Մագնիսական լեռ, երկրագնդի վրա որոշակի վայր է, որտեղ շրջակա միջավայրի լանդշաֆտը մարդու մոտ առաջացնում է տեսողական խաբկանք. թվացյալ զառիթափը, պարզվում է, փոքրիկ բլուր է, և հակառակը։ Այսինքն՝ շարքից դուրս եկած ավտոմեքենան հանգիստ կարող է «վեր բարձրանալ» երկրի ձգողության ուժի շնորհիվ[1]։

Մագնիսական լեռ Լադախում, Հնդկաստան
Մագնիսական լեռ, Moncton, Կանադա

Երկրագնդի վրա մագնիսական լեռներ կան Հայաստանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում և այլուր։

Բացատրությունը խմբագրել

Մագնիսական լեռների թեքությունը միմիայն օպտիկական խաբկանք է, թեև այս վայրերում նման երևույթները ասոցիացվում են մագնիսական ու նույնիսկ գերբնական ուժերի հետ։

Երևույթը նկարագրող փաստերից ամենակարևորն այն է, որ հորիզոնը ամբողջովին կամ մասամբ անհարթ է, «խախտված»։ Քանի որ այն կամայական ձև ունի, մակերեսի թեքությունը որոշելը բավականին դժվար է. չկա այնպիսի կայուն ձևով մակերես, որի վրա հիմնվելով հնարավոր լինի հստակ իմանալ թեքությունը, նրա ուղղությունը, ձևը և չափը։ Հետաքրքիրն այն է, որ խաբկանքը չի վերաբերում տվյալ մագնիսական լեռան վրա գտնվող առարկաներին, մարդը դրանց տեսնում է գրեթե իրենց «տեղում»։

Աղբյուր խմբագրել