ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն (ՄԱՕԱԳ) (անգլ.՝ United Nations Relief and Works Agency for Palestine Refugees in the Near East, UNRWA), ՄԱԿ-ի գործակալություններից մեկը, որը հիմնադրվել է Ընդհանուր վեհաժողովի կողմից 1949 թվականի դեկտեմբերի 8-ին Պաղեստինի փախստականներին օգնելու նպատակով[1]։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն
ՄԱՕԱԳ-ի լոգոն
Изображение логотипа
Տեսակorganization established by the United Nations?, aid agency?, Միջազգային կազմակերպություն և միջկառավարական կազմակերպություն
ՀապավումUNRWA
Հիմնադրված1949 թվական, դեկտեմբերի 8
Իրավ. կարգավիճակԿայուն
ՆպատակներՕգնել Պաղեստինի փախստականներին
Գլխադասային գրասենյակՀորդանան Ամման, Հորդանան
ՏեղագրությունԱմման, Բայադեր Վադի Սիր, փոստարկղ՝ 140157[1]
ՏարածաշրջանԱրևմտյան Ասիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
եբրայերեն
ՂեկավարPhilippe Lazzarini?
Վերադաս կազմակերպությունՄիավորված ազգերի կազմակերպություն
ՊատկանելիությունՄիավորված ազգերի կազմակերպություն
Բյուջե1.23 բիլիոն դոլար (2010–2011 թվականների տվյալներ)[2]
Անձնակազմ30 հազար աշխատակից[3]
Կայքunrwa.org

Այդ նաև հանգստություն ապահովեց հրեաներին և արաբ Պաղեստինի գաղթականներին որոնք գտնվում են Իսրայելի մեջ 1948 թվականի պատերազմից սկսած, մինչև Իսրայելի կառավարությունը իր պատասխանատվությունը իրականացրեց հրեա գաղթականների հանդեպ 1952 թվականին[4]։

Այսօր ՄԱՕԱԳ-ը նախատեսում է կրթություն, առողջապահություն, մարդասիրական օգնություն, սոցիալական ծառայություններ այն 5 միլիոն գրանցված պաղեստինյան փախստականներին, որոնք գրանցվել են 1948 թվականից մինչև 1967 թվականի պատերազմների ընթացքում և որոնց թվաքանակը ներառում է նաև բոլոր նրանց ժառանգներին[5]։ Օգնություն նախատեսվում է նաև պաղեստինյան փախստականներին, որոնք ապրում են Հորդանանում, Լիբանանում և Սիրիայում, ինչպես նաև Գազայի արևմտյան ափին։

Գործունեություն խմբագրել

Կառույցը սկսել է իր գործունեությունը 1950 թվականի մայիսից։ Փախստականների խնդրի վերաբերյալ համաձայնեցված լուծման բացակայության պատճառով գործակալության լիազորությունների ժամկետը պարբերաբար երկարաձգվում է։ Վերջին անգամ այն երկարաձգվեց մինչև 2011 թվականի հունիսի 30[1]։ Պաղեստինի փախստականների հարցի լուծման բացակայության համար օրենսդրական ժողովը կրկին հետաձգեց ՄԱՕԱԳ-ի մանդատը՝ վերջին անգամ այն երկարացնելով մինչը 2017 թվականի հունիսի 30։

Օգնություն խմբագրել

Մերձավոր արևելքում գրանցված 4.8 միլիոն պաղեստինցի փախստականների համար, ներառյալ՝ Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի, ինչպես նաև Գազականների հատվածի, Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի 58 փախստականների ճամբարում բնակվող 1.4 միլիոն փախստականների համար գործակալությունը հանդիսանում է մի շարք առաջնային ծառայությունների հիմնական մատակարար. կրթություն, առողջապահություն, մարդասիրական օգնություն, հասարակական բարեկեցություն ապահովող աշխատանքներ։ Այն իրականացնում է տեղային ֆինանսավորան ծրագիր և ենթակառուցվածքային աշխատանքներ պաշտոնապես սահանված ճամբարի տարածքներում[3]։

2000 թվականից ի վեր ՄԱՕԱԳ-ն առաջին մարդասիրականօգնություն է ցույց տալիս, որպեսզի հնարավորինս մեղմացնի առկա ճգնաժամի հետևանքները Գազայում և Արևմտյան ափում բնակվող փախստակաների ամենախոցելի շերտի համար[3]։

2006 թվականից մինչ օրս այն ակտիվորեն արձագանքում է Լիբանանում բախումներից տուժած փախստականների կարիքներին։

Գրասենյակներ խմբագրել

ՄԱՕԱԳ-ի աշխատանքներին էապես նպաստում են Ամմանում և Գազայում տեղակայված երկու գլխավոր գրասենյակները։ 23 հոգուց բաղկացած Խորհրդատվական հանձնաժողովն օգնում է գլխավոր հանձնակատարին, որը գործակալության աշխատանքների մասին զեկուցում է Ընդհանուր վոհաժողովին։ Խորհրդատվական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են.

Տվյալներ խմբագրել

  • Գլխավոր Հանփնակատար՝ Ֆիլիպպո Գրանդի (Իտալիա)
  • Գլխավոր գրասենյակ՝ (Ղազա) Գամալ Աբդուլ Նասսեր փողոց,
  • Փոստարկղ՝ 61 ք, Ղազա
  • Հեռ.՝ (972-8) 288 7333, ֆաքս՝ (972-8) 288-7555
  • Գլխավոր գրասենյակ՝ Հորդանան, Ամման, 11814
  • Բայադեր Վադի Սիր, փոստարկղ՝ 140157
  • էլ փոստ՝ HQ-PIO@unrwa.org

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հիմնարար Փաստեր», Միավորված Ազգերի կազմակերպություն, Երևան, 2013 թվական, էջ 83
  2. Frequently asked questions
  3. 3,0 3,1 3,2 «Հիմնարար Փաստեր», Միավորված Ազգերի կազմակերպություն, Երևան, 2013 թվական, էջ 84
  4. Howard Adelman, Elazar Barkan (2011 թ․ հունիսի 28). No Return, No Refuge: Rites and Rights in Minority Repatriation. Columbia University Press. էջ 12. ISBN 978-0-231-15336-2.
  5. UNRWA in Figures.