«Ճեղքելով ալիքները», Լարս ֆոն Թրիերի կողմից 1996 թվականին նկարահանված ֆիլմ՝ Էմիլի Ուոթսոնի գլխավոր դերակատարմամբ։ Այն ռեժիսորի «Ոսկե սիրտը» եռերգության («Ճեղքելով ալիքները», «Ապուշները», «Խավարում պարողը») առաջին ֆիլմն է։

Ճեղքելով ալիքները
անգլ.՝ Breaking the Waves
Երկիր Դանիա[1]
 Շվեդիա[1]
 Ֆրանսիա[1]
 Նիդերլանդներ[1]
 Նորվեգիա[1]
 Իսլանդիա[1]
Ժանրդրամա[2][3][4], ռոմանտիկ ֆիլմ[2][5][3][…] և արտհաուս
Թեմասեր[1], altruistic suicide?[1], sexual morality?[1], անմեղություն[1], սոցիալական ներառականություն[1], մեղքի հույզ[6] և ethical dilemma?[6]
Թվականմայիսի 18, 1996[7], օգոստոսի 23, 1996, հուլիսի 5, 1996[7], նոյեմբերի 13, 1996[8] և հոկտեմբերի 3, 1996[9]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼարս ֆոն Թրիեր[10][5][3][…]
ՊրոդյուսերՊետեր Օլբեկ Յենսեն[1] և Վիբեկե Վինդելով[1]
Սցենարի հեղինակԼարս ֆոն Թրիեր[1] և Peter Asmussen?
ԴերակատարներԷմիլի Ուոթսոն[10][2][5][…], Ստելլան Սկարսգորդ[10][5][11][…], Քեթրին Քարթրիջ[10][5][11][…], Ժան-Մարկ Բառ[5][11][12][…], Էդրիան Ռոուլինս[11][12][1], Ուդո Կիր[11][12][1], Ռյոեֆ Ռագաս[11][12], Սանդրա Վոու[11][12], Gavin Mitchell?[11][12], Mikkel Gaup?[11][12], Phil McCall?[11][12], Robert Robertson?[11][12], David Bateson?[11][12], Callum Cuthbertson?[11][12], Dorte Rømer?[11][12] և Jonathan Hackett?[1]
ՕպերատորՌոբբի Մյուլլեր
ՄոնտաժԱնդերս Ռեֆն
Պատմվածքի վայրՀայլենդ[1]
ԿինոընկերությունZentropa
Տևողություն152 րոպե
Լարս ֆոն Թրիեր

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի վաղ 70-ականներին Շոտլանդիայի լեռնային բարձրավանդակում։ Միամիտ, անմեղ, միաժամանակ որոշ հոգեբանական տարօրինակություններով Բեսս Մաքնիլը մոր և եղբոր այրու՝ Դորոթիի (Դոդո) հետ ապրում է Շոտլանդիայի արևմտյան մասում՝ խիստ կանոններով կրոնական համայնքում, որտեղ եկեղեցու զանգերը չեն ղողանջում։

Մարդիկ Բեսսին ընդունում են որպես մեծ երեխա, քանի որ նա հավատացած է, որ եկեղեցում կարող է հաղորդակցվել Աստծու հետ, իսկ վերջինս՝ լսել իրեն։ Չընդունելով ընտանիքի ու համայնքի անհամաձայնությունը՝ Բեսսն ամուսնանում է իրենից տարիքով մեծ և ավելի փորձառու Յանի հետ, որն աշխատում է բաց ծովում՝ նավթային հորատանցքում։ Յանի հետ Բեսսն առաջին անգամ ճաշակում է ֆիզիկական սերը և երջանիկ, բայց ոչ երկար ժամանակով զույգերը վայելում են միմյանց։

Սակայն Յանը ստիպված է վերադառնալ իր աշխատանքին։ Բեսսը դժվարությամբ է համակերպվում Յանի՝ նավթային հորատանցք վերադառնում փաստին, իսկ երկար հեռախոսային խոսակցությունները չեն կարողանում խլացնել նրա հուսահատությունն ու մենակությունը։ Բեսսն աղաչում է Աստծուն, որ Յանը վերադառնա։

 
Էմիլի Ուոթսոն

Շուտով նրա խնդրանքը կատարվում է, Յանը վերադառնում է, սակայն կաթվածահար վիճակում։ Աշխատավայրում՝ վթարի պատճառով, Յանը վտանգավոր հարված է ստանում գլխին, ինչի արդյունքում չի կարողանում քայլել, շարժվել և գամվում է անկողնուն։ Յանը, հասկանալով, որ այլևս չի կարող լինել Բեսսի հետ, պահանջում է, որպեսզի Բեսսը հագնվի մարմնավաճառի տեսքով և հանդիպի այլ տղամարդկանց հետ։ Սկզբում Բեսսն ընդդիմանում է, սակայն հետագայում, հավատալով, որ նման կենսակերպը կօգնի իր ամուսնու առողջացմանը, գլխովին ընկղմվում է մարմնական մեղքերի մեջ։ Հանդիպելով տարաբնույթ և բազմաթիվ տղամարդկանց հետ՝ Բեսսը փորձում է ինքն իրեն հավատացնել, որ դրանով նաև քավում է իր մեղքը, քանի որ նա խնդրել էր Աստծուն վերադարձնել իր ամուսնուն։ Չնայած ընտանիքի և շրջապատի դատապարտմանը՝ Բեսսն օրեցօր ավելի ու ավելի է մխրճվում մեղքերի աշխարհը՝ հավատալով, որ դրանով օգնում է իր ամուսնուն ոտքի կանգնել։ Նման ապրելակերպը հասցնում է նրան, որ Բեսսի մայրը տնից վռնդում է նրան, իսկ համայնքի երեխաների կողմից Բեսսը ենթարկվում է ծաղրուծանակի։

Մի օր Բեսսը դաժանորեն ծեծվում է հերթական տղամարդկանց կողմից և կիսամեռ վիճակում ընկնում հիվանդանոց, որտեղ Յանն է պառկած։ Կյանքի վերջին րոպեներին Բեսսի մտքում կրկին Յանն է և նրա առողջական վիճակը։

Բեսսի մահվան օրը Յանը ոտքի է կանգնում։ Չնայած Յանի և Դորոթիի խնդրանքին, համայնքը որոշում է Բեսսին թաղել որպես մեղավորի։ Յանն ընկերների հետ գողանում է Բեսսի մարմինը, իսկ դագաղը լցնում ավազով։ Դուրս գալով բաց ծով՝ Բեսսի մարմինը հանձնում են ծովին։

Լարս ֆոն Թրիերը Լարս ֆոն Թրիեր չէր լինի, եթե այդքանով ավարտեր ֆիլմը։ Առավոտյան բաց ծովում լսվում է երկնքից հնչող զանգերի ղողանջը՝ որպես Աստծու պատասխան Բեսսին։

 
Ստելլան Սքարսգորդ 2009

Դերերում խմբագրել

Արտադրությունը խմբագրել

Բեսսի դերը սկզբում նախատեսված էր Հելենա Բոնեմ Քարթերի համար, սակայն նկարահանումներից անմիջապես առաջ նա հրաժարվում է նկարահանումից՝ ֆիլմում առկա բազմաթիվ սեքսուալ դրվագների և մերկ հանդես գալու պատճառով։ Նկարահանումները կատարվել են Շոտլանդիայում։

Ֆիլմում, ի թիվս այլ մեղեդիների, հնչում է նաև Յոհան Սեբաստիան Բախի «Սիցիլիանա» մեղեդին։

Ընդգրկվել է նշանավոր ռեժիսոր Մարտին Սքորսեզեի և կինոքննադատ Ռոջեր Էբերտի կողղմից կազմված 1990-ականների 10 լավագույն ֆիլմերի վարկանիշային ցանկում[13]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Անվանակարգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 https://web.archive.org/web/20200301173533/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/breaking-the-waves.5409
  2. 2,0 2,1 2,2 http://www.metacritic.com/movie/breaking-the-waves
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film618791.html
  4. http://www.imdb.com/title/tt0115751/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=15408.html
  6. 6,0 6,1 Cakarel E. MUBI — 2007.
  7. 7,0 7,1 Internet Movie Database — 1990.
  8. Box Office Mojo — 1999.
  9. http://www.kinokalender.com/film817_breaking-the-waves.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://stopklatka.pl/film/przelamujac-fale
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 https://filmow.com/ondas-do-destino-t5871/
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 http://www.imdb.com/title/tt0115751/fullcredits
  13. «Ebert & Scorsese: Best Films of the 1990s». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել