Ճապոնական կայսրություն (ճապ.՝ 大日本帝國 Դայ Նիպպոն Տեյկոկու, թարգմանաբար նշանակում է «Ճապոնական մեծ կայսրություն»)[3], եղել է պատմական ազգային պետություն և գերտերություն, որը գոյություն է ունեցել 1868 թվականի Մեյձիի հեղափոխությունից մինչև 1947 թվականի սահմանադրությամբ վերափոխվել է ժամանակակից Ճապոնիայի։

Ճապոնական կայսրություն
1868 - 1947  
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ


(1942)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տոկիո
Արժույթ Ճապոնական իեն,
Կորեական իեն,
Թայվանական իեն,
Ճապոնական ռազմական իեն
Իշխանություն
Պետական կարգ Դայձյոկան[1]
(1868–1885)
Սահմանադրական միապետություն
(1890–1940, 1945–1947)[2]
Միակոսակցական տոտալիտար ռազմական դիկտատուրա բացարձակ միապետության ներքո (1940–1945)
Դաշնակիցների վերահսկողության ներքո (1945–1947)
Պետության գլուխ Կայսր

Ճապոնիայի արագ արդյունաբերականությունը և ռազմականացումը դարձրեցին նրան գերտերության և նպաստեցին Ճապոնական գաղութատիրական կայսրության ձևավորմանը Առաջին ճապոնա-չինական պատերազմից, Բոքստերյան ապտամբությունից, Ռուս-ճապոնական պատերազմից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1920-ական թվականների տնտեսական և քաղաքական բումը բերեց ռազմատենչության աճին, որն իր գագաթնակետին հասավ, երբ Ճապոնիան անդամակցեց Առանցքի ուժերին և նվաճեց Ասիայի և Խաղաղ օվկիանոսի մեծ մասը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում[4]։

Սկզբնական շրջանում ճապոնական զորքերը մեծ հաջողություններ գրանցեցին Երկրորդ ճապոնա-չինական պատերազմում (1937–1945) և Խաղաղօվկիանոսյան պատերազմում։ Այնուամենայնիվ բազմաթիվ պարտություններ կրելուց և ԽՍՀՄ կողմից Ճապոնիայի պատերազմ հայտարարելուց ու Մանջուրիա ներխուժումից և Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներից հետո, կայսրությունը անձնատուր եղավ Դաշնակիցներին 1945 թվականի օգոստոսի 15-ին։ Երկրի կապիտուլացիային հետևեց օկուպացիա Դաշնակիցների կողմից և նրանց միջամտությամբ ընդունվեց նոր սահամանադրություն 1947 թվականին և կազմավորվեց ներկայիս Ճապոնիա պետությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hunter, 1984, էջեր 31-32
  2. «Chronological table 5 1 December 1946 - 23 June 1947». National Diet Library. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Shillony, Ben-Ami (2013). Ben-Ami Shillony - Collected Writings. Routledge. էջ 83. ISBN 1134252307.
  4. Townsend, Susan (2018 թ․ հուլիսի 17). «Japan's Quest for Empire 1931 - 1945». BBC.