Աննա Մագդալինա Թորեսեն, ի ծնե` Կրագ (դան․՝ Anne Magdalene Thoresen, հունիսի 3, 1819(1819-06-03)[1][2], Ֆրեդերիսիա, Դանիա - մարտի 28, 1903(1903-03-28)[1][2], Կոպենհագեն, Դանիա[3]), դանիացի-նորվեգացի բանաստեղծ, վիպասան, կարճ պատմվածքների հեղինակ և դրամատուրգ։ Համարվում է, որ նա ազդել է մի շարք գրողների վրա` իրենց կերպարները նրա նմանողությամբ ստեղծելու համար։ Նրա խորթ աղջիկը` Սյուզաննա Իբսենը, ամուսնացած է եղել Հենրիկ Իբսենի հետ։

Մագդալինա Թորեսեն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1819(1819-06-03)[1][2]
ԾննդավայրՖրեդերիսիա, Դանիա
Մահացել էմարտի 28, 1903(1903-03-28)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա[3]
ԳերեզմանԱսիստենս գերեզմանատուն
Քաղաքացիություն Նորվեգիա և  Դանիա[4]
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
ԱմուսինHans Conrad Thoresen?[5]
 Magdalene Thoresen Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է Ֆրեդերիսիայում, Դանիայում, աղքատ նավավար Թոմաս Նիելսեն Կրագի և Աննա Քրիստին Փեդերսենի դուստրն է։ Մագդալինան արտաամուսնական երեխա էր, և նրա մանկությունն անցել է իր տատիկի հետ։ 14 տարեկանում, իր տատիկի մահից հետո նա վերադարձել է ծնողների մոտ ու ապրել է նրանց հետ 6 տարի։ Մանկուց առանձնացել է իր անկախ բնավորությամբ, սիրել է կարդալ ու գրել է բանաստեղծություններ։ 20 տարեկանում մանկավարժության դասընթաց է ավարտել Կոպենհագենում, իսկ 1842 թվականին տեղափոխվել է Նորվեգիա, որտեղ դաստիարակչուհի է դարձել պաստոր Հանս Կոնրադ Թորեսենի ընտանիքում։ Նրա շնորհիվ Մագդալինան լավ ծանոթացել է նորվեգացի գյուղացիների կյանքին ու սիրել է նորվեգական խիստ բնությունը, որը բազմաթիվ անգամներ նկարագրել է իր պատմություններում։ Մեկ տարի անց ամուսնացել է պաստորի հետ և նրա հետ տեղաթոխվել է Բերգեն։ Նրանք միասին ապրել են գրեթե 17 տարի և ունեցել են 4 երեխա։ Պաստորը հինգ երեխա ուներ նախորդ ամուսնությունից, այդ թվում և` Սյուզաննա, ով հետո դարձել է Հենրիկ Իբսենի կինը և ում վրա Մագդալինան մեծ ազդեցություն է ունեցել։ 1858 թվականին իր ամուսնու մահից հետո նա տեղափոխվել է Կոպենհագեն (1861), հետո` 1866 թ.-ին` Օսլո[6]։ Կոպենհագենում ապրել է մինչև 1870 թվականը[7]։ Մահացել է Կոպենհագենում, 1903 թվականին[6]։

Կարիերա խմբագրել

Բերգենում Թորեսենների տունը հանդիպման վայր էր դարձել գրողների ու դերասանների համար։ 1850 թվականին Ուլե Բուլը թատրոն է հիմնում Բերգենում` կոչելով այն Det norske Theater: Թորեսենը չորս պիես է գրել, որոնք անանուն կերպով բեմադրվել են թատրոնում։ Թատրոնի միջոցով նա ծանոթացել է դրամատուրգ Հենրիկ Իբսենի հետ։ Նա ծանոթ էր Բյոռնստեռնե Բյոռնսոնին, ով 1860 թվականին տպագրել էր նրա Digte af en dame ժողովածուն։ Նրա վեպերից են. Studenten (1862), Signes Historie (1864), Min Bedstemoders Fortælling (1867) և Solen i Siljedalen (1868): Հաջողված պիեսներից է Et rigt Parti, որն առաջին անգամ բեմադրվել է Դանիական արքայական թատրոնում, 1870 թվականին, ավելի ուշ` Ստոկհոլմում և Օսլոյում։ 1872 թվականին հրատարակել է ճամփորդական Billeder fra Vestkysten av Norge գիրքը[6][7]։

Ազդեցություն խմբագրել

Թորեսենի անձնական կյանքը նորվեգական գրականության մեջ մի քանի կանացի կերպարների նախատիպ է դարձել, ներառյալ` Իբսենի Ռեբեկա Վեսթը և Էլիտա Վանգելը, Բյոռնսոնի Մարի Ստյուարտը և Պետրան[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #124939449 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. LIBRIS — 2018.
  5. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. 6,0 6,1 6,2 Johnsrud, Ellen Birgitte. «Magdalene Thoresen». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 «Magdalene Thoresen». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Beyer, Edvard (1975). Norges Litteraturhistorie (Norwegian). Vol. 3. Oslo: Cappelen. էջեր 555–558. ISBN 82-02-02996-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալինա Թորեսեն» հոդվածին։