Մագնիսական դաշտի լարվածություն

Մագնիսական դաշտի լարվածություն, վեկտորական ֆիզիկական մեծություն, միջավայրում մագնիսական դաշտի քանակական բնութագրերից։ Նշանակումը՝ ։

Հատկություններ խմբագրել

Ընդհանուր դեպքում մագնիսական դաշտի լարվածությունը կախված է ժամանակից և տարածական կոորդինատներից։ Բավարարում է Մաքսվելի հավասարումներին։

Միավորների ՍԳՎ համակարգում  -ը մագնիսական դաշտի մյուս ավելի հիմնական բնութագրի՝ մագնիսական ինդուկցիայի   վեկտորի հետ կապված է

 

առնչությամբ, որտեղ M-ը մագնիսացման վեկտորն է, այսինքն՝ միջավայրի միավոր ծավալի մագնիսական մոմենտը։

Իզոտրոպ միջավայրի դեպքում   և   վեկտորները կապված են պարզ գծային առնչությամբ՝

 

(ՍԳՎ համակարգում), որտեղ  -ն միջավայրի մագնիսական թափանցելիությունն է։ Վակուումում   և մագնիսական դաշտի լարվածությունը համընկնում է մագնիսական դաշտի ինդուկցիային։

Չափման միավորներ խմբագրել

ՍԳՎ համակարգում մագնիսական դաշտի լարվածության չափման միավորը էրստեդն է, իսկ Միավորների միջազգային համակարգում՝ ա/մ-ը (1 է= 79.6 ամպեր/մ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 506