Մագնուս Սկևինգ (Magnús Örn Scheving, նոյեմբերի 10, 1964(1964-11-10), Բորգարնես, Իսլանդիա), իսլանդացի գրող, պրոդյուսեր, ձեռնարկատեր և մարզիկ։ Հանդիսանում է նաև հեղինակ և դերասան «Lazy Town» սերիալում։

Մագնուս Սկևինգ
իսլ.՝ Magnús Örn Eyjólfsson Scheving
Ծնվել էնոյեմբերի 10, 1964(1964-11-10) (59 տարեկան)
ԾննդավայրԲորգարնես, Իսլանդիա
ԿրթությունԻսլանդիայի համալսարան
Քաղաքացիություն Իսլանդիա
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մարզիկ և aerobic gymnast
Ամուսին(ներ)Ragnheiður Melsteð?

Վաղ տարիներ և կարիերա խմբագրել

Մագնուս Սկևինգը ծնվել է Ռեյկյավիկում, բայց մեծացել է Բորգարնես փոքրիկ քաղաքում (Իսլանդիա

Սպորտային մարմնամարզության Իսլանդիայի վեցակի չեմպիոն է։ 1994 և 1995 թվականներին նույն ասպարեզում Եվրոպայի չեմպիոն է դարձել։ 1994 թվականին Աշխարհի մարմնամարզության չեմպիոնատում դարձել է արծաթե մեդալակիր սպորտային մարմնամարզություն սպորտաձևում։ Նույն թվականին դարձել է Իսլանդիայի տարվա մարզիկը[1]։

Որպես հեղինակ գրող ստեղծել է «Lazy Town» գիրքը, որի հիման վրա էլ նկարահանվել է համանուն սերիալը։ Մագնուսը նկարահանվել է այդ ֆիլմում Սպորտակուս սուպերհերոսի դերով և բոլոր ակրոբատիկ հնարքները անձամբ է կատարել։

Անձնական կյանք խմբագրել

Մագնուս Սկևինգը ամուսնացած է Ռագնհեյդուր Մելստեդի հետ։ Նրանք ունեն 2 երեխաներ և նույնքան էլ թոռներ։ Մագնուսի արտաամուսնական կապից կա ևս մեկ երեխա՝ աղջիկ։ Ինքն անձամբ ունի ավագ քույր և կրտսեր եղբայր։ Ներկայումս Մագնուսը կնոջ հետ ապրում է իսլանդական Սելտյարնարես քաղաքում։

Ֆիլմագրություն խմբագրել

տարի ֆիլմ/սերիալ բնօրինակ անվանում դեր
2004 LazyTown (հեռուստասերիալ) Lazy Town Սպորտակուս
2008 LazyTown LazyTown Սպորտակուս
2008 Teletón Teletón Սպորտակուս
2010 Լրտեսը հարևանությամբ The Spy Next Door Փոլդակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "The adventures of Sportacus!". Արխիվացված 2013-10-04 Wayback Machine Fédération Internationale de Gymnastique. Retrieved February 13, 2013.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնուս Սկևինգ» հոդվածին։