Ճավշիր պարսկական

բույսերի տեսակ
Ճավշիր պարսկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Ճավշիր (Opopanax)
Տեսակ Ճավշիր պարսկական (O. persicus)
Միջազգային անվանում
Opopanax persicus

Ճավշիր պարսկական (լատին․՝ Opopanax persicus), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա, եթերայուղատու խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է մինչև 150 սմ-ի։ Արմատամերձ տերևները կրկնակի փետրաձև հատված են, ձվաձև, անհավասարակողմ մասերով։ Հովանոցներն ունեն 6-10 ճառագայթ։ Պտուղները նեղ-էլիպսաձև են, ակոսներում՝ միայնակ խողովակներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Ծաղկաձոր, Բուժական)։ Հայաստանից բացի՝ Արևելյան Անատոլիայում, Արևմտյան և Հարավարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-1900 մ բարձրությունների վրա՝ չոր քարքարոտ լանջերին, անտառների եզրերին և բացատներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ ռեկրեացիայի տարածքում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.