Մագնետրոն (հուն. μαγνή (τις), մագնիս և Էլեկ (տրոն)), բառի սկզբնական և լայն իմաստով՝ կոաքսիալ գլանային դիող, որը տեղադրված է իր առանցքով ուղղված մագնիսական դաշտում։ Էլեկտրոնային տեխնիկայում՝ գերբարձր հաճախականության իմպուլսային և անընդհատ տատանումների գեներացման սարք, որում էլեկտրոնների փոխազդեցությունը գերբարձր հաճախականության դաշտի էլեկտրական բաղադրիչի հետ տեղի է ունենում այնպիսի տարածության մեջ, որտեղ հաստատուն մագնիսական դաշտն ուղղահայաց է հաստատուն էլեկտրական դաշտին։ «Մագնետրոն» տերմինն առաջարկել է ամերիկացի ֆիզիկոս Ա. Տալը (A. Tull)։ Կառուցվածքային առանձնահատկությունների և բարձր օ. գ. գ-ի (մինչև 80%) շնորհիվ լայն տարածում են գտել բագմառեզոնատորային մագնետրոնները (նկ.)։ Կիրառվում է հիմնականում ռադիոլոկացիոն սարքավորման մեջ։

Մագնետրոնի երկայնական կտրվածք


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 114