Ճապոնական դիցաբանություն

Ճապոնական դիցաբանություն: Ճապոնացինեչի հնագույն դիցաբանությունը, սրբազան գիտելիքի համակարգ է, որն իր մեջ ներառում է Սինտոիզմի և բուդդայականության ավանդույթներ, ինչպես նաև ժողովրդական հավատալիքները։ Սինտո կրոնը պարունակում է հսկայական քանակությամբ Կամի (ճապ.՝ «աստվածություն» կամ «ոգի»), որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն դերն ունի դիցաբանության մեջ։

Ամատերասու՝ Արևի աստվածուհին դուրս է գալիս քարանձավից XIX դ.

Ճապոնական առասպելներ մեծ մասը հայտնի է «Կոձիկի», «Նիհոն սյոկի» և որոշ լրացուցիչ աղբյուրների շնորհիվ։ «Կոձիկին» կամ «Հնագույների արարքների մասին գրառումները» առասպելների և լեգենդների հնագույն հավաքածու է։ «Սինտոսյուն»՝ թվագրված 14-րդ դարով, բուդդայական տեսանկյունից բացատրում է, թե ինչպես են աստվածները հայտնվել և «Հացումա Ցուտաէ» էպիկական պոեմը պարունակում է առասպելների այլընտրանքային տարբերակները։

Ճապոնական դիցաբանությունը ուղղակիորեն կապված է կայսրի պաշտամունքի հետ։ Կայսերական ընտանիքը ավանդաբար համարվում է առաջին աստվածների ուղղակի հետնորդը:Տեննո(}),կայսր ճապոնական բառը բառացիորեն նշանակում է «աստվածային (կամ երկնային) իշխան»։

Ակունքներ խմբագրել

Ճապոնիայի դիցաբանությունը ներառում է մեծ թվով աստվածություններ (սա ամրագրված է «Ճապոնիան ութ միլիոն աստվածությունների երկիր է» ասացվածքում) ։ Նրանցից շատերի անունները շատ երկար են։ Օրինակ, Նինիգի—Ամէ Նիգիսիկուգի Նիգիսիամացուհիկո Հիկոնո-նո Նինիգի-նո Միկոտոն, որը սովորաբար կրճատվում է որպես Հիկոխո-նո Նինիգի կամ Հոնո-Նինիգի։

«Կոտո Ամացուկամի» (別天津神, «Հարգելի երկնային աստվածներ»), հինգ Կամիների խումբ, որոնք ի հայտ են եկել ակունքներում։ Երբ երկինքն ու երկիրը ստեղծվեցին, երեք աստվածները «Տակամագահարա» (高天原, «Բարձր երկնքի դաշտերը»), այսպես կոչված,«Հիտորիգամի»(独神, «Միայնակ Աստվածները») իջան երկրի վրա։ Նրանց այդպես են անվանել, քանի որ զույգերով չեն հայտնվել ինչպես է Իզանագին և Իզանամին։ Այս երեք աստվածները, որոնց կոչում էին (造化の三神,«Ձոկա-նա սանսին», «Արարման երեք աստվածները »), եղել են՝

Երբ երկիրը կազմավորվեց, և ծովերը ջրի երես դուրս եկան, հայտնվեցին մնացած աստվածները։ Նրանք էին՝

  • «Ումասի Ասիկաբի Հիկոյի-նո կամի» (宇摩志阿斯訶備比古遅神)
  • «Ամէ նո Տոկոտատի-նո կամի» (天之常立神)

Այս հինգ աստվածները հատուկ տեղ էին գրավում «Ամացուկամի» (天津 神, «Երկնային աստվածներ») շարքում։ Նրանցից հետո եկան «Կամիյոնանայո» (神世七代, «Աստվածային դարաշրջանի յոթ սերունդ»), որոնց վերջին ներկայացուցիչներն էին Իզանագին և Իզանամին, ովքեր ստեղծեցին ճապոնական կղզիները։

Աստվածների առաջին սերունդը, որը կոչ արեց Իզանագիին և իր ապագա կնոջը՝Իզանամիին, որպեսզին նրանք ստեղծեն երկիրը։ Նրանց տրված էր նագինատա (ճապոնական սառը զենք)՝ զարդարված թանկարժեք քարերով, այն զենք էր, որը սովորաբար անվանում են հալբերդ[1]։ Նագինատան կոչվում էր Ամանոնուհոկո, «թանկարժեք քարերով աստվածային հալբերդ»։ Իզանագին և Իզանամին գնացին երկինք և երկիր կապող կամրջի մոտ (Ամենոկիհասի) և սկսեցին հալբերդով խառնել ծովային ջրեր, երբ աղի կաթիլները սկսեցին թափվել հալբերդից, նրանք ստեղծեցին Օնոգորո կղզին։ Այնուհետև աստվածներն իջան երկնային կամրջից և բնակություն հաստատեցին այս կղզում։ Հետագայում, երբ Իզանագին և Իզանամին որոշեցին ամուսնանալ, նրանք կառուցեցին Յահիրոդոնո պալատը («մեծ պալատ»)։ ամուսնության արարողության ժամանակ Իզանամին՝ կինը, առաջինը ողջունեց Իզանագին։ Չնայած Իզանագին կարծում էր, որ դա այդքան էլ պարկեշտ չէ, այնուամենայնիվ, հարսանիքը տեղի ունեցավ։ Իզանամին և Իզանագին առաջինն էին այն աստվածներից, ովքեր կարող էին այլ աստվածներ ծնել[1]:Նրանք ունեցան երկու երեխա՝ Հիրուկո և Ավասիմա, բայց նրանք տգեղեցիկ էին։ Իզանամին և Իզանագին երեխաներին դրեցին նավակի մեջ և բաց թողեցին նրանց ծովը, իսկ հետո դիմեցին մյուս աստվածներին, թր որտեղ է նրանց սխալը, աստվածները պատասխանեցին, որ հարսանեկան արարողության ժամանակ առաջինը պետք է խոսեր տղամարդը։ Իզանամին և Իզանագին կրկնեցին ամուսնության արարողությունը, և այդ ժամանակից ի վեր միությունը դարձավ երջանիկ։ Նրանցից ծնվել է Օյասիման, կղզիների մեծ ութնյակը։

(Հոկայդոն, Կուրիլյան կղզիները և Օկինավա կղզին հին ժամանակներում Ճապոնիայի մաս չէին համարվում)։

Հետո ծնվեցին ևս վեց կղզիներ և բազմաթիվ աստվածներ։ Վերջինը կրակի աստված՝ Կագուցուտին (կամ Հոմուսուբի) էր, ըստ առասպելի, որի ծնունդը կիզում է Իզանամիի ծոցը, և նա մահանում է, և անցնում մահացածների թագավորություն Յոմի-նո կունի[2] Իզանագին զայրանում և սպանում է Կագուցուտիին, ինչի հետևանքով ևս մի քանի աստվածներ են ծնվում։

Յոմի՝ ստորգետնյա թագավորություն խմբագրել

Վշտից խելակորույս Իզանագին գնում է Յոմի՝ ստորգետնյա թագավորություն՝ իր կնոջը ետ վերադարձնելու նպատակով։ Պարզվել է, որ երկրային և ստորգետնյա աշխարհի միջև մեծ տարբերություն չկա՝ բացառությամբ հավերժական խավարի, սակայն մթությունը բավական էր, որ Իձանագին տառապի լույսի բացակայությունից և կարոտեր վերևի կյանքը։ Սկզբում նա նույնիսկ չէր կարող տեսնել Իզանմիիին, որին քողարկում էին ստվերները։ Ի վերջո, նա գտնում է իր կնոջը, բայց նա արդեն ճաշակել էր մահացածների արքայության սնունդը և դարձել է այնտեղի ընդմիշտ բնակիչները։

Իզանագին հրաժարվում է լքել Իզանամիին։ Հետո կինը համաձայնվում է վերադառնալ ողջերի աշխարհ, բայց նախ ուզում է մի փոքր հանգստանալ, ուստի մեկուսանում է ննջասենյանում և խնդրում ամուսնուն չմտնել այնտեղ։ Իզանագին բավականին երկար սպասեց, բայց հետո չկարողացավ դիմադրել, մտավ պալատներ և վառեց ջահը։ Նա տեսավ, որ Իզանամիի երբեմնի գեղեցիկ մարմինը վերածվել էր փտած դիակի, որը ծածկված էր թավշերով և այլ գարշելի արարածներով։ Իզանագին սարսափած ճչաց ու փախավ անդրաշխարհից և քարով փակեց մուտքը։ Բարիկադացված Իզանամին բարկացած բղավեց, որ վրեժխնդրության համար ամեն օր կտանի 1000 կենդանի մարդու, իսկ Իզանագին պատասխանեց, որ այս դեպքում ամեն օր կյանք կտա 1500 մարդու։

Այդպես աշխարհ եկավ Մահը։

Արեգակ, Լուսին և Ծով խմբագրել

Իզանագին այցելեց Յոմի, որից հետո որոշեց կատարել մաքրման արարողություն։ Նա սկսեց մերկանալ և իր մարմնից զարդեր հանել, և գետնին ընկած յուրաքանչյուր գոհար ծնեց աստվածություն։ Էլ ավելի աստվածություներ ստեղծվել են մարմնի և դեմքի լվացման ժամանակ։

Առավել կարևոր աստվածներ են.

Իզանագին աշխարհը բաժանեց նրանց միջև։ Ամատերասուի տիրապետմատ տակ է անցնում է «բարձր երկնքի հարթավայրերը» և դառնում պանթեոնի գլխավոր աստվածը՝ գյուղատնտեսության հովանավորը[3]։ Ցուկույոմին սկսեց տիրել գիշերային ժամին և լուսնին, իսկ Սուսանոոյին վստահված էր ջրային տիրույթները։ Ըստ առասպելի որոշ վարկածների, Սուսանոոն նաև տիրում էր տարրերքներին, ներառյալ ձյանը և կարկուտին։

Ամատերասու և Սուսանոո խմբագրել

Ամատերասու Օմիկամի՝ արևի տիրակալ, ողջ ճապոնական դիցաբանության մեջ առավել հայտնի աստվածուհի։ Նրա թշնամանքը եղբոր՝ Սուսանոոյի հետ, նկարագրվում է մի քանի հեքիաթներում։ Այսպես, լեգենդներից մեկում Սուսանոոն իրեն կոպիտ էր պահում Իզանագիի նկատմամբ։ Իձանագին, որը հոգնել էր Սուսանոոյի անվերջ տրտնջանքներից, նրան վտարեց Յոմի։ Սուսանոոն դժկամությամբ համաձայնեց, սակայն մինչ այդ գնաց Տակամագահարա երկնային դաշտեր՝ քրոջը հրաժեշտ տալու։ Ամատերասուն կասկածներով լցվեց էր, քանի որ չէր հավատում եղբոր բարի մտադրություններին և լավ գիտեր նրա բնավորությունը։

 
Տորիի Ամա-նո-Իվատո տաճարում, Տակատիհո, Միյաձակի (պրեֆեկտուրա)
−Ի՞նչ նպատակով ես եկել այստեղ − հարցրեց Ամատերասուն։
− Որպեսզի հրաժեշտ տամ − պատասխաեց Սուսանոոն։

Ամատերասուն չհավատաց այս խոսքերին և պահանջեց մրցույթ կազմակերպել՝ Սուսանոոյի ազնվությունը ստուգելու համար։ Հաղթող էր համարվում այն աստված, ով կարող է կյանք տալ ավելի ազնիվ ու աստվածանման երեխաներին։ Ամատերասուն Սուսանոոյի թրից ստեղծեց երեք կին, իսկ Սուսանոոն իր քրոջ շղթայից՝ հինգ տղամարդու։ Ամատերասուն հայտարարեց, որ քանի որ շղթան իրենն է, ուրեմն տղամարդիկ պետք է վերագրվեն իրեն, այսինքն՝ կանայք Սուսանոոյի սերունդն են։

Բարկացած Սուսանոոն կատարում է մի շարք արարքներ, որոնք համարվում էին ծանրագույն մեղքեր[4] ,այդ թվում մաշկազերծում է կենդանի ձիու (Ամատերասուի համար սրբազան կենդանի)։ Ամատերասուն փախնում է և թաքնվում քարանձավում Ամա-նո- Իվատո (ճապ.՝ 天岩戸, բառացի «Արևային աստծո քարանձավ»), և աշխարհը ընկղմնվում է խավարի մեջ։ Միայն Ամե-նո-Ուձումեի խորամակությամբ հաջողվեց ուրախացնել Ամատերասուին և դուրս բերել նրան քարաձավից։ Այդ ժամանակից ի վեր Ամե-նո-Ուձումեն, ով համարվում էր զվարճանքների աստվածուհի, հայտնի դարձավ որպես առավոտյան լուսաբացի աստվածուհի։ Ամատերասուի լույսը վերադարձվեց աշխարհ։ Նրա եղբորը՝ աստվածները խորհրդակցվելով, վտարեցին[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Самурский, Кирилл (февраль 2002). «Человек с двумя мечами». «Вокруг Света». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 30.03.2008-ին.
  2. ИДЗАНАГИ И ИДЗАНАМИ // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.
  3. «Мифы, боги и демоны древней Японии». GodsBay.ru. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 30.03.2008-ին.
  4. АМАТЭРАСУ // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.
  5. «Кодзики». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Японская мифология: энциклопедия / Сост., общ. ред. Н. Ильиной и О. Орловой. — М.: Эксмо, 2007. — 464 с. — ISBN 978-5-699-08417-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական դիցաբանություն» հոդվածին։