Ճարտարապետների միջազգային միություն

Ճարտարապետների միջազգային միություն (Union internationale des Architectes կամ UIA), միջազգային հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է ավելի քան մեկ միլիոն ճարտարապետների 124 երկրներից[2]։ Հիմնադրվել է 1948 թվականին Լոզանում, Շվեյցարիա։ Գլխավոր քարտուղարությունը տեղակայված է Փարիզում։ ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի բնակեցման ծրագիրը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Ճարտարապետների միջազգային միությունը ճանաչում են որպես բնագավառի միակ ընկերությունը։ Ներկայիս նախագահը (2014-2017) Էզա Մոհամեդն է Մալազիայից։

Ճարտարապետների միջազգային միություն
Տեսակհասարակական կազմակերպություն և architecture award?
Երկիր Ֆրանսիա
ՀապավումUIA
Հիմնադրված1948
Գլխադասային գրասենյակՓարիզ
Գլխավոր քարտուղարRegina Gonthier?[1]
Կայքuia-architectes.org/en

Համագումարներ խմբագրել

Ճարտարապետների միջազգային միությունը եռամյա կազմակերպում է ճարտարապետության համաշխարհային կոնգրեսներ՝ յուրաքանչյուրը կազմակերպված համապատասխան երկրում։ Համագումարը կազմակերպվում է երեք տարի ժամկետով ընտրված երկրում[2]։ «Քաղաքի հոգին» թեմայով 2017 թվականի համագումարը տեղի կունենա Սեուլում։

Նախկին համագումարներ՝

N Տարի Վայր Թեմա
1 1948   Լոզան Ճարտարապետությունը կանգնած է նոր առաջադրանքների առջև
2 1951   Ռաբաթ Ինչպես է ճարտարապետությունը կատարում իր նոր խնդիրները
3 1953   Լիսաբոն Ճարտարապետության խաչմերուկներում
4 1955   Հաագա Ճարտարապետություն և կառուցման զարգացումներ
5 1958   Մոսկվա Շինարարություն և վերակառուցում
6 1961   Լոնդոն Նոր մեթոդներ և նոր նյութեր
7 1963   Հավանա Ճարտարապետությունը թերզարգացած երկրներում
8 1965   Փարիզ Ճարտարապետների վերապատրաստում
9 1967   Պրահա Ճարտարապետություն և սոցիալական միջավայր
10 1969   Բուենոս Այրես Ճարտարապետությունը որպես սոցիալական գործոն
11 1972   Վառնա Ճարտարապետություն և ժամանց
12 1975   Մադրիդ Ստեղծարարություն և տեխնոլոգիաներ
13 1978   Մեխիկո Ճարտարապետություն և ազգային զարգացում
14 1981   Վարշավա Ճարտարապետություն, մարդ, շրջակա միջավայր
15 1985   Կահիրե Ճարտարապետի այսօրվա և վաղվա առաքելությունները
16 1987   Բրայթոն Ապաստան և քաղաքներ, կառուցում ենք վաղվա աշխարհը
17 1990   Մոնրեալ Մշակույթներ և տեխնոլոգիաներ
18 1993   Չիկագո Ճարտարապետություն ճամփաբաժանին - Նախագծում կայուն ապագայի համար
19 1996   Բարսելոնա Ներկա և ապագա. ճարտարապետությունը քաղաքներում
20 1999   Պեկին 21-րդ դարի ճարտարապետություն
21 2002   Բեռլին Ռեսուրսային ճարտարապետություն
22 2005   Ստամբուլ Ճարտարապետների մեծ բազար
23 2008   Թուրին Փոխանցող Ճարտարապետություն
24 2011   Տոկիո Դիզայն 2050 աղետների հեռու, համերաշխության միջոցով դեպի կայունություն
25 2014   Դուրբան Ճարտարապետությունն այլուր

Մրցանակներ խմբագրել

1961 թվականից Ճարտարապետների միջազգային միությունը հանձնում է 4 մրցանակներ[3]՝

  • Օգյուստ Պեռե մրցանակ, ճարտարապետության մեջ կիրառվող տեխնոլոգիայի համար
  • Պատրիկ Աբերկրոմբի մրցանակ, քաղաքաշինության կամ տարածքային զարգացման համար
  • Ժան Չումի մրցանակ, ճարտարապետական քննադատության կամ ճարտարապետական կրթության համար
  • Ռոբերտ Մեթյուի մրցանակ, բնակավայրերի որակի բարելավման համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.uia-architectes.org/fr/actualites/regina-gonthier-devient-la-presidente-de-luia/
  2. 2,0 2,1 «UIA homepage». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «UIA homepage: prizes». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարապետների միջազգային միություն» հոդվածին։