Ճոճկան

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Ճոճկան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Գյուղ
Ճոճկան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Համայնք Ալավերդի համայնք
Հիմնադրված է4-րդ դար թ.
ԲԾՄ740 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1559[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ճոճկան (Հայաստան)##
Ճոճկան (Հայաստան)

Ալավերդի քաղաքից հեռու է մոտ 16 կմ հյուսիս-արևելք, Դեբեդ գետի ձախ կողմում՝ Վիրահայոց լեռների հարավահայաց բարձրադիր լանջին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 740 մ բարձրության վրա։

Պատմություն խմբագրել

Ըստ Ղազար Փարպեցու՝ Ճոճկան գյուղը հիմնվել է IV դարում Ջոջիկ իշխանի կողմից։

Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1886 թվականին հայտնի գեներալ Միքայել Թարիելովիչ Լոռիս-Մելիքովի մայրը Կատարինա Հովհաննիսյան Լորիս-Մելիքյանի բարեգործական նկատառումներով։ Շրջակայքում պահպանվել են Նահատակի վանք կոչված մատուռը (1612 թվական), ուր իբր ամփոփված է Վարդան նահատակի նշխարը, Շփրթնավանքը (17-րդ դար), որմնափակ հուշարձան (13-րդ դար), գերեզմանոց՝ (13-17-րդ դարեր) խաչարձաններով, գյուղատեղիներ։ Մատուռի վրա գտնվում է փոքրիկ լճակ, քարաժայռերից այդտեղ թափվող ջուրը առաջացնում է փոքրիկ ջրվեժ։ Գյուղից մի քանի կիլոմետր դեպի Հաղպատ կա մի ժայռ, որը կոչվում է Լենկթեմուրի քար։ Ճոճկանը 19-րդ դարի վերջերին եղել է գեներալ Լոռիս Մելիքովի և իշխան Լևոն Մելիքովի կալվածքը[3]։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ճոճկանի մշտական բնակչությունը կազմել է 1559, առկա բնակչությունը՝ 1480 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 501 646 1071 1401 1337 1822 1819 2292[5] 1907 1559[1]

Հասարակական կյանք խմբագրել

Համայնքում կա 408 առանձնատուն՝ 36180 քմ տարածքով։ Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց։ Դպրոցում սովորում են 380 աշակերտներ։ Համայնքն ունի մեկ մշակույթի տուն։ Գործող գրադարանն ունի 7512 անուն գիրք և տեղավորված է մշակույթի պալատում։ Գյուղում գործում է մեկ բուժ. ամբուլատորիա, որը կառուցվել է 2000 թ., ապահովված է բուժ. սարքավորումներով։ 1960-1990 թթ գյուղում արտադրվել և մթերվել է տարեկան մինչև 3000 տոննա պտուղ, 300 տ խաղող և 1000 տ բանջարեղեն։

Կլիմա խմբագրել

Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը շոգ, չորային։ Հաճախակի են դարձել կարկտահարությունը, երաշտը, որից խիստ տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. Շախկյան, Գառնիկ (2017). Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան. Երևան: Տիգրան Մեծ. էջ 474.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 131» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 767 — 916 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ճոճկան բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։