«Ճիչ 4» (անգլ.՝ Scream 4), 2011 թվականի ամերիկյան սլեշեր ֆիլմ, որը «Ճիչ» ֆիլմաշարի 4-րդ ֆիլմն է։ Ֆիլմը նկարահանվել է Ուես Քրեյվենի կողմից, իսկ սցենարը գրել է Քևին Ուիլիամսոնը։ Ֆիլմի գլխավոր հերոսների դերերը կատարում են Նիվ Քեմփբելը, Քորթնի Կոքսը, Քևին Ուիլիամսոնը, Դեյվիդ Արքեթը, Էմմա Ռոբերթսը և Հեյդեն Փեյնթիերը։ Սցենարը պատմում է Սիդնի Փրեսքոթի մասին, ով Վուդսբորո քաղաքի սպանություններից 10 տարի անց գալիս է իր հայրենի քաղաք, որպես իր գրքի տուրի մի մաս։ Երբ նա ժամանում է, Ուրվականի դեմքը կրկին սկսում է Վուդսբորոյի ավագ դպրոցի ուսանողների սպանությունները, ներառյալ իր զարմուհու ընկերներին։ Փրեսքոթը, Գեյլ Ուեզերսը և Դյուի Ռայլին կրկին միավորվում են մարդասպանին կանգնեցնելու համար։ Սակայն մինչ դա, նրանք պետք է սովորեն «նոր սերնդի» մարդասպանի կանոնները։

Ճիչ 4
անգլ.՝ Scream 4
Ֆիլմի պաշտոնական պաստառ
Երկիր ԱՄՆ
Ժանրսլեշեր, ֆիլմ անչափահասների համար, թրիլեր, միստիկ ֆիլմ, սարսափ ժանրի կատակերգություն և կինոկատակերգություն
Թեմաinfluence of mass media?[1], Սոցիալական մեդիա[1], ինտերնետային հայտնիություն[1], Նախանձ[1], survivor?[1] և reboot?[1]
Թվականապրիլի 11, 2011[2], մայիսի 5, 2011[3] և ապրիլի 15, 2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւես Քրեյվեն[4][5][6][…]
ՊրոդյուսերՔեվին Ուիլյամսոն և Ուես Քրեյվեն
Սցենարի հեղինակՔեվին Ուիլյամսոն
ԴերակատարներԴևիդ Արքեթ[4][7][8][…], Նիվ Քեմփբել[4][7][5][…], Քորթնի Քոքս[4][7][8][…], Էմիլի Ուիլյամս, Կառլոս Ալազրաքի, Մարիել Ջաֆե[4][8], Ռորի Կալկին[4][8], Մառլի Շելտոն[4][8], Նիկո Տորտորելլա[8], Մերի ՄաքԴոնել[4][8], Էնթոնի Անդերսոն[4][8], Ադամ Բրոդի[4][8], Էրիկ Կնուդսեն[8], Էլիսոն Բրի[4][8], Էյմի Թիգարդեն[8], Բրիտ Ռոբերտսոն[8], Լյուսի Հեյլ[9][8], Շենեյ Գրայմս, Աննա Պեքուին[8], Քրիստեն Բել[8], Հիզիր Գրեմ, Նենսի Օ'Դելլ[8], Էմմա Ռոբերթս[10], Հեյդեն Փանեթիեր[10] և Ռոջեր Լ. Ջեքսոն
ՕպերատորՓիթեր Դեմինգ
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՓիթեր ՄաքՆալթի
Պատմվածքի վայրWoodsboro?
ԿինոընկերությունDimension Films, Outerbanks Entertainment և The Weinstein Company
Տևողություն111 րոպե
Բյուջե$40 միլիոն[11]
Շահույթ$97.1 միլիոն[11]
ՏեղայնացնողDimension Films
ՆախորդՃիչ 3
ՀաջորդՃիչ
IMDbID 1262416
ԿինոՊոիսկID /841605
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=UlaZfOiGaCU
 Scream 4 Վիքիպահեստում

Սկզբում ֆիլմաշարը պետք է լիներ եռապատում, բայց 4-րդ ֆիլմի թույլտվությունը տվեց Բոբ Ուեյնշտեյնը։ Կախված ֆիլմի բյուջեի հետ, այն պետք է լիներ նոր եռագրության առաջին մասը։ Քեմփբելը, Արքեթը և Կոքսը եղան միակ դերասանները, ովքեր մնացին ֆիլմի կազմում և եղան առաջինները, որոնք 2009 թվականի ապրիլին համաձայնություն տվեցին ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար։ Փեյնթիերը և Ռորի Կալկինը եղան նոր դերասաններից առաջինները, ովքեր 2010 թ. մայիսին ստորագրեցին համաձայնագիրը։ Նախնական տարբերակով, գլխավոր հերոսուհու՝ Ջիլի դերը պետք է խաղար Էշլի Գրինը, սակայն այն փոխանցվեց Ռոբերթսին։ Նկարահանումները տեղի ունեցան Միչիգան նահանգի Էնն Արբոր բնակավայրում 2010 թվականի հունիսից մինչև մայիս։ Ինչպես նաև որոշ դրվագներ նկարահանվեցին 2011 թվականի սկզբին։

«Ճիչ 4»-ը թողարկվեց 2011 թվականի ապրիլի 15-ին։ Հենց առաջին հանգստյան օրերին այն ԱՄՆ-ում և Կանադայում հավաքեց $19.3 միլիոն՝ դառնալով ֆիլմաշարի ամենացածր ցուցանիշներ գրանցածը։ Սակայն ավելի բարձր գնահատականների արժանացավ քննադատների կողմից, քան նախորդները։ Դա եղավ Ուես Քրեյվենի վերջին ֆիլմը, որն իր մահից չորս տարի առաջ նկարահանեց։

Սյուժե խմբագրել

Առաջին ֆիլմի դեպքերից 15 տարի անց Սիդնին, ով դարձել է հայտնի, վերադառնում է հայրենի քաղաք Վուդսբորո, որպեսզի անցկացնի սպանությունների վերաբերյալ գրած «Մթությունից» հեղինակային գրքին նվիրված միջոցառումները։ Մինչ այդ, Դյուի Ռայլին շարունակում է կատարել քաղաքի շերիֆի պարտականությունները, իսկ Գեյլ Ուեզերսը, ով դարձել է նրա կինը, զբաղվում է տնային տնտեսուհու անհետաքրքիր գործերով։ Սիդնիի գալու ընթացքում Ուրվականի դեմքը սպանում է քաղաքի ավագ դպրոցի երկու ուսանողուհիների՝ Ջեննի Ռենդալին և Մարնի Քուպերին։ Իսկ այն բջջային հեռախոսը, որով խոսել էր մարդասպանը, գտնում են Սիդնիի մեքենայի բեռնախցիկում։ Սկսվում է հետաքննություն, որի պատճառով Սիդնին ստիպված մնում է իր մորաքույր Քեյթի և զարմուհի Ջիլի տանը՝ ոստիկանության խիստ հսկողության տակ։ Ջիլը և իր ընկերուհի Օլիվիան հայտնում են ոստիկանությանը, որ նրանց անհանգստացրել է մարդասպանը իր դասական հարցով. «Ո՞րն է ձեր սիրելի սարսափ ֆիլմը»։ Այդ զանգերը գալիս էին այն աղջիկների հեռախոսներից, որոնց մարմիններն արդեն գտել էին մեռած։ Երեկոյան, երբ Ջիլը և իր ընկերուհի Կիրբին նստած են լինում իրենց տանը, հանկարծ զանգ է գալիս Ջիլի նախկին ընկերոջ՝ Տրևորի հեռախոսահամարից և սկսում վախեցնել նրան։ Այնուհետև իրենց աչքերի առջև սպանվում է դիմացի տանն ապրող Օլիվիան։ Դրանից հետո գալիս է Սիդնին, ում վրա է հարձակվում և վիրավորում մարդասպանը։ Ոստիկանության գալուն հետ մեկտեղ մարդասպանն անհետանում է։ Ջիլը հասկանում է, որ դա լավ հնարավորություն է իր կարիերայի վերսկսման համար և դիմում է դպրոցի կինոակումբի և սարսափ ֆիլմերի մասնագետ Չարլիին։ Այդ ժամանակ նախկին լրագրող Դյուին որոշում է սեփական ուժերով զբաղվել մարդասպանի բացահայտմամբ։ Սակայն բացահայտելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ միշտ ինչ-որ մեկը կասկածի տակ է լինում։ Հենց մամուլի ասուլիսի ժամանակ, երբ Դյուին հավաստիացնում է քաղաքացիներին, որ ամեն ինչ ուշադրության տակ է, Սիդնիի գործակալ Ռեբեկա Ուոլտերսը հիվանդանոցի տանիքից ընկնում է բեռնատարի վրա։ Այդ գիշերվա ընթացքում սպանվում են ոստիկաններ Հոսսը և Փերքինսը։

Չարլիից և Ռոբիից Գեյլն իմանում է, որ հին ագարակում կազմակերպվելու է «Դանակի հարված» ֆիլմաշարի բոլոր յոթ մասերի դիտումը։ Ըստ Գեյլի՝ մարդասպանը չի կարող բաց թողնել այդ միջոցառումը, ուստի մի քանի տեղ տեղադրում է վեբ-տեսախցիկներ՝ մարդասպանին հետևելու հույսով։ Սակայն ինքն է դառնում դրա զոհը և լուրջ վնասվաքներ ստանում մարդասպանի կողմից։ Գեյլին տեղափոխում են հիվանդանոց։ Այդ ժամանակ Կիրբիի տանն են հավաքված լինում հենց ինքը՝ Կիրբին, Ջիլը, Ռայլին և Ռոբին։ Ջիլին տանը չգտնելուց հետո Սիդնին որոշում է գնալ նրա հետևից, սակայն այդ ժամանակ Ջիլի և Քեյթի վրա է հարձակվում մարդասպանը և սպանում վերջինիս։ Անսպասելիորեն Կիրբիի տանն է հայտնվում Տրևորը, ով ասում է, որ իբր Ջիլն է նրան հրավիրել։ Ջիլը հաստատում է, որ չի արել նման բան։ Երիտասարդները հերթով հայտնվում են տան տարբեր անկյուններում։ Հանկարծ Ռոբիի վրա հարձակվում է մարդասպանը։ Կիրբիի տուն է այցելում Սիդնին, և հենց այդ պահին մարդասպանը հարձակվում է նրանց վրա։ Բոլոր երեքը թաքնվում են տան տարբեր մասերում։ Իր քրոջը թաքցնելով անկողնու տակ՝ Սիդնին դուրս է գալիս տանիք՝ մարդասպանի ուշադրությունը գրավվելով իր վրա։ Սիդնին գտնում է Կիրբիին, և նրանք թաքնվում են տան սենյակներից մեկում։ Դրսի դռան մոտ է հայտնվում Չարլին և խնդրում ներս թողնել, սակայն Սիդնին և Կիրբին նրա ձեռքին արյուն տեսնելով՝ հրաժարվում են բացել դուռը։ Հայնտվում է մարդասպանը, ով Չարլիին կապում է աթոռին՝ դռան դիմաց։ Այնուհետև նա Չարլիի հեռախոսից զանգում է Կիրբիին և նրան է առաջարկում խաղալ սասրափ ֆիլմերի մասին վիկտորինա։ Սիդնին խնդրում է Կիրբիին զբաղեցնել մարդասպանին որոշ ժամանակով, իսկ ինքը գնում է նրան փնտրելու։ Աղջիկը բոլոր հարցերին ճիշտ է պատասխանում և տեսնում, որ ոչինչ տեղի չի ունենում։ Այդ ժամանակ նա դուրս է գալիս և ազատում Չարլիին։ Սակայն իր ձեռքի դանակով նա սպանում է աղջկան։ Սիդնին, չգտնելով Ջիլին, վերադառնում է, Չարլին հարձակվում է նրա վրա, սակայն Սիդնիին հաջողվում է ազատվել։ Բայց այդ պահին, մահի հագուստով մարդասպանը գալիս է և վիրավորում Սիդնիի փորը։ Դրանից հետո նա հանում է դիմակը, որի տակ թաքնվում էր Ջիլը։

Սիդնիին հրելով դեպի խոհանոցը և միաժամանակ բերելով կապկպված Տրևորին՝ զույգը բացահայտում է իրենց դրդապատճառները։ Ջիլին տանջում է ահավոր նախանձը դեպի քույրը, քանի որ նա հասել էր փառքի։ Նա նույնպես ցանկանում է լինել ուշադրության կենտրոնում, ինչը հաջողվում է մարդկանց այն ժամանակ, երբ իրենց հետ ինչ-որ վատ բան է պատահում։ Քանի որ Չարլին և Ռոբին ողջ ֆիլմի ընթացքում պնդում էին, որ վերջաբանը նման է լինելու ֆիլմի նոր տարբերակին, այլ ոչ թե հաջորդին, այդ պատճառով նրանք վերջացնում են ինչպես առաջին ֆիլմում։ Ջիլը կրակում է Տրևորի անդամին, այնուհետև գլխին։ Որպեսզի երևան ինչպես բնական զոհեր, նրանք սկսում են իրենք իրենց հասցնել մարմնական վնասվածքներ։ Ջիլը հարվածում է Չարլիին դանակով, ինչից հետո նա մահացող տղային բացատրում է, որ հանդիսատեսը սիրում է այնպիսի թրիլերներ, որոնցում ողջ է մնում միայն մեկը։ Այնուհետև Ջիլը Սիդնիին է հասցնում դանակի երկրորդ հարվածը, որից հետո նա սկսում է ինքն իրեն հասցնել տարբեր վնասվածքներ։ Դա վերջացնելուց նա պառկում է Սիդնիի կողքին և կորցնում գիտակցությունը։

Մինչ Ջիլին սայլակով հասցնում են դեպի շտապ օգնության մեքենա, նրան նկարում են լրագրողների մի մեծ ամբոխ և նա ստանում է այն, ինչ ցանկանում էր՝ փառք։ Ջիլի հիվանդասենյակում Դյուիի հետ զրուցելիս նա ասում է, որ այժմ ինքն ու Գեյլը կարող են միասին գիրք գրել այս ամենի մասին՝ մատնացույց անելով այն, որ նրանց պատճառված վնասվածքներն են նույնիսկ միանման։ Ջիլն ափսոսում է Սիդնիի մահի համար, սակայն Դյուին փարատում է նրան՝ ասելով, որ Սիդնին ողջ է, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դրանից հետո նա գնում է Գեյլի մոտ, որտեղ նրան հայտնում է միասին գիրք գրելու միտքը և հիշեցնում վնասվածքների միանմանության մասին։ Գեյլին տարօրինակ է թվում, թե որտեղից նա գիտի վերքի ձևի մասին։ Այդ ժամանակ Ջիլը գնում է Սիդնիի հիվանդասենյակ, որպեսզի ավարտին հասցնի իր գործը։ Կռվի ժամանակ սենյակ է մտնում Դյուին, ում գլխին սկուտեղով հարվածում է Ջիլը և վերցնում ատրճանակը։ Գեյլին կրակելու ժամանակ հայտնվում է Ջուդի Հիքսը, ով հասցնում է գետնին գցել Գեյլին՝ փրկելով նրան մահից։ Ջիլը վախեցնելով, որ կսպանի գիտակցությունը կորցրած Դյուիին, պահանջում է ատրճանակը, որից հետո կրակում է նրա վրա։ Այնուհետև զենքը պահում է Գեյլի վրա, սակայն վերջինս նկատում է, որ Սիդնին վեր կենալով իր ձեռքն է վերցնում դեֆիբրիլյատորը և բարձր էլեկտրականությամբ հարվածում քրոջը։ Այդ ժամանակ Սիդնին հիշեցնում է, որ երբեք չի կարելի նոր տարբերակում փոփոխել բնօրինակի վերջաբանը։ Անուժ Սիդնին նստում է գետնին։ Արթնացած Ջիլը գետնից վերցնում է ապակու մի կտոր և աննկատ փորձում է մոտենալ Սիդնիի հետևից։ Սակայն նա, միանգամից շրջվելով, կրակում է և վերջնականապես սպանում նրան։ Պարզվում է, որ Ջուդին ողջ է, քանի որ նրա հագին կար պաշտպանիչ վերարկու։ Հիվանդանոցի ներսում գտնվող լրագրողներն իրենց տեսանյութերում շարունակում են Ջիլին հերոսուհի անվանել, ով վերջ դրեց ամեն ինչին։

Դերակատարներ խմբագրել

Դերակատար Դեր
Նիվ Քեմփբել Սիդնի Փրեսքոթ Սիդնի Փրեսքոթ
Դևիդ Արքեթ Դուայթ «Դյուի» Ռայլի շերիֆ Դուայթ «Դյուի» Ռայլի
Կորտնի Կոքս Գեյլ Ուեզերս-Ռայլի Գեյլ Ուեզերս-Ռայլի
Էմմա Ռոբերթս Ջիլ Ռոբերթս Ջիլ Ռոբերթս
Հեյդեն Փեյնթիեր Կիրբի Ռիդ Կիրբի Ռիդ
Ռորի Կալկին Չառլի Ուոքեր Չառլի Ուոքեր
Նիկո Տորտորելլա Թրևոր Շելդոն Թրևոր Շելդոն
Էրիկ Քնուդսեն Ռոբի Մերսեր Ռոբի Մերսեր
Ադամ Բրոուդի Ռոս Հոս Ռոս Հոս
Էնթոնի Անդերսոն Էնթոնի Փերքինս Էնթոնի Փերքինս
Մարլի Շերլթոն Ջուդի Հիքս Ջուդի Հիքս
Մերի Մաքդոնել Քեյթ Ռոբերթս[12] Քեյթ Ռոբերթս[12]
Մարիել Ջաֆֆե Օլիվիա Մորիս Օլիվիա Մորիս
Ռոջեր Ջեքսոն Ուրվականի դեմք (հեռախոսային ձայն)[13] Ուրվականի դեմք (հեռախոսային ձայն)[13]
Էլիսոն Բրի Ռեբեկա Ուոլթերս Ռեբեկա Ուոլթերս
Դեյն Ֆարուել Ուրվականի դեմք (հնարքներ իրականացնող) Ուրվականի դեմք (հնարքներ իրականացնող)
Բրիթանի Ռոբերթսոն Մարնի Կուպեր Մարնի Կուպեր
Շենայա Գրայմս Թրուդի Հարոլդ Թրուդի Հարոլդ
Լյուսի Հեյլ Շորի Մարկոնի Շորի Մարկոնի
Աննա Փեքուին Ռեյչել Մայլզ Ռեյչել Մայլզ
Քրիսթեն Բելլ Հլոյա Գարեթ Հլոյա Գարեթ
Էյմի Թիգարդեն Ջենի Ռենդալ Ջենի Ռենդալ
Հիզեր Գրեմ Քեյսի Բեյքեր «Հարված դանակով» ֆիլում Քեյսի Բեյքեր «Հարված դանակով» ֆիլում

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

Պաշտոնապես Weinstein Company-ն 4-րդ ֆիլմի դուրս գալու մասին խոսում էր դեռևս 2008 թվականին[14], իսկ Ուես Քրեյվենն ասաց, որ դեմ չի լինի վերադառնալ ֆիլմաշարին, եթե նոր կինոնկարի սցենարն իրեն դուր գա[15]։ 2010 թվականի մարտին նրան հաստատեցին ռեժիսորի պաշտոնում[16]. «Ես ուրախ եմ ընդունել Բոբ Ուեյնշթեյնի առաջարկը և փոխել սերիալի ուղղությունը։ Քորթնիի, Դեյվիդի և Նիվի հետ աշխատելն ինձ համար մեծ փորձ էր։ Վստահ եմ, որ հիմա նույնպես այդպես կլինի։ Ես տեսա Քևինի սցենարից մի քանի հատվածներ և նրա մի քանի մտքերից փշաքաղվեցի, այդպիսի բան չէր եղել դեռևս առաջին ֆիլմից հետո»։ Այդ ժամանակ, եռագրության պրոդյուսեր Քեթի Քոնրադը դատի տվեց Weinstein Company-ին, քանի որ աշխատանքները սկսել էին առանց նրա կարգադրության[17], իսկ նա պլաններ ուներ նոր ֆիլմի նկարահանումները սկսել Cat Entertainment Inc. ընկերության հետ համատեղ[17][18][19]։

Սցենար խմբագրել

Սցենարի աշխատանքները կատարելու համար կրկին վերադարձավ Քևին Ուիլիամսոնը, ով լքել էր ծրագիրը երրորդ ֆիլմից։ Ուես Քրեյվենը կիսվեց ֆիլմի պատկերացումների մասին.

  «Երրորդ ֆիլմի դեպքերից անցել է 10 տարի։ Այդ ընթացքում չի եղել ոչ մի սպանություն։ Սիդնի Փրեսքոթը ողջ և առողջ է և այդ ծանր դեպքերից հետո փորձում է վերադառնալ նորմալ կյանքին։ Նա նաև գրել է գիրք, որով հասել է անհավանական հաջողությունների»։  

Սցենարի նախնական տարբերակում Գեյլը և Դյուին երեխա են ունենում, սակայն դա իրականություն չդարձավ, քանի որ երեխային բերելով ֆիլմ, կրակոցը կլիներ «անհնար»։ Մի ուրիշ տարբերակում ֆիլմը սկսում է Սիդնիի և Ուրվականի դեմքի դեմ առ դեմ հանդիպումով, որի ժամանակ նա ստանում է ծանր մարմնական վնասվածքներ։ Այդ դեպքերից անցնում է երկու տարի, նա առողջանում է։ Այս ամենը նույնպես չիրագործվեց, քանի որ Բոբ Վեյնշտեյն կարծում էր, որ այս ամենը կդանդաղեցնի պատմության ընթացքը[20]։

Լսումներ խմբագրել

 
Էմմա Ռոբերթսը ֆիլմի պրեմիերային

2008 թվականին Ջեյմի Քենեդին iFMagazine-ի հարցազրույցի ժամանակ ասաց, որ նա փորձում է հետ բերել երկրորդ ֆիլմում սպանված Ռենդի Միքսին։ Բացի այդ, Քենեդին ասաց, որ եթե ներկայիս սցենարն իրականություն դառնա, ապա հանդիսատեսը կտեսնի ոչ միայն ժամանակակից հայտնի դերասանների, այլ նաև դասական եռագրության դեմքերից մի քանիսին։

Սցենարիստ Քևին Ուիլիամսոնը ժխտեց բոլոր այդ լուրերը, բայց ասաց, որ դեմ չի լինի, եթե վերադառնա Ռենդին։ FEARnet-ի հարցազրույցին սցենարիստն ասաց, որ ուրախ կլինի նորից աշխատել Ջեյմիի հետ։

2009 թվականի սեպտեմբերին Variety-ն հայտարարեց, որ Դևիդ Արքեթը և Քորթնի Կոքսն իրոք վերադառնալու են չորրորդ ֆիլմում[21][22]:

Այդ ժամանակ Լև Շրայբերն ասաց, որ հեղինակները միտք չունեն հետ բերելու իր կերպարին, ով սպանվել էր երրորդ ֆիլմում[23]։

2010 թվականի ապրիլին հասանելի դարձան լսումների միջոցով ընտրվելու համար 12 դերեր[24]։ 2010 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ ֆիլմին են միացել Հեյդեն Փենեթյերը և Ռորի Կալկինը[25]։ Ավելի ուշ Էմմա Ռոբերթսը ստացավ Սիդնիի զարմուհու դերը[26]։

Նկարահանումներ խմբագրել

 
«Ճիչ 4»–ի դերասանական կազմը նկարահանումների ժամանակ, 2010 թվական, հուլիս

Սկզբում նկարահանումները պետք է սկսեին 2010 թվականի մայիսին, սակայն այն տեղափոխվեց նույն թվականի հունիսի 28-ը։ 40 միլիոն դոլար բյուջեով նկարահանումները սկսեցին 2010 թվականի հունիսի 28-ին[22]։ Ենթադրվում էր, որ նկարահանումները կվերջանան սեպտեմբեր 6-ին, բայց 42 օր նկարահանելուց հետո, դրանք վերջացան միայն սեպտեմբերի 24-ին[27]։ Նկարահանումները տեղի ունեցան Միչիգան նահանգի Էնն Հարբոր բնակավայրում[28][29]։ Որոշ կադրեր նկարահանվեցին Վուդվորթի միջնակարգ դպրոցում, Դերբորն, Միչիգան[30]։ Լիվոնիա քաղաքի նախկին դատարանի շենքն օգտագործվեց որպես ոստիկանական բաժին[31]։

2010 թվականի ապրիլին Քրեյվենը փնտրում էր գրախանութ և որոշեց նկարահանումների համար օգտագործել Նորթվիլում գտնվող դեռ չբացված «Next Chapter Bookstore Bistro» գրքերի խանութը։ Ռեժիսորին այնքան դուր եկավ դրա ինտերիերն ու անվանումը, որ այն լիովին պահպանեց նկարահանումների համար։ Քրեյվենը նաև վարձեց խանութի խոհարարներ, որպեսզի սնունդ պատրաստվի նկարահանող խմբի համար։ Հիմնական տեսարանները նկարահանվեցին հունիս ամսվա առաջին շաբաթում[32]։ 2010 թվականին՝ փորձնական ցուցադրությունից հետո, Քրեյվենը և Վեյնշտեյնը որոշեցին կտրել երկու դրվագներ։ Արդյունքում Էյմի Թիգարդոնը և Էլիսոն Բրին ստիպված եղան վերադառնա հավելյալ նկարահանումներին մասնակցելու, հունվար ամսվա վերջից մինչև փետրվարի սկիզբ։ Դա տևեց 4 օր։ Այդ ընթացքում նկարահանվեցին հերոսուհիների վրա հարձակվելու տեսարանները[33]։ [34][35]:

Ֆիլմում օգտագործվել են մի շարք համակարգչային էֆեկտներ (CGI), որով էլ հենց 4–րդ ֆիլմը տարբերվում է շարքի մնացյալ մասերից։ Էնթոնի Էնդեսոնի մահը նկարահանվել է տարբեր մասերում տեղադրված տեսախցիկներով։ Հերոսի մահվան տեսարանը մտածվեց այն բանից հետո, երբ Ուես Քրեյվենը շտապ օգնության աշխատակիցների մասին վավերագրական ֆիլմում տեսավ մի դրվագ, որտեղ զոհին տեղափոխում են հիվանդանոց՝ դանակը գլխին խրած։ Քրեյվենը կարծեց, որ դա բավականին անսովոր պատահար է։ Նրա խոսքերով, նա ստուդիայի տնօրինությանը չհայտնեց սցենարի փոփцխության մասին և կատակով ավելացրեց, որ հույս ունի, որ վաղն իրեն չեն հեռացնի աշխատանքից[36]։

Երաժշտություն խմբագրել

Ճիչ 4-ի սաունդթրեքեր
 
ԹողարկվածԱպրիլի 12, 2011
ԺանրՓոփ
Ռոք
Տևողություն35:51
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլLakeshore Records
ՊրոդյուսերԲաք Սենդերս
Ռիչարդ Գլեսսեր
-ի ալբոմների ժամանակագրություն
Ճիչ 3. Ալբոմ
(2003)
Ճիչ 4-ի սաունդթրեքեր
(2011)
# Անվանում Տևողություն
1. «Something to Die Fo»   3:42
2. «Bad Karma»   2:55
3. «Cup of Coffee»   1:30
4. «Make My Body»   3:37
5. «Don't Mess with the Original»   3:33
6. «Yeah Yeah Yeah»   3:31
7. «Run for Your Life»   2:32
8. «Axel F»   3:01
9. «On Fire»   1:54
10. «Devils»   2:20
11. «Denial»   3:43
12. «Jill's America»   3:26

Ջնջված տեսարաններ խմբագրել

Ֆիլմի վերջնական տարբերակից հանվել են մի քանի տեսարաններ, որոնք հայտնվել են թրեյլերների և գովազդի մեջ։

  • Մարնիի և Ջեննիի այլընտրանքային սկիզբը։
  • Դյուին թակում է Ջիլի տան դուռը և չի արձագանքում։
  • Կիրբին, Ռոբին և Չարլին դպրոցի միջանցքում զրուցում են «Հարված դանակով» ֆիլմի դիտման մասին։
  • Դպրոցի շատրվանի տեսարանը։
  • Դյուին իր օգնականին պատմում է նախկին սպանությունների մասին։
  • Չարլին և Ռոբին գալիս են ագարակ ֆիլմի դիտմանը պատրաստվելու համար։ Երբ Չարլին արկղով մոտենում է դռանը, Ռոբին վախեցնում է նրան։
  • Մարնիի և Ջենիի սպանության վայրի պատին գրված է նախընտրած սարսափ ֆիլմի մասին։ Փերքինսն ասում է շերիֆին, որ մարդասպանն այդ ամենն իրականացնում է որսորդական դանակով։
  • Քեյթ Ռոբերթսը ներողություն է խնդրում Ջիլին և Սիդնիին, որ քնած էր Օլիվիայի սպանության ժամանակ։

Պաշտոնական խաղ խմբագրել

«Ճիչ 4» ֆիլմի պաշտոնական խաղը դուրս եկավ iOS և Android սարքերի վրա ֆիլմի պրեմիերայից հետո[37][38]։ Խաղի տեղայնացնող The Weinstein Company–ն որոշեց ավելի ընդլայնել գործունեությունը՝ իր ֆիլմին վերաբերվող արտադրանքին ավելացնելով նաև վիդեո–խաղեր։ Խաղացողը պետք է ղեկավարի Ուրվականի դեմքին, հասնի իր զոհերին և աննկատ մնա ոստիկանությունից։

Պրեմիերա խմբագրել

Փորձնական դիտումը կազմակերպվեց 2011 թվականի հունվարի 6–ին Փիթսբուրգ քաղաքում[39]։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլի 11-ին Grauman’s Chinese Theatre–ում։ Համընդհանուր տարբերակով այն թողարկվեց 2011 թվականի ապրիլին[40]։

DVD սկավառակ խմբագրել

DVD և Blu-ray սկավառակների վրա ֆիլմն առաջինը թաղարկվեց Մեքսիկայում 2011 թվականի օգոստոսի 5–ին[41], իսկ այնուհետև Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում՝ 2011 թվականի օգոստոսի 22–ին[42], ԱՄՆ–ում և Կանադայում՝ հոկտեմբերի 4–ին[43][44] իսկ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հոկտեմբերի 13–ին[45]։

Միացյալ Նահանգներում սկավառակը վաճառվեց 4,103,282 դոլարի՝ ֆիլմի ողջ հասույթը հասցնելով մինչև 101,334,702 դոլարի[46]։ Այն հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրվեց 2012 թ․ ապրիլի 20–ին[47], որն ապահովեց 80 միլիոն հեռուստադիտող ողջ նահանգներում[48]։

Ընդունում խմբագրել

Շահույթ խմբագրել

Ճիչ 4–ը թողարկվեց 3,305 կինոթատրոնների 4,400 էկրաններին և հավաքեց 1 միլիոն դոլար առաջին կեսգիշերին[49], ուրբաթ օրը՝ $8.7 միլիոն և ևս $7 միլիոն շաբաթ օրը[50][51]՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը առաջին հանգստյան օրերին վաստակած շահույթով։ Այս ֆիլմը եղավ շարքի երկրորդ ամենաքիչ շահույթ հավաքածն առաջին հանգստյան օրերին, որը կազմեց 19.3 միլիոն դոլար[50][51][52]։ Առաջին հանգստյան օրերին ֆիլմը ցուցադրվեց 30 երկրներում և հավաքեց 37.3 միլիոն դոլար՝ հետ մնալով միայն «Ռիո»–ից, որը ցուցադրվել էր 62 երկրներում և հավաքել 53.9 միլիոն դոլար։ Ճիչ 4–ի ողջ շահույթը կազմեց 97,138,686 դոլար ողջ աշխարհում։

Պրեմիերայի օր
(Միացյալ Նահանգեր)
Բյուջե
(մոտավորապես)
Շահույթ[11]
ԱՄՆ/Կանադա Այլ երկրներ Համաշխարհային
Ապրիլի 15, 2011 $40,000,000[11] $38,180,928 $58,957,758 $97,138,686

Քննադատական կարծիքներ խմբագրել

Rotten Tomatoes կայքը ֆիլմին տվեց 59% դրական գնահատական՝ ըստ 174 կարծիքների։ Ըստ կարծիքների՝ ֆիլմի վարկանիշն է 5.8/10: Կայքի կարծիքն է, «Ֆիլմաշարը ցույց է տալիս իր տարիքը, բայց «Ճիչ 4»–ը բնականաբար ավելի լավացված տեսակն է՝ համեմատած իր նախորդի, որտեղ կան հետաքրիր հումոր և սրամիտ սպանություններ»[53]։ Metacritic–ում ֆիլմի վարկանիշը միջին է։ Հիմնվելով 32 կարծիքների վրա՝ ֆիլմի գնահատականը 100–ից 52 է, ինչը կոչվում է «խառը և միջին կարծիքներ»[54]։

2011 թվականի հունիսին ֆիլմն առաջադրվեց Teen Choice Awards–ի «Լավագույն սարսափ ֆիլմ» կատեգորիայում, սակայն պարտվեց «Պարանորմալ ակտիվություն 2»–ին։

Virgin Media Movie Awards–ին ֆիլմը հաղթեց «Լավագույն սարսափ ֆիլմ» անվանակարգում, իսկ Ուրվականի դեմքը գրավեց «Լավագույն չարագործների» 3–րդ պատվավոր հորիզոնականը[55]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Scream 4 — 2011.
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://www.ofdb.de/film/206840,Scre4m
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/en/film612858.html
  6. http://www.imdb.com/title/tt1262416/
  7. 7,0 7,1 7,2 http://www.metacritic.com/movie/scream-4
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 http://www.imdb.com/title/tt1262416/fullcredits
  9. http://www.interfilmes.com/filme_23197_panico.4.html
  10. 10,0 10,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Ճիչ 4(2011)». Box Office Mojo. Amazon.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  12. «EW Reunions: 'Scream 4' cast talks about the latest installment | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. Roger L. Jackson back to voice Ghostface
  14. «Weinstein Company–ն հաստատել է «Ճիչ 4»–ը». Digital Spy. Digital Spy Limited. 2008 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.
  15. «Ճիչ 4։ Դա կատարվում է». Paste Magazine. Paste Media Group. 2009 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  16. «Official: Wes Craven Back for Scream 4». DreadCentral. CraveOnline. 2010 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  17. 17,0 17,1 Belloni, Matthew (2010 թ․ մայիսի 20). «Producer says Weinsteins cut her out of Scream 4». The Hollywood Reporter. Los Angeles. Reuters. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
  18. Dickey, Josh (2010 թ․ մայիսի 18). «Konrad Sues Weinsteins Over 'Scream 4'». The Wrap. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 22-ին. Վերցված է մայիսի 20, 2010-ին.
  19. Belloni, Matthew (2011 թ․ ապրիլի 5). «Weinsteins Pay to Settle Producer Cathy Konrad's 'Scream 4' Lawsuit (Exclusive)». The Hollywood Reporter. Los Angeles. Reuters. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  20. «Էքսքլյուզիվ։ Մերի ՄաքԴոնելը և Էլիսոն Բրին միանում են «Ճիչ 4»–ին». The Wrap. 2010 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  21. «Dimension goes back to its roots». Variety. Reed Business Information. սեպտեմբերի 24, 2009.
  22. 22,0 22,1 Young, John (2010 թ․ ապրիլի 28). «Exclusive: New 'Scream 4' poster, plus an interview with director Wes Craven». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է մայիսի 1, 2010-ին.
  23. Miska, Brad (2010 թ․ մարտի 9). «Who Won't Be Returning in 'Scream IV'? Cotton Weary». Bloody Disgusting. The Collective. Վերցված է մայիսի 1, 2010-ին.
  24. «Casting Sides for Scream 4». Showfax. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է մայիսի 1, 2010-ին.
  25. Garret, Diane (2010 թ․ մայիսի 28). «Roberts, Panettiere join 'Scream' cast». Variety. Reed Business Information. Վերցված է մայիսի 28, 2010-ին.
  26. White, James (2010 թ․ մայիսի 21). «Ashley Greene Offered Scream 4's Lead». Empire. Bauer Media Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  27. Kit, Borys (2010 թ․ օգոստոսի 25). «Anna Paquin, Kristen Bell in 'Scream 4'; script now at 140 pages». The Hollywood Reporter. Nielsen Business Media. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է օգոստոսի 26, 2010-ին.
  28. Block, Alex-Ben (2010 թ․ հուլիսի 28). «Weinsteins ramp up release, production slate». The Hollywood Reporter. Nielsen Business Media. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  29. Hinds, Julie (2010 թ․ ապրիլի 16). «Michigan's a hot spot for making movies». Detroit Free Press. Gannett Company. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է մայիսի 5, 2010-ին.
  30. Miska, Brad (2010 թ․ հունիսի 22). «Michigan School Becomes a Stand-In for Flashback Scene in 'Scream IV'». Bloody Disgusting. The Collective. Վերցված է Հունիսի 22, 2010-ին.
  31. Abramczyk, Ken (2010 թ․ հունիսի 27). «Wes Craven movie to be shot at old court». Hometown Life. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  32. Walsh, Tom (2010 թ․ հուլիսի 5). «'Scream 4' gives owners of new Northville bookshop a huge thrill». Detroit Free Press. Gannett Company. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  33. «Ճիչը վերադառնու՜մ է». Entertainment Weekly. Time Inc. (1150): 35. 2011 թ․ ապրիլի 15.
  34. Kelsey, Nancy (2011 թ․ հունվարի 25). «Scream 4 to Re-Shoot Next Week in Northville». Northville Patch. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
  35. Stack, Tim (2011 թ․ փետրվարի 2). «'Scream 4' director Wes Craven on the horror flick resuming production: 'They're not reshoots' -- Exclusive». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  36. Warner, Karen (2011 թ․ ապրիլի 18). «'Scream 4' Stars Pick Their Favorite Death Scenes». MTV.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  37. Kill Some Teenagers in the 'Scream 4' Game for the iPhone and iPad!
  38. Scream 4 slashes on to iPhone, iPad
  39. Sciretta, Peter (2011 թ․ հունվարի 7). «Early Buzz: 'Ճիչ 4'». /Film. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է Հունվարի 27, 2011-ին.
  40. «Ճիչ 4–ը կհայտնվի կինոթատրոններին 2011 թ․ ապրիլի 15–ին». ComingSoon.net. CraveOnline. 2010 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է Մայիսի 1, 2010-ին.
  41. «saharis.com». saharis.com. 2011 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  42. Scream 4 BluRay - Amazon.com.uk
  43. ««Ճիչ 4» [Blu-ray]: Amazon.ca: Neve Campbell, David Arquette, Courteney Cox, Emma Roberts, Hayden Panettiere, Wes Craven: DVD». Amazon.ca. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  44. «Scream 4 Coming to DVD.». Shock Till You Drop.
  45. ««Ճիչ 4» | MyFunDVD». Dvd.myfun.com.au. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  46. «Ճիչ 4 - DVD վաճառքներ». The-Numbers. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  47. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  48. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  49. Gray, Brandon (2011 թ․ ապրիլի 15). «Weekend Briefing: 'Scream 4,' 'Rio' Set to Perk Up Box Office». Box Office Mojo. Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  50. 50,0 50,1 Finke, Nikki (2011 թ․ ապրիլի 15). «'Rio 3D' #1 In US And Foreign With $168M; 'Scream 4' Whimpers; Weekend Up Overall - Deadline.com». Deadline.com. Mail.com Media. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  51. 51,0 51,1 «Scream Movies Opening Weekends». Box Office Mojo. Amazon.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  52. Young, John (2011 թ․ ապրիլի 17). «Box office report: 'Rio' grabs year's best opening with $40 mil, 'Scream 4' settles for $19.3 mil». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  53. «Ճիչ 4 (2011)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  54. «Ճիչ 4». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
  55. «Virgin Media Movie Awards–ի հաղթողները - Տարվա Լավագույն Սարսափ Ֆիլմ». Virgin media. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել