրան տեղափոխել են երիտասարդական թիմ։ 2013 թվականի ամռանը ռուսական ԶԼՄ-ները սկսել են խոսել Օզդոևի հնարավոր տեղափոխության մասին ԲԿՄԱ[5]։ Սակայն նա հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ մեկնարկային կազմում Լեոնիդ Կուչուկի ղեկավարությամբ։ Սակայն բելառուս մասնագետը նաև չի վստահել երիտասարդ ֆուտբոլիստին։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրած 13 հանդիպումներից հետո Օզդոևը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ «Լոկոմոտիվից»[6]։

2014 թվականի հուլիսի 14-ին վարձավճարով տեղափոխվել է «Ռուբին»[7]։ Նոր թիմում առաջին գոլը խփել է 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում (2:0)։ 2014/15 մրցաշրջանում եղել է «Ռուբինի» առանցքային ֆուտբոլիստ՝ անցկացված 30 խաղից մասնակցելով 29-ին, խփել է վեց գոլ և կրկին հրավիրվել է Ռուսաստանի հավաքական։ 2014 թվականի դեկտեմբերին «Լոկոմոտիվի» նախագահ Օլգա Սմորոդսկայան հայտարարել է Օզդոևի վաճառքի շուրջ տարվող բանակցությունների մասին[8]։ 2015 թվականի հունվարի 2-ին Օզդոևը դարձել է «Ռուբինի» լիարժեք խաղացող, ընդ որում նոր պայմանագիրը պետք է ուժի մեջ մտներ միայն տարեվերջին[9]:Այսպիսով, ֆուտբոլիստը պետք է «Ռուբին» տեղափոխվեր անվճար հիմունքներով։ Մրցաշրջանի վերջնամասում չորս հանդիպումներում խփել է երեք գոլ և «Ռուբինին» օգնել է զբաղեցնել 5-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։ Մոսկվայի «Դինամոյի» որակազրկման շնորհիվ «Ռուբինը» հայտնվել է Եվրոպայի լիգայում։ Ամռանը Օզդոևը հետաքրքրվում էր Մոսկվայի «Սպարտակով», սակայն կազանյան ակումբը բացառել է իր հենակետայինի վաճառքի տարբերակը[10]։ 2015/16 մրցաշրջանի մեկնարկին իր 100-րդ հանդիպումն է անցկացրել Պրեմյեր լիգայում։

2017 թվականի փետրվարի 13-ին վարձավճարով տեղափոխվել է «Թերեք»՝ անցկացնելով 6 հանդիպում[11]։

2018 թվականի փետրվարի 15-ին 4,5 տարվա պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[12]։

Կարիերան հավաքականում խմբագրել

 
Հավաքականում՝ Ադրբեջանի դեմ խաղում

Օզդոևը Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը մասնակցելու թեկնածուներից մեկն էր, սակայն չի հայտավորվել դիրքերում հավասարակշռություն ունենալու անհրաժեշտության պատճառով[13]։ Մյուս պատճառն էլ այն էր, որ հավաքականում նա դիտվում էր որպես հենակետայինի դիրքում հանդես եկող Դենիսովի փոխարինող, սակայն «Լոկոմոտիվում» նա միշտ չէ, որ խաղացել է իր դիրքում, արդյունքում ազդել է հենակետային դիրքում փորձի պակասի վրա։ Դենիսովի դիրքի որոշումը մնացել է հավաքականում միակը, քանի որ որոշակի տարբերակների դեպքում նրան կարող էր փոխարինել Շիրոկովը[14]։ «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում տեղը կորցնելուց հետո դադարել է ընդգրկվել նաև հավաքականի կազմում։

Հավաքականում նորամուտը կատարել է 2014 թվականի աշնանը Ադրբեջանի դեմ ընկերական խաղում, երբ հավաքականի մարզիչն էր Ֆաբիո Կապելոն։

Հավաքականի կազմում առաջին և հաղթական գոլը խփել է 2016 թվականի նոյեմբերի 15-ին Ռումինիայի դեմ խաղում՝ աչքի ընկնելով ավելացված ժամանակի վերջին րոպեին (1:0)[15]։ Օզդոևը երկրորդ գոլը խփել է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին Շոտլանդիայի դեմ տնային խաղում (4:0)[16]:Երեք օր անց աչքի է ընկել Կիպրոսի հետ մրցապայքարում (5:0)[17]։

Անձնական կյանք խմբագրել

Օզդոևը հայրենական մեծ պատերազմի մասնակից, Ռուսաստանի Դաշնության հերոս (1995), օդաչու Մուրադ Ահմեդի թոռն է[18] (1922-1999):

Ազգությամբ ինգուշ է[19]։ Ծնվել է Գրոզնիում, սակայն պատերազմի արդյունքում ընտանիքը տեղափոխվել է Ինգուշեթիա[20]։ Ամուսնացած է թաթար մոդել Մարգարիտա Մուսլիմովայի հետ։ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին ծնվել է նրա որդին՝ Թեմուրը[21][22]։ 2018 թվականի փետրվարի 19-ին ծնվել է նրա աղջիկը՝ Աիշան[22]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2020 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Լոկոմոտիվ (Մոսկվա) Պրեմիեր Լիգա 2010 3 0 1 0 0 0 4 0
2011/12 30 1 2 0 7 0 39 1
2012/13 10 1 1 0 11 1
2013/14 13 1 1 0 14 1
Ընդհանուր 56 3 5 0 7 0 68 3
  Ռուբին Պրեմիեր Լիգա  2014/15 29 6 3 0 32 6
2015/16 29 2 0 0 10 0 39 2
2016/17 10 0 2 0 12 0
2017/18 19 1 2 0 21 1
Ընդհանուր 87 9 7 0 10 0 104 9
  Թերեք Պրեմիեր Լիգա  2016/17 6 0 0 0 6 0
Ընդհանուր 6 0 0 0 0 0 6 0
  Զենիթ (ՍՊ) Պրեմիեր Լիգա 2017/18 4 0 0 0 0 0 4 0
2018/19 16 0 2 0 7 1 25 1
2019/20 26 3 3 0 6 1 1 0 36 4
2020/21 4 0 0 0 0 0 1 1 5 1
Ընդհանուր 50 3 5 0 13 2 2 1 70 6
Ամբողջ կարիերա 199 15 17 0 30 2 2 1 248 18

Հավաքականում խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ
 Ռուսաստան Տարի ԱԱ որակավորման խաղեր ԱԱ եզրափակչի խաղեր ԵԱ որակավորման խաղեր ԵԱ եզրափակչի խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2014 0 0 0 0 2 0 0 0 2 0 4 0
2015 0 0 0 0 0 0 0 0 2 0 2 0
2016 0 0 0 0 0 0 0 0 4 1 4 1
2017 0 0 0 0 0 0 0 0 2 0 2 0
2019 0 0 0 0 9 2 0 0 0 0 9 2
Ընդհանուր կարիերայում 0 0 0 0 11 2 0 0 10 1 21 3

Ընդհանուր պաշտոնական խաղերում՝ 21 խաղ; 3 գոլ, 15 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն[23]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Լոկոմոտիվ» (Մոսկվա)
  «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ)
  •   Ռուսաստանի առաջնության հաղթող (2) - 2018/19, 2019/20
  •   Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 2019/20
  •   Ռուսասատանի սուպերգավաթի դափնեկիր - 2020

Անձնական խմբագրել

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) - № 3 — 2018/19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Оздоев: в Грозном жил там, где открыли новую арену». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  3. Павел Новиков. (10 июля 2010). «Магомед Оздоев: «В «основе» все намного быстрее»». пресс-служба ФК «Локомотив». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «Матч Локомотив — Волга. СОГАЗ-Чемпионат России по футболу 2011, 5-й тур, № 39». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  5. Кучук не хочет отпускать Оздоева в ЦСКА
  6. Оздоев уйдёт из «Локомотива»
  7. Магомед Оздоев — в «Рубине»
  8. «16 клубов РФПЛ должны получать €300 млн в год за телевизионные права»
  9. «Рубин» выкупил Оздоева у «Локомотива»
  10. «Оздоев отказался от перехода в «Спартак»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «Магомед Оздоев перешел в «Терек» на правах аренды». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  12. Магомед Оздоев и Эльмир Набиуллин продолжат карьеру в «Зените»
  13. Дик Адвокат: «Решение по Набабкину приняли пару дней назад»
  14. EURO-2012 — 9 дней. Дик АДВОКАТ: «ПОЛАГАЮ, РЕШЕНИЕ ПО МОЕМУ КОНТРАКТУ ПРИНИМАЛ НЕ ФУРСЕНКО»
  15. Отчёт о матче
  16. Отчёт о матче
  17. Отчёт о матче
  18. «Мурад Ахмедович Оздоев». РФС. 2020. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)
  19. «Родные стены Магомеда Оздоева». fclm.ru. Վերցված է 22.8.2020-ին.
  20. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  21. «У Оздоева родился сын». sovsport.ru. Վերցված է 22.8.2020-ին.
  22. 22,0 22,1 «Жена Оздоева рассказала о первой встрече с мужем». sportbox.ru. Վերցված է 22.8.2020-ին.
  23. Родные стены Магомеда Оздоева | ФК Локомотив

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագոմեդ Օզդոև» հոդվածին։