Ճապկի (լատին․՝ Cornus alba L.), հոնազգիների ընտանիքի տերևաթափ ցածրաճ ծառերի կամ թփերի մոտավորապես 50 տեսակ ունի[1]։ Հայտնի է 40 տեսակ։

Ճապկի
Cornus
Ծաղկող ճապկի (Cornus florida)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Հոնազգիներ
Ցեղ Ճապկի
Լատիներեն անվանում
Cornus
Հոմանիշներ
Հատուկ պահպանություն
Տարածում
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կենսաբանական նկարագիր խմբագրել

 

Ցողունի բարձրությունը 1,5-4 (6) մ է։ Երիտասարդ ճյուղերը կանաչավուն են, հետագայում՝ կարմրավուն։ Տերևները հակադիր են, լայն, նեղ, երկարավուն կամ նշտարաէլիպսաձև։ Ծաղկաբույլը վահանաձև է, ծաղիկները՝ սպիտակ, մանր։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը գնդաձև, հյութալի, կապտավուն կամ սև կորիզապտուղ է։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • ճապկի հարավային (Cornus australis)
  • ճապկի վրացական (Cornus iberica

Տարածում խմբագրել

Տարածված է Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, մացառուտներում, անտառեզրերին, կիրճերում, գետափերին և այլն։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Պտուղները և սերմերը պարունակում են 19-45% չորացող յուղ, տերևները՝ 160-200, իսկ պտուղները՝ մինչև 100 մգ % վիտամին C։ Արագաճ է։

Բազմանում է սերմերով, արմատամացառներով և կտրոններով։ Գեղազարդիչ է։ Օգտագործվում է կանաչ շինարարության մեջ (կարելի է օգտագործել հակաէրոզիոն տնկարկներում

Ֆոտոսրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Казарова С. Скромное обаяние дёренов // Цветоводство : журнал. — 2008. — № 5. — С. 37—39.
  • Шатко В. Кизил // В мире растений : журнал. — 2003. — № 4.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապկի» հոդվածին։