Ճուռականման շահրիկ (լատին․՝ Silvia nisoria), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։

Ճուռականման շահրիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Շահրիկներ
Լատիներեն անվանում
Silvia nisoria
Հատուկ պահպանություն
Cuculus canorus canorus + Sylvia nisoria

Կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը՝ 15,5 սմ է, թևերի բացվածքը՝ 23-27 սմ, կենդանի զանգվածը՝ 21-25 գ։ Խոշոր շահրիկ է՝ դարչնա-մոխրագույն փետրավորմամբ, թևին կան 1 զույգ բաց գույնի զոլեր, կտուցը հաստլիկ է։ Հասունի աչքի ծիածանաթաղանթը բաց դեղին է, մարմինը վերևից՝ մոխրագույն, ներքևից՝ աղոտ սպիտակ՝ կիսալուսնաձև մուգ խայտերով։ Հասունը դեղնամոխրագույն է՝ մոխրա-դարչնագույն երանգներով, մարմինը ներքևից՝ թույլ զոլավոր, աչքի ծիածանաթաղանթը՝ մուգ, հոնքը՝ բաց գույնի։ Երկչոտ է, հաճախ բնադրում է շամփրուկների հարևանությամբ։ Թաքնված թռչուն է, ճանաչվում է արուի բարձր երգով։ Բնակվում է արևկող անտառեզրերին, լեռնալանջերի թփուտային մացառուտներում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։ Գարնանային վերադարձը և հարսանեկան զույգերի ձևավորումը՝ ապրիլի վերջ-մայիսի 1-ին տասնօրյակին։

Բազմացում խմբագրել

Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի 1-ին կեսից, ձվերի լրիվ քանակով բները՝ մայիսի 2- րդ տասնօրյակի վերջից հունիսի 3- րդ տասնօրյակը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 100-125 մմ)՝ ցողուններից։ Բնադրում է փշոտ թփուտներում։ Դնում է 21 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ դարչնագույն և ձիթապտղագույն-կանաչ պտերով 4-5 ձու։ Թխսակալում են հավանաբար էգը և արուն՝ 12-14 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 11-12-րդ օրը։ Աներեր թռչող ձագերը ծնողների հետ ընտանիք են կազմում հունիսի 20-ից հուլիսի 20-ը, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև օգոստոսի 1-ին տասնօրյակը։ Աշնանային չուն՝ հավանաբար օգոստոսի վերջին։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։